Facebook   Twitter
 
Աշխարհին ու ներդրողներին տեղեկացրեք Հայաստանի նոր իրողությունների մասին. Փաշինյանը՝ Նյու Յորքից օգնություն առաջարկող հայուհուն

Աշխարհին ու ներդրողներին տեղեկացրեք Հայաստանի նոր իրողությունների մասին. Փաշինյանը՝ Նյու Յորքից օգնություն առաջարկող հայուհուն

10 Օգոստոսի 2018 - 23:00
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանը լինի ոչ թե Սինգապուրի կամ Իսրայելի նման, այլ օրինակ դառնա հենց այդ երկրների համար։
Նոյեմբերյան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը պատասխանելով Նյու Յորքից ժամանած հայուհու հարցին, թե իրենք ինչով կարող են օգնել Հայաստանին՝ դիմագրավելու առկա մարտահրավերները, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամենակարևոր բանը այսօրվա Հայաստանի իրողությունների մասին տեղեկացնելն է աշխարհին՝ մարդկանց ու առաջին հերթին հայությանը, նրանց քաջալերելը, որ գան Հայաստան ու ներդրումներ կատարեն։

Հայաստանի ու Սփյուռքի միջև կապն ավանդաբար եղել է օգնություն տվողի ու սպառողի հարաբերություն։ Հիմա եկել է ուրիշ շրջան. սփյուռքի մեր գործարարները իրենց գործընկերների հետ պետք է մտածեն Հայաստանում ներդրումներ կատարելու, աշխատատեղեր բացելու մասին»։

Վարչապետը վստահեցրեց, որ դրա համար այլևս չկան խոչընդոտներ՝ ապահովված են բոլոր ներդրողների համար հավասար հնարավորություններ, բիզնեսի իրավունքների պաշտպանությունն էլ բարձր մակարդակի վրա է։

«Օգնեք բոլորիս, եկեք համախմբվենք մի հարցի շուրջ՝ աշխարհին ցույց տալու Հայաստանի նոր դեմքն ու կերպարը։ Ինձ օտարերկրյա լրագրողները հաճախ են հարցնում՝ դուք ուզում եք Հայաստանը լինի ինչպես Սինգապուրը, ես ասում եմ՝ ոչ, ինչպես Իսրայելը, ես կրկին ասում եմ՝ ոչ։ Ես ուզում եմ Հայաստանը լինի ինչպես Հայաստանը։ Այն Հայաստանը, որի հիմքերը մենք մայիսին դրել ենք։ Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը։ Մեր ամբիցիաներն այ այդքան մեծ են»,-հավելեց վարչապետը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 02:21
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1278 ընտրատեղամասերից:
«Ռիվեր Փլեյթը»՝ Լիբերտադորեսի գավաթակիր
10 Դեկտեմբերի 2018 - 02:10
Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող: Եզրափակիչում «Ռիվեր Փլեյփը» 2 խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթեց արգենտինական «Բոկա Խունիորսին»:
Հեղափոխությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա բոլոր նպատակներին չհասնենք. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 02:08
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում ասել, որ այսօր հեղափոխության վերջին օրն է:
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 02:01
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1267 ընտրատեղամասերից:
ՀՀԿ-ն այս ընտրություններում կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 01:58
ՀՀԿ-ն այս ընտրություններում անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին՝ ազատ, արդար ընտրությունների պարագայում: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Բոլորին անհրաժեշտ է, որ Բորուսիան սխալվի.Կովաչ
10 Դեկտեմբերի 2018 - 01:54
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Բունդեսլիգայի չեմպիոնական պայքարի մասին․
Փաշինյանը ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշը կապում է մի քանի պատճառների հետ
10 Դեկտեմբերի 2018 - 01:49
ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների սակավ մասնակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կապում է մի քանի պատճառների հետ:
Երկրորդ խաղակեսում մեզ խանգարեց հանդիպակաց քամին. Կուրտուա
10 Դեկտեմբերի 2018 - 01:48
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ուեսկայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Ընտրություններում որևէ արտառոց, առնվազն խոշոր միջադեպ չի գրանցվել. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 01:41
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն անել, քանի դեռ դրանք ամփոփված չեն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15946
 
Լրահոս`
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։33-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Միլանը» չհաղթեց «Սան Սիրոյում»
Սպորտ, Հասարակություն
 
 
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։20-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018