Facebook   Twitter
 
Բացահայտվել է հանցագործության 52 դեպք

Բացահայտվել է հանցագործության 52 դեպք

10 Օգոստոսի 2018 - 22:08
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 6, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական կեղծիք կամ անփութության, սպանության սպառնալիքի, անձնական ունեցվածքի գողության փորձի և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության փորձի, խարդախության և անձնական ունեցվածքի գողության փորձի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անձրևաջրերի հետևանքով փլուզվել է Մեղրաձոր գյուղի ավտոճանապարհի մի հատվածը
21 Ապրիլի 2019 - 00:14
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Գոռ-Գոշ 3-րդ թաղամասում ավտոճանապարհի մի հատվածն անձրևների հետևանքով փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կանխվել է 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը
21 Ապրիլի 2019 - 00:12
Ապրիլի 19-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին՝ ծառայության ընթացքում մոտեցել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է և սպառնում է կամրջից ցած նետվել:
Մեծ Բրիտանիայում աճուրդի է դրվել «Տիտանիկի» վթարի զոհերից մեկի նախկինում հայտնի նամակը
21 Ապրիլի 2019 - 00:11
Տխրահռչակ «Տիտանիկի» անձնակազմի անդամներից մեկի կողմից գրված նամակը աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայում՝ հայտնում է Fox News-ը։
Մի գիշերվա ընթացքում փիղը հինգ հոգու տրորելով սպանեց
20 Ապրիլի 2019 - 23:22
Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը մի գիշերվա մեջ հինգ հոգու ոտնատակ տվեց, հաղորդում է Hindu-ն:
Ադելը բաժանվել է ամուսնուց, որի պատճառով կարիերայում դադար էր վերցրել
20 Ապրիլի 2019 - 23:17
30-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը բաժանվել է 45-ամյա գործարար Սայմոն Քոնեքիից։ Զույգը պաշտոնապես ամուսնացած է եղել երկու տարի։
Ռոնալդուն Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոն դարձած առաջին ֆուտբոլիստն է
20 Ապրիլի 2019 - 23:16
Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որն ունի Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոնի կոչումները։
Ուղղաթիռի և ինքնաթիռի հիբրիդային տարբերակի առաջին քաղաքացիական մոդելը հասանելի կլինի հաջորդ տարի (Տեսանյութ)
20 Ապրիլի 2019 - 23:04
Ռազմական ոլորտում տարիներ շարունակ կիրառվող յուրատեսակ օդանավը, որը թռիչքը մեկնարկում է ուղղաթիռի պես, առաջին անգամ սերիական արտադրության կհանձնվի:
Տավուշում բախվել են Range Rover-ն ու ՎԱԶ-21013-ը. կա տուժած
20 Ապրիլի 2019 - 23:02
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Քանաքեռի զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը երեք ամիս առաջ էր զինծառայության անցել
20 Ապրիլի 2019 - 22:32
Ապրիլի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու հետեւանքով Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխված եւ այնտեղ մահացած 24-ամյա պայմանագրային զինծառայող Ն.Ս.-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16019
 
Լրահոս`