Facebook   Twitter
 
Աշնանացան մեկ հեկտարի համար հնարավոր է՝ 60 հազար դրամի օգնություն տանք. Փաշինյան

Աշնանացան մեկ հեկտարի համար հնարավոր է՝ 60 հազար դրամի օգնություն տանք. Փաշինյան

10 Օգոստոսի 2018 - 16:02
Գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել ենք այն հարցը, որ գյուղացուն դրամական օգնություն տրվի կոնկրետ ցանված հողատարածքի համար:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճիշտ չի լինի, որ կոնկրետ հող մշակող գյուղացուն գումար տրվի այլ ոչ թե էժան գնով պարարտանյութ կամ դիզվառելիք:

«Սա դեռ որոշում չի, որովհետեւ թեման քննարկում ենք: Այս պահին ոնց որ հնարավորություն ունենք աշնանացան մեկ հեկտար հողին որոշակի սկզբունքներով 60 հազար դրամի օգնություն տալ եւ հիմա պետք է քննարկենք, թե ինչքանով է ճիշտ այդ գումարն օգտագործել այդ ծրագրի վրա:

Ես ուզում եմ ասել, որ մենք գումար ունեինք, որը նախատեսված էր կաթիլային ոռոգման եւ հակակարկտային ցանցերի տեղաբաշխմանը, բայց այս տարի այդ գումարները չեն ծախսվել, քանի որ հետաքրքրություն չի եղել եւ ընդհանրապես 300 միլիոն դրամի կարգի գումար կա, որը չի ծախսվել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արարատի մարզի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում մարզպետարանի դիմաց (տեսանյութ)
16 Օգոստոսի 2018 - 19:28
ՀՀ Արարատի մարզի մի քանի համայնքների բնակիչներ այսօր՝ օգոստոսի 16-ին բողոքի ցույց էին անցկացնում Արարատի մարզպետարանի դիմաց։
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել
16 Օգոստոսի 2018 - 19:00
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Մուրաթ Նուրլուն երկրի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի տարելիցի նախաշեմին, որի հետեւանքով 17 հազար մարդ էր զոհվել:
Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս, որտեղ եղել են չգրանցված աշխատողներ
16 Օգոստոսի 2018 - 18:52
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր:
Չի կարող անձը լինել անպատժելի, ով ուզում է՝ լինի. նախկին դատավորը՝ Քոչարյանի մասին
16 Օգոստոսի 2018 - 18:48
ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն անհիմն է:
Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել մի շարք ոստիկանների (լուսանկարներ, տեսանյութ)
16 Օգոստոսի 2018 - 18:43
Ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին:
«Ռեալն» ու «Բարսելոնան» Պրիմերայի հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ում եւ Կանադայում
16 Օգոստոսի 2018 - 18:22
Իսպանական Լա Լիգան համաձայնության է հասել Relevant ընկերության հետ առաջիկա 15 տարիներին ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մի քանի հանդիպումներ ԱՄՆ-ում եւ Կանադայում անցկացնելու վերաբերյալ:
Նունե Եսայանը պարզաբանել է, թե ինչու է մեքենան ՃՈ աշխատակիցների կողմից տեղափոխել հատուկ պահպանվող տարածք
16 Օգոստոսի 2018 - 18:16
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Նունե Եսայանի մեքենան ՃՈ տեսուչների կողմից տեղափոխվել էր հատուկ պահպանվող տարածք:
10 լավ քայլ էլ արած լինի, ձախողեց կարևորում՝ քաղաքացուն երկրի տերը դարձնելու հարցում. Հայրիկյան
16 Օգոստոսի 2018 - 18:11
«Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության նախագահ Պարուր Հայրիկյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան, նշում է, որ նա 10 քայլ լավ էլ արած լինի, ձախողել է ամենակարևորում՝ այս 100 օրվա ընթացքում քաղաքացին երկրի տերը չի դարձել և մյուս կողմից, իր ձևակերպմամբ, ուժի է մնացել Սերժ Սարգսյանի «հիմնական օրենքը»:
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ
16 Օգոստոսի 2018 - 18:09
2018 թվականի օգոստոսի 3-ին «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները» վերտառությամբ հոդվածը՝ մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից իրենց աշխատավարձի գումարները «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին փոխանցելու վերաբերյալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13186
 
Լրահոս`