Facebook   Twitter
 
Հայաստանի վարչապետը ձեր հաշվին երբեք չի հարստանա. Վարչապետը՝ քաղաքացիներին

Հայաստանի վարչապետը ձեր հաշվին երբեք չի հարստանա. Վարչապետը՝ քաղաքացիներին

10 Օգոստոսի 2018 - 20:35
Այսօր Նոյեմբերյանում Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շաքարավազի մենաշնորհը ՀՀ-ում վերացել է։
«Ժողովուրդ ջան, կառավարության քաղաքականության արդյունքում շաքարավազի մենաշնորհը Հայաստանի Հանրապետությունում վերացել է և գինն էլ 100 դրամով իջել է», -հայտարարեց վարչապետը։

Նա նկատեց, որ սովորաբար երկրներում իշխանափոխություններից հետո տնտեսական անկում է գրանցվում, սակայն Հայաստանում իրավիճակն այլ է.

«Հունիս ամսին Հայաստանում եղել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Ես հասկանում եմ, որ այդ տնտեսական ակտիվությունը հին մոդելի տնտեսական ակտիվություն և աճ է, որի ազդեցությունը մարդիկ դեռևս չեն զգում իրենց կյանքում։ Բայց մեր խնդիրը հենց այն է, որ այնպես փոխել այդ մոդելը, որ այդ տնտեսական աճի արդյունքները զգան ոչ միայն խոշոր ձեռնարկությունները, այլև՝ ՀՀ քաղաքացիները»։

Վարչապետը ընդգծեց, որ հիպոթեքային վարկի տոկոսադրույքները նվազեցվել են, թեպետ բարձր են, գյուղացիների համար տույժ-տուգանքները ներվում են, իսկ ներդրումների համար պայմաններ են ստեղծվում։

Փաշինյանը խոսեց նաև իր մասին ու նկատեց, որ եթե ՀՀ վարչապետը բիզնես ունենա, ապա դա աղետ կլինի երկրի համար։

«Հայաստանի վարչապետը պետք է մտածի, թե ինչ անի, որ ուրիշները հարստանան։ Վստահ եղեք, որ ՀՀ վարչապետը մտածում ու քայլեր է ձեռնարկում, թե ինչպես անի, որ դուք հարստանաք։ Եվ ես երաշխավորում եմ, որ Հայաստանի վարչապետը ձեր հաշվին երբեք չի հարստանա, վարչապետը մեր երկրի բարիքները երբեք չի գողանա», -սահմանամերձ համայնքի բնակչության առաջ հայտարարեց Փաշինյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Զոհրաբ ՄՆացականյանն ընդունել է Հարլեմ Դեզիրին
23 Հոկտեմբերի 2018 - 17:16
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:
Հնդկեղեգը կարող է օգնե՞լ ճարպակալման դեմ պայքարում
23 Հոկտեմբերի 2018 - 17:12
Չլուծվող սննդային մանրաթելերը, որոնք արտադրում են հնդկեղեգի ընձյուղները, բարձրացնում են ինսուլինի հանդեպ օրգանիզմի զգայունությունը եւ կարող են օգնել կանխել ճարպակալման զարգացումը: Այսպիսի եզրակացության են եկել Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները:
34-ամյա ռեփերն ընկել է ինքնաթիռի թևից և զոհվել
23 Հոկտեմբերի 2018 - 17:07
Կանադացի ռեփեր Ջոն Մաք Մյուրեյը զոհվել է տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Այս մասին հաղորդում է Huffpost Canada-ն`վկայակոչելով նրա մենեջերներին: Նա ընդամենը 34 տարեկան էր:
Աննա Դովլաթյանն ամուսնու հետ հերթական լուսանկարն է հրապարակել
23 Հոկտեմբերի 2018 - 16:55
Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը վերջերս են ամուսնացել: Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնությունից հետո մեկնել էր Շրի Լանկա՝ վայելելու մեղրամիսը։
Պտուղը ծնվել է կարճ պորտալարով, ծանր ասֆիկցիայով․ «Շենգավիթ» ԲԿ-ի պաշտոնական մեկնաբանությունը
23 Հոկտեմբերի 2018 - 16:53
Ս․թ․20.10.2018թ․ “Շենգավթ” ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթև Ահարոնի Հովսեփյանը` ծննդալուծման:
Առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի ու ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է. կասկածյալները ձերբակալվել են
23 Հոկտեմբերի 2018 - 16:51
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
23 Հոկտեմբերի 2018 - 16:47
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15382
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին
Սպորտ, Հասարակություն