Facebook   Twitter
 
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

10 Օգոստոսի 2018 - 15:23
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Հակոբ Ավագյանը և Ալբերտ Բաբայանը, ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատու անձինք։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը և համագործակցությունը երկու բարեկամ երկրների միջև։ Անդրադառնալով տարբեր ոլորտներում փոխգործակցությանը՝ Արծվիկ Մինասյանը նշել է,որ բոլոր բնագավառներում կա առաջընթաց, բայց էլ ավելի մեծ պոտենցիալ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։

Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, համաձայնել, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ համագործակցության բարձր արդյունքներ են գրանցվել և ներկայում անհրաժեշտություն կա այլ ոլորտներում նույնպես համագործակցության ընդլայնման ուղիներ փնտրել։

Երկուստեք կարևորվել է առևտրային ներկայացուցիչների աշխատանքը։

Նախարար Մինասյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ նաև ակտիվացվելու է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչության աշխատանքը, քննարկվում են, Մոսկվայից բացի, Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում ևս հայկական արտադրանքի մշտական ցուցադրություն ունենալու հնարավորությունները։

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ՓՄՁ-ների, ներմուծման և արտահանման, նորամուծությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության, ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչի մասնակցությամբ առաջիկայում ևս մեկ հանդիպում կազմակերպելու համար՝ բարձրացված շատ հարցերի նպատակային և առարկայական լուծման համար։

Ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ըմբշամարտիկ Մ.Ամոյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ ԱԱ եզրափակիչ
18 Սեպտեմբերի 2018 - 21:02
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության շրջանակում մինչև 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ:
Վրաերթի են ենթարկել 5-ամյա խուլ-համր երեխային. Վարորդն ինքնակամ ներկայացել է
18 Սեպտեմբերի 2018 - 20:56
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Երեւանի «Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային:
ՀՀ զինված ուժերը եւ ՊԲ-ն վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում. Նիկոլ Փաշինյանն Արցախում էր
18 Սեպտեմբերի 2018 - 20:50
ՀՀ զինված ուժերը եւ Պաշտպանութան բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Արցախից Երեւան է վերադառնում։
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպանին
18 Սեպտեմբերի 2018 - 20:30
Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Դադարեցնե՛լ վարկաբեկիչ նյութերի տարածումը. Արտակ Զեյնալյանը կոչով դիմեց համակիրներին
18 Սեպտեմբերի 2018 - 20:26
Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր համակիրներին կոչ է անում հակաքարոզչություն չիրականացնել մրցակից ուժերի նկատմամբ։
«Վարչապետը նախ թող ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից, ապա նրանց հրավիրի անկախության տոնը միասին նշելու»․ Շարմազանով. factor.am
18 Սեպտեմբերի 2018 - 20:22
«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի. Նիկոլ Փաշինյան
18 Սեպտեմբերի 2018 - 20:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արցախ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14868
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետն ուղիղ եթերում է.
Քաղաքական, Տեսանյութեր