Facebook   Twitter
 
Ռումինական սփյուռքը կառավարության դեմ բողոքի ցույցի անցկացման նպատակով հավաքվում է Բուխարեստում

Ռումինական սփյուռքը կառավարության դեմ բողոքի ցույցի անցկացման նպատակով հավաքվում է Բուխարեստում

10 Օգոստոսի 2018 - 20:48
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական մեծամասշտաբ ցույցի են պատրաստվում ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, նրանց կմիանան նաև Ռումինիայի բազմաթիվ քաղաքացիներ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ ցույցի մասնակիցները հավաքվելու են մայրաքաղաքի Հաղթանակի հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիաներին մասնակցելու համար Բուխարեստ են ժամանել ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից և Նորվեգիայից։

Ցուցարարները պահանջում են ցրել Ռումինիայի գործող կառավարությունը, կազմակերպել արտահերթ ընտրություններ, ապահովել անկախ արդարադատական համակարգ, ինչպես նաև ստեղծել խորհրդարան, որտեղ 300 սենատորից միայն 100-ը կներկայացնեն ռումինական սփյուռքը։

Ընդհանուր առմամբ բողոքի ակցիաների մասնակիցները ձևակերպել 20 պահանջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանը կարող է դառնալ մոդել. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
21 Հունվարի 2019 - 21:22
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին մասնավորապես ասել է՝
Գերմանիան արտաքսել է ԵՄ երկրներում ռեկորդային թվով փախստականների
21 Հունվարի 2019 - 21:16
Գերմանական իշխանությունները 2018թ. նոյեմբեր-հունվար ամիսներին ավելի քան 8,6 հազար ապաստան հայցողների են արտաքսել ԵՄ այլ երկրներ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է «Suddeutsche Zeitung» թերթը՝ վկայակոչելով Միգրացիայի եւ փախստականների դաշնային գերատեսչության (BAMF) պատասխանը՝ Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորի Ուլի Իելիպկի համապատասխան հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 89-ի
21 Հունվարի 2019 - 20:52
Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 89-ի, այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:
Ռուսաստանի հետ Ադրբեջանի կեղծ բարեկամությունը․ Ինչ է ասում եւ ինչ է գործնականում անում Ալիեւը
21 Հունվարի 2019 - 20:48
Ադրբեջանում սիրում են հայտարարել ռուսերենի դերի մասին, առիթը բաց չեն թողնում ավելորդ անգամ ընդգծել ռուս-ադրբեջանական բարեկամության մասին։ Սակայն գեղեցիկ խոսքերի հետեւում թաքնված են ոչ գեղեցիկ գործողություններ։ Եւ հարեւան երկրի ղեկավարության գործողությունները, ինչպես միշտ, շատ են տարբերվում նրա հայտարարություններից։
Փարիզում Նորաձևության շաբաթի շրջանակներում ներքնազգեստներ են ցուցադրել ոչ կատարյալ կազմվածքով կանայք (Տեսանյութ, լուսանկար)
21 Հունվարի 2019 - 20:02
Ցուցադրությունը վերածվել է իսկական ռոք շոուի՝ Lingerie Rocks անվամբ։ Այն կազմակերպվել է տասնչորս առաջատար ֆրանսիական կանանց բրենդների կողմից: Նրանք միավորվել են`ցույց տալու համար, որ #MeToo- ի դարաշրջանում կարևորն այն է, որ կինը հարմարավետ զգա իրեն:
Գերմանիայում ինը տոննա վտանգավոր բեռով տանկերն ընկել է ծանծաղուտի մեջ (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 20:00
Գերմանական Կուկսխաֆեն քաղաքի (Ներքին Սաքսոնիայի հողեր) մոտակայքում Էլբայի գետաբերանում լույս երկուշաբթի գիշերը տանկերն՝ ինը տոննա վտանգավոր վառելիքով, ընկել է ծանծաղուտը։ Այս մասին հայտնում է Norddeutscher Rundfunk-ը։
ԱՄՆ-ում ցուլը սպանել է աշխարհի լավագույն ցլամարտիկներից մեկին (Տեսանյութ, լուսանկարներ)
21 Հունվարի 2019 - 19:49
ԱՄՆ Դենվերե քաղաքում ցլամարտի ժամանակ մահացել է աշխարհի լավագույն ցլամարտիկներից մեկը՝ տեղեկացնում է CBS Denver-ը։
Համաշխարհային մի քանի առաջանորդների հրաժարվել են Դավոսում տնտեսական ֆորումին մասնակցելուց. Ովքեր են նրանք (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 19:39
Տնային հոգսերը ստիպել են միանգամից համաշխարհային մի քանի առաջանորդների հրաժարվել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց՝ գրում է euronews.com-ը։
Իսրայելը կհարվածի ցանկացած երկրի, որն իր համար սպառնալիք կներկայացնի. Նեթանյահու
21 Հունվարի 2019 - 19:36
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սիրիային հասցված գիշերային ավիահարվածներից հետո հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած երկրին պատասխան հարված հասցնել, որն իր ահմար սպառնալիք կներկայացնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4367
 
Լրահոս`