Facebook   Twitter
 
Ամբողջ մարզը տուժել է ոչ միայն կարկուտից, այլ նաև ուժգին քամուց․ Արմավիրի մարզպետ

Ամբողջ մարզը տուժել է ոչ միայն կարկուտից, այլ նաև ուժգին քամուց․ Արմավիրի մարզպետ

10 Օգոստոսի 2018 - 22:56
Մեր գյուղում այսօր երեկոյան տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գյուղացիները կորցրել են մրգի ողջ բերքը, բանջարեղենը։
Այս մասին Tert.am-ին դիմելով ասաց Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակչուհի Շողիկ Պետրոսյանը։

«Միայն մենք 3 տոննա խաղող ենք կորցրել, վազերը, հասած խաղողը գետնին են հավասարվել։ Կարկուտը չէր դադարում. 19։45-ից սկսել է ու 20 րոպե տեղացել։ Չգիտենք՝ ինչ ենք անելու, վարկեր ունենք, ողջ եկամուտը կորավ։ Սրանով ձմեռն էլ էինք ապրելու։ Էլ չասեմ՝ բանջարեղենն էլ ամբողջովին վնասվել է։ 500 հազար դրամից ավել տուժել ենք»,- շեշտեց նա։

Բնակչուհին ասաց, որ գյուղացիներն արդեն դիմել են գյուղապետարան, որպեսզի գրանցեն վնասի չափը։

Մրգաշատի գյուղապետ Մանվել Դանիելյանը հաստատեց, որ գյուղի մեծ թվով տնտեսություններ տուժել են։

«Արդեն դիմել ենք մարզպետարան, առավոտյան կփորձենք գույքագրել վնասի ողջ չափը։ Խոշոր վնաս կլինի, ողջ գյուղն է տուժել։ Պատկան մարմիները տեղեկացված են»,- մանրամասնեց նա։

Գյուղապետն ասաց, որ չի կարող ասել՝ հարակից գյուղերը կարկուտի հետևանքով տուժել են թե ոչ։

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ավելի ուշ արձագանքելով մեր հրապարակմանը, նշեց․

«Առաջին իսկ վայրկյանից ինձ զեկուցել են՝ ամբողջ մարզը տուժել է ոչ միայն կարկուտից, այլ նաև ուժգին քամուց։ Ես առավոտյան առավել տուժած համայնքներ կայցելեմ՝ խնդրին տեղում ծանոթանալու»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ...Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
22 Հոկտեմբերի 2018 - 23:00
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում երեկ նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հարմար հագուստով, մենք ենք հորդորել, որ չքվեարկի՝ տեսնելով, որ բացակաների թիվը մեծ է. Ն. Զոհրաբյան
22 Հոկտեմբերի 2018 - 22:58
Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան, սակայն ոչ հարմար հագուստով էր, և մենք նրան հորդորել ենք չմասնակցել քվեարկությանը։
Բրիթնի Սփիրսը ցնցել է հանդիսատեսին՝ ներկայանալով կրքոտ ներքնազգեստներով
22 Հոկտեմբերի 2018 - 22:54
Բրիթնի Սփիրսի հերթական համերգը կարելի է բնութագրել որպես կրքոտ ներքնազգեստի ցուցադրություն: 36-ամյա Բրիթնին համերգով այս անգամ հանդես է եկել Տեխասում:
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 22:39
«Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կայացնել քաղաքական ստույգ որոշում կայացնել, թե ինչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե փոփոխված ընտրական օրենսգիրք:
Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան
22 Հոկտեմբերի 2018 - 22:37
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
56 կողմ, 3 դեմ. ով ինչպես է քվեարկել ԸՕ նախագծին
22 Հոկտեմբերի 2018 - 21:48
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Երկու ամուսինների մոտ էլ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ, սակայն մեծ սերն օգնել է սարսափելի ախտորոշմանը հաղթել
22 Հոկտեմբերի 2018 - 21:36
Քեն եւ Ջեյն Գրեմինգ տարեց ամուսնական զույգը կարողացել է հաղթահարել կրծքագեղձի քացկեղը, որը նրանց մոտ ախտորոշվել էր մի քան ի ամսվա տարբերությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13750
 
Լրահոս`
 
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
 
 
Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր