Facebook   Twitter
 
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Տաջիկստանի նախագահ

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Տաջիկստանի նախագահ

10 Օգոստոսի 2018 - 15:20
Տաջիկստանի նախագահ
Բաքվում գտնվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, հայտնում է minval.az-ը:
«Մենք նաև կարծիքներով ենք փոխանակվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ: Մենք հայտնում ենք առկա հակասությունների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներին մեր ամուր հանձնառությունը՝ ընդունված միջազգային նորմերի և չափանիշների շրջանակում: Մեր համոզմամբ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը նման բարդ խնդրի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ամենակառուցողական ճանապարհն է»,- ասել է Ռահմոնը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարությունում:

Նա ընդգծել է, որ Բաքուն և Դուշանբեն կողմ են արտահայտվել միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, արմատական կրոնական գաղափարախությունների, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի շրջանառության և անվտանգության այլ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը:

Էմոմալի Ռահմոնը հավելել է, որ բոլոր հարցերի առնչությամբ Տաջիկստանի և Ադրբեջանի դիրքորոշումները «համընկնում են», ինչը լավ հիմք է համագործակցության և սերտ փոխգործակցության համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ծիածանի բոլոր գույներով. Քանյե Ուեսթն արտասովոր կերպարով է ներկայացել (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2019 - 19:33
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացել է նոր կերպարով. 41-ամյա աստղին Լոս Անջելեսում լուսանկարել են ծիածանի բոլոր գույներն ունեցող վարսերով:
Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ. Լուկաշենկո
22 Փետրվարի 2019 - 19:16
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոքի չի ցանկանում ապրել պետության ղեկավարի կյանքով, իսկ իր որդիները չեն ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը:
Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած հայուհի Լուսին Բերեջիկլյան դե Խաչերյանը
22 Փետրվարի 2019 - 18:46
Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկը՝ Լուսին Բերեջիկլյան դե Խաչերյանը: Ինչպես հայտնում է Prensa Armenia գործակալությունը, նա մահացել է փետրվարի 21-ին:
Նիգերիայում փողի պարկերով բեռնված ինքնաթիռը չի կարողացել պոկվել գետնից (Տեսանյութ)
22 Փետրվարի 2019 - 18:41
Նիգերիայում կանխիկ գումարով լի պարկերով բեռնված ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, կատարվածը տեսագրել է նիգերիացի հայտնի լրագրողներից մեկը:
ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունը մտահոգ է Եգիպտոսում մահապատիժների աճով
22 Փետրվարի 2019 - 18:40
ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունը մտահոգ է Եգիպտոսում մահապատիժների վերջին բռնկմամբ, մահվան դատավճիռները կայացվել են՝ չնայած հաստատվել են խոստովանություն ստանալու համար կիրառված խոշտանգումները, տեղեկացնում է AP-ը։
Չինաստանը Վենեսուելային 10 տարում 62 միլիարդ դոլարի վարկ է տվել
22 Փետրվարի 2019 - 18:39
Չինաստանը 2007-ից մինչև 2017 թվականը Վենեսուելային 62 միլիարդ դոլար վարկ է տվել և հայտնվել «վարկատուի թակարդում»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
22 Փետրվարի 2019 - 18:33
Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
«Հանուն Ռուսաստանի ամրապնդման» 5 ուղտ են այրել
22 Փետրվարի 2019 - 18:30
Իրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքի դատախազությունը ստուգումներ է սկսել լրտվամիջոցներում զոհաբերության ծեսի մասին տեղեկությունների հրապարակումից հետո, որի ժամանակ այրվել է 5 ուղտ «Ռուսաստանի և նրա ժողովուրդների ամրապնդման» նպատակով, հայտնում գերատեսչության մամուլի ծառայությունը:
Գնացքը մեքենային բախվելուց հետո մասամբ դուրս է եկել ռելսերից
22 Փետրվարի 2019 - 18:27
Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, միջքաղաքային գնացքի մի մասը դուրս է եկել ռելսերից, հաղորդում է France Info-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9181
 
Լրահոս`