Facebook   Twitter
 
Չինացի բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հեռացրել

Չինացի բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հեռացրել

10 Օգոստոսի 2018 - 22:25
Չինական Չենչժոու քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հանել, հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել անպատասխան սիրո պատճառով:
Տղամարդը մեխերը կուլ է տվել հյուրանոցային համարում գտնվելու ժամանակ: Այնուհետև հյուրանոցի տերը շտապօգնություն է կանչել: Տղամարդը բժիշկներին ասել է, որ որովայնի հատվածում սուր ցավ է զգացել մի քանի բլիթ ուտելուց հետո:

Սակայն հիվանդին բուժհաստատություն տեղափոխելուց ու հետազոտելուց հետո պարզվել է, որ նրա ստամոքսում բազմաթիվ մետաղական իրեր կան:

Վիրահատությունը տևել է 4 ժամ: Այդ ընթացքում նրա որովայնից հանվել է 4 և 5 սմ երկարությամբ 87 հատ մեխ:

Թեև հիվանդը չի մեկնաբանել իր արածը, սակայն վիրահատությունից առաջ նա բուժքույրերից մեկին նամակ է տվել՝ խնդրելով այն փոխանցել սիրած աղջկան:

Հայտնի է, որ տղան որբ է, նրան մեծացրել են տատն ու պապը, այդ պատճառով նա շատ զգայուն ու խոցելի բնավորություն ունի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում զինմասում, բջջային կայաններում
19 Հոկտեմբերի 2018 - 09:34
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հասարակաց տների սեփականատերը մահացել է մարմնավաճառուհու հետ զվարճանքից հետո
19 Հոկտեմբերի 2018 - 09:12
72-ամյա ձեռնարկատեր, ռեստորատոր եւ հասարակաց տների սեփականատեր Դենիս Հոֆը մահացել է իր մարմնավաճառուհիներից մեկի հետ զվարճանքներից հետո։
Դուբայում բորտուղեկցորդը դատվել է՝ բիզնես դասի ուղևորներից 5000 դոլար գողանալու մեղադրանքով
19 Հոկտեմբերի 2018 - 08:47
Դուբայում ավիաընկերության աշխատակիցը հայտնվել է դատարանի առջև բիզնես դասի ուղևորներից 5000 դոլար գողանալու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով «Khaleej Times» -ին:
Հրազդանում Սեւակ Միքայելյանի համար վարչական ռեսուրս է չարաշահվում. Միքայելյանը հերքում է եւ դա սադրանք համարում
19 Հոկտեմբերի 2018 - 08:35
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը հետաքրքիր ընթացք է ստացել. Հավանական հաղթող թեկնածուն է Սեւակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։
Աստղագուշակ
19 Հոկտեմբերի 2018 - 08:34
Խոյ. Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել:
Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը
19 Հոկտեմբերի 2018 - 00:02
Ամերիկյան Apple Inc ընկերությունը առաջիկայում կներկայացնի Mac անհատական համակարգչի և Pad պլանշետի նոր տարբերակները:
Մասիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ կա կալանավորված (տեսանյութ)
18 Հոկտեմբերի 2018 - 23:57
Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կա կալանավորված անձ:
Հրազդանում դպրոցի տնօրեններն աշակերտներին ու ուսուցիչներին տանում են՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելու. «ԻՔՄ» (Ձայնագրություն)
18 Հոկտեմբերի 2018 - 23:45
«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15871
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աստղագուշակ
Հասարակություն