Facebook   Twitter
 
Հուլիսին Իրանը օրական 40.000 բարելով նվազեցրել է նավթի արդյունահանումը

Հուլիսին Իրանը օրական 40.000 բարելով նվազեցրել է նավթի արդյունահանումը

10 Օգոստոսի 2018 - 21:18
Հուլիսին Իրանը հունիսի համեմատ օրական 40.000 բարելով` մինչեւ 3.75 մլն բարե, նվազեցրել է նավթի արդյունահանումը, ինչը 2017 թվականի ապրիլից ամենացածր մակարդակն է:
Նավթի արտահանումը օրական նվազել է 90.000 բարելով՝ մինչեւ 2,19 միլիոն բարել: Այս մասին ամսական զեկույցում տեղեկացնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նավթի արտահանման նվազեցման պատճառը Միջազգային էներգետիկ գործակալությունը անվանում է ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք կվերականգնվեն նոյեմբերին, ինչի պատճառով էլ Եվրոպան նվազեցնում է իրանական նավթի գնումը, իսկ Հարավային Կորեան ամբողջությամբ հրաժարվել է գնումներից: Միեւնույն ժամանակ, արտահանումը մի փոքր բարձր է 2017-ի ապրիլի մակարդակից` օրական 2.16 միլիոն բարել:

Ըստ նավերին հետեւող Kpler-ի տվյալների Իրանից Եվրոպա, ներառյալ Թուրքիա, արտահանումը հունիս ամսվա համեմատ օրական կրճատվել է 140 հազար բարելով ՝ օրական մինչեւ 410 հազար բարել ՝ 2017-ի օրական 750 հազ բարելի համեմատ:

Ֆրանսիա առաքումը լիովին ավարտված է: ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես մերժեց Ֆրանսիային պատժամիջոցների ռեժիմից բացառություն կազմելու հարցում, ինչը թույլ կտար ֆրանսիական Total- ին շարունակել աշխատել Իրանում եւ մնալ գազային նախագծում:

Իտալիա եւ Իսպանիա մատակարարումները շարունակվում են նվազել, Թուրքիա արտահանումը օրական մնում է 140 հազար բարել:

Մինչդեռ Իրանը Ասիայում նավթի մատակարարման ծավալն ավելացրել է օրական 50,000 բարելով՝ մինչեւ 1,65 միլիոն, քանի որ Չինաստանը ավելացրել է գնումները, իսկ Հնդկաստանի կողմից իրանիական նավթային գնումները հասել են ռեկորդային մակարդակի: Հուլիսին Չինաստանը օրական գնել է 775 հազար բարել, ինչը 120,000 բարելով բարձր է հունիս ամսվա ցուցանիշից՝ 2016 թվականի ապրիլի ամենաբարձր մակարդակից:

Միջազգային էներգետիկ գործակալությունը հիշեցնում է, որ Իրանի ֆինանսական սեկտորի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին փուլը վերականգնվել է օգոսոստի 6-ին, ինչը, ինչպես սպասվում էր, կդժվարացնի իրանական նավթի գնումը: Իրանի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցների նախորդ փուլի ընթացքում երկրից նավթի արտահանումը նվազել էր օրական 1.մլն բարելով, այս անգամ ազդեցությունը կարող է ավելի վատ լինել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բելգիայում կողոպտիչները եպիսկոպոսին փակել են զգեստապահարանի մեջ
16 Օգոստոսի 2018 - 15:00
Անհայտ անձինք կողոպտել են Բելգիայի Լիեժ քաղաքի եպիսկոպոս Ժան-Պիեռ Դելվիլին՝ քահանայից գողանալով ավելի քան 20 հազար եվրո:
Ստեղծվել է սմարթֆոնի մարտկոցի կյանքը երկարացնող նոր Android-հավելված
16 Օգոստոսի 2018 - 14:41
Ուոթերլուի համալսարանի գիտնականները ստեղծել են նոր հավելված, որը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար ու կարող է զգալի երկարացնել մարտկոցի կյանքը:
Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից
16 Օգոստոսի 2018 - 14:01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։
Թրամփը պողպատի համար սահմանած մաքսատուրքերը փրկություն է անվանել ԱՄՆ արդյունաբերության համար. WSJ
16 Օգոստոսի 2018 - 13:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պողպատի համար մաքսատուրքերը փրկություն կլինեն պողպատի ամերիկյան արդյունաբերության համար։
ՊԵԿ-ը 7 ամսվա ընթացքում հավաքագրել է այնքան ավել գումար, որքան նախատեսված էր ավել հավաքագրել ողջ տարվա ընթացքում
16 Օգոստոսի 2018 - 13:46
Պետական եկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա առաջին 7 ամսում հավաքագրել է այնքան ավել հարկային եկամուտներ, որքան նախատեսվում էր ավել հավաքագրել ողջ տարվա ընթացքում։
ՊԵԿ–ը 7 ամսվա ընթացքում հավաքել է ամբողջ տարվա համար ծրագրավորված եկամուտը. Անանյան
16 Օգոստոսի 2018 - 12:48
Պետական եկամուտների կոմիտեն փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին այսօր որեւէ կոշտ վարչարարությամբ չի նեղացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում վաստահեցրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Թրամփը չի ստիպի ինձ լռել». ԿՀՎ նախկին ղեկավար
16 Օգոստոսի 2018 - 12:30
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ բացատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկելու մասին որոշումը «քննադատությունից վախենալու» հանգամանքով։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տարակուսած են․ միջամտել է Վարչապետը
16 Օգոստոսի 2018 - 12:07
Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ի գրասենյակում և առգրավել փաստաթղթեր։
«Կրեմլ, 1 մլրդ տուր». Բելառուսը Ռուսաստանից ևս մի վարկ ստանալու հույս ունի. «Газета»
16 Օգոստոսի 2018 - 12:02
Ռուսաստանն ու Բելառուսը բանակցություններ են վարում նոր՝ 1 մլրդ դոլար վարկի տրամադրման շուրջ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4544
 
Լրահոս`
 
 
 
 
Կրքոտ Շպռոտը՝ մարմինն ընգծող զգեստով
Մշակույթ, Հասարակություն