Facebook   Twitter
 
Սփյուռքի նախարարը անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «Դաշնակցության» հայտարարությունը

Սփյուռքի նախարարը անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «Դաշնակցության» հայտարարությունը

10 Օգոստոսի 2018 - 15:43
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տրամադրվածության կա սփյուռքում վերջին իրավական գործընթացների վերաբերյալ, ասաց.
«Սփյուռքում, ինչպես ՀՀ-ում, ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ ես, սպասում են արդարացի որոշումների՝ մեկնարկած իրավական գործընթացների արդյունքում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «Դաշնակցության» հայտարարությունը սփյուռքի ներկայացուցիչների վրա, Մխիթար Հայրապետյանն ասաց.

«ՀՅԴ հայտարարությունը քննարկել ենք Դաշնակցության՝ արևելյան և արևմտյան ափի ներկայացուցիչների հետ, տարբեր կերպ է մեկնաբանվել, խոսքը մտավախությունների մասին է, ես զերծ կմնամ այս թեմայով խոսելուց:

Չեմ ցանկանա ավելի մանրամասնել, կարող եք կապ հաստատել սփյուռքի դաշնակցական կառույցների հետ, ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն ձեզ:

Սփյուռքում կա մեծ վստահություն թե´ վարչապետի, թե´ նոր կառավարության գործելաոճի նկատմամբ: Բացի այդ, սփյուռքում հստակ կա այն զգացողությունը, որ քաղաքական թևը տարանջատված է դատական իշխանություններից, և դատական, իրավական կառույցները որևէ կաշկանդվածություն չունեն, ուղղորդում չեն ստանում քաղաքական թևի կողմից»,-շեշտեց նա:

ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչներին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավել ընտրական գործընթացներում, տալ քվեարկելու հնարավորություն՝ նախարարն ասաց, որ արտահերթ ընտրություններին սփյուռքի ներկայացուցիչների քվեարկության հարց այս պահին օրակարգում չկա:

«Առաջիկա արտահերթ ընտրությունների մասին մենք չենք կարող խոսել տեխնիկապես, սփյուռքի մեր հայրենակիցները հիմնականում խոսում են ՀՀ քաղաքացիներին սփյուռքում մեխանիզմներ, հնարավորություններ ընձեռելու մասին, նախկինում դեսպանատներում դիվանագիտական կորպուսն է ապահովել, այժմ չի ապահովում:

Սրա մասին պետք է խոսենք, ես առաջիկայում վարչապետի հետ հանդիպում ունեմ, ներկայացնելու եմ զեկույց –հաշվետվություն՝ թե´ պաշտոնական, թե´ աշխատանքային այցերի հետ կապված, հետո կետ առ կետ կանդրադառնանք հարցերին»,-ընդգծեց նա` հավելելով, որ հարցը քննարկվում է նաև Արտաքին գործերի նախարարության հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցանկանու՞մ եք երջանիկ լինել 70 տարեկանում. երկու շաբաթը մեկ սեքսով զբաղվեք. գիտնականներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:56
Հետազոտողները հայտնաբերել են, որ հասուն տարիքում կյանքի գոհունակությունը ուղղակիորեն կապված է ակտիվ սեռական կյանքի հետ:
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը
13 Դեկտեմբերի 2018 - 23:44
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց
13 Դեկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը թվիթերյան հայտարարություն է հրապարակել՝ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի մասին և չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց:
Երևանի Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:30
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Բանակցություն՝ առանց կրակոցի․ Աննա Հակոբյանը Բեռնում ներկայացրել է իր նախաձեռնած արշավի նպատակը
13 Դեկտեմբերի 2018 - 23:13
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը
Երևանի կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը, իսկ եղած լարվածությունը պետք է թուլացնել. փոխքաղաքապետ
13 Դեկտեմբերի 2018 - 23:06
Կենդանիների հաճախակի անկման, մի շարք աշխատակիցների դժգոհությունների և հատուկ ուսումնասիրությունների հետ կապված Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել:
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, մաեստրո ջան». Մկրտիչ Արզումանյան
13 Դեկտեմբերի 2018 - 22:55
Դերասան Մկրտիչ Արզումյանը նոր լուսանկար է հրապարակել:
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա. ՌԴ ԱԳ նախարար
13 Դեկտեմբերի 2018 - 22:45
Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից
13 Դեկտեմբերի 2018 - 22:26
Դեկտեմբերի 13-ի ցերեկը Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 3 զոհերը եղել են մարդատար ավտոմեքենայում։ Հոսպիտալ տեղափոխվածը 18 տարեկան տղա է, որը վնասվածքներ ունի ոտքերի շրջանում։ Նրա գիտակցությունը տեղում է։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15988
 
Լրահոս`