Facebook   Twitter
 
Տալալաևը ցանկանում է հրավիրել «Հայկական Մաքգրեգորին»

Տալալաևը ցանկանում է հրավիրել «Հայկական Մաքգրեգորին»

10 Օգոստոսի 2018 - 20:16
Երևանի «Փյունիկի» ռուս գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Матч ТВ-ի եթերում ասել է, որ ցանկանում է հրավիրել Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին։
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Պրոգրեսը» Ռուսաստանում 1։2 հաշվով պարտվել է «Ուֆային»։ Հյուրերի կազմում աչքի է ընկել 30-ամյա հայ հարձակվողը։

«Ես հետաքրքրված եմ «Ուֆա» - «Պրոգրես» խաղով։ Լյուքսեմբուրգի թիմում խաղում է Ալեքսանդր Կարապետյանը, որն ունի հայկական քաղաքացիություն։ Դժվար է այդքան բարձրահասակ հայ ֆուտբոլիստի գտնելը։ Հնարավոր է, որ նա ուժեղացնի «Փյունիկը»»,- նշել է Տալալաևը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներին Կարապետյանը տեղեկացրել էր, որ մորուքի հետ կապված իրեն հաճախ նմանեցնում են UFC-ի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքրեգորին և անվանում են «Հայկական Մաքգրեգոր»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին
19 Հոկտեմբերի 2018 - 00:06
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն տուգանել է ՊՍԺ-ին 20 հազար եվրոյով:
«Մոնակոյի» գլխավոր մարզիչը խոսել է Ռադամել Ֆալկաոյի ապագայի մասին
18 Հոկտեմբերի 2018 - 23:00
«Մոնակոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թիերի Անրին պատմել է, թե ինչի մասին է խոսել ֆուտբոլիստների հետ իր առաջին հանդիպման մասին:
Դևիդ Բեքհեմը երկարամյա ամուսնությունը «տաժանակիր աշխատանք» է անվանել
18 Հոկտեմբերի 2018 - 22:41
Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ իր կնոջ՝ Spice Girls խմբի նախկին անդամ, հայտնի դիզայներ Վիկտորյա Բեքհեմի հետ երկարամյա ամուսնությունն «անդադար ու տաժանակիր աշխատանք» է, գրում է The Sun-ը:
«Ռեալի» առաջատարները մարզվել են ընդհանուր խմբի հետ
18 Հոկտեմբերի 2018 - 22:25
Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրում «Լևանտեի» հետ հանդիպմանը:
ՊՍԺ-ն կողմնորոշվել է Նեյմարին փոխարինողի հարցում
18 Հոկտեմբերի 2018 - 21:35
Ֆրանսիական ՊՍԺ-ն կողմնորոշվել է, թե ում է ձեռք բերելու բրազիլացի հարձակվող Նեյմարի հեռանալու դեպքում:
Արդա Թուրանը կասկածվում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ
18 Հոկտեմբերի 2018 - 21:20
Թուրքիայի իշխանությունները «Իստանբուլ Բաշակշեհիրի» կիսապաշտպան Արդա Թուրանին կասկածում են Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը մեղադրվում է 2016-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեջ:
Մանչեսթեր Սիթին պատրաստվում է երկարաձգել Սանեի պայմանագիրը
18 Հոկտեմբերի 2018 - 20:46
«Մանչեսթեր Սիթին» բանակցություն է վարում թիմի կիսապաշտպան Լերոյ Սանեի հետ: «Քաղաքաբնակները» ցանկանում են երկարաձգել գերմանացու պայմանագրի ժամկետը:
Կոկորինին ու Մամաեւին մեղադրանք է առաջադրվել
18 Հոկտեմբերի 2018 - 20:40
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաեւին մեղադրանք է առաջադրվել սկանդալային միջադեպի համար: Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու ծեծկռտուք սարքելու հատկանիշներով, հաղորդում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կայքը:
ՊՍԺ-ն հետևում է «Աթլետիկոյի» հարձակվողին
18 Հոկտեմբերի 2018 - 20:38
ՊՍԺ-ն մտադիր է թիմ նոր կենտրոնական հարձակվող հրավիրվել: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2162
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գալիս եմ Կապան. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր