Facebook   Twitter
 
Հայկ Մարության հիանալի թեկնածու է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հայկ Մարության հիանալի թեկնածու է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

10 Օգոստոսի 2018 - 21:14
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր է՝ դաշինքով մասնակցի Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, հնարավոր է եւ առանձին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Նոյեմբերյանում լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աներկբա է բայց, որ մեր թեկնածուով պետք է լինի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց կողմից առաջարկ է եղել, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել. «Մենք գիտենք իրենց դիրքորոշումը, իրենք գիտեն մեր դիրքորոշումը, մենք իրենց առաջարկ էինք արել, իրենք պետք է էդ առաջարկը քննարկեին, հետո մի մասը ընդունելի չի եղել եւ էդպես»:

Դիտարկմանը, թե շատ է քննարկվում ՔՊ-ի կողմից քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածությունը, վարչապետն ասաց, որ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ եւ մենեջեր:

«Դուք բոլորդ դրանում կհամոզվեք»,- ասաց վարչապետը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմում, սակայն պատգամավորները միացել են ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանության համար կազմակերպված ստորագրահավաքին՝ Փաշինյանն ասաց. «Յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը եւ յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
23 Հոկտեմբերի 2018 - 17:44
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Գեղարքունիքում տղամարդը թաղման ժամանակ կտրել է 45-ամյա մասնակցի պարանոցը, այնուհետև ինքնավնասում կատարել
23 Հոկտեմբերի 2018 - 17:41
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում այսօր նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Սմբատ Ըռքոյանը իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի՝ 45-ամյա Արսեն Մկրտչյանին և կտրել նրա պարանոցը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Լոռու մարզի դատախազը մարզի դպրոցներում կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին
23 Հոկտեմբերի 2018 - 17:38
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը:
Տեղի է ունեցել բանտային առողջապահության բարեփոխումներին նվիրված քննարկում
23 Հոկտեմբերի 2018 - 17:24
Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» թեմայով քննարկմանը: Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զոհրաբ ՄՆացականյանն ընդունել է Հարլեմ Դեզիրին
23 Հոկտեմբերի 2018 - 17:16
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:
Հնդկեղեգը կարող է օգնե՞լ ճարպակալման դեմ պայքարում
23 Հոկտեմբերի 2018 - 17:12
Չլուծվող սննդային մանրաթելերը, որոնք արտադրում են հնդկեղեգի ընձյուղները, բարձրացնում են ինսուլինի հանդեպ օրգանիզմի զգայունությունը եւ կարող են օգնել կանխել ճարպակալման զարգացումը: Այսպիսի եզրակացության են եկել Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները:
34-ամյա ռեփերն ընկել է ինքնաթիռի թևից և զոհվել
23 Հոկտեմբերի 2018 - 17:07
Կանադացի ռեփեր Ջոն Մաք Մյուրեյը զոհվել է տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Այս մասին հաղորդում է Huffpost Canada-ն`վկայակոչելով նրա մենեջերներին: Նա ընդամենը 34 տարեկան էր:
Աննա Դովլաթյանն ամուսնու հետ հերթական լուսանկարն է հրապարակել
23 Հոկտեմբերի 2018 - 16:55
Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը վերջերս են ամուսնացել: Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնությունից հետո մեկնել էր Շրի Լանկա՝ վայելելու մեղրամիսը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14042
 
Լրահոս`