Facebook   Twitter
 
ԱՄՆ-ն Թուրքիայի համար մետաղների ներմուծման մաքսատուրքերը սահմանում է ազգային անվտանգության հիմունքի վրա

ԱՄՆ-ն Թուրքիայի համար մետաղների ներմուծման մաքսատուրքերը սահմանում է ազգային անվտանգության հիմունքի վրա

10 Օգոստոսի 2018 - 23:10
Նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմին հանձնարարել է փաստաթղթեր պատրաստել` Թուրքիայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու մասին՝ համաձայն առեւտրի մասին օրենքի 232-րդ բաժնի, ինչը թույլ է տալիս ազգային անվտանգության հիմունքի վրա մաքսատուրքեր սահմանել, հայտնում է Reuters-ը:
«Այս դրույթի համաձայն մաքսատուրքերը սահմանվում են առանձին երկրներից ներկրման վրա, որոնց արտադրանքը սպառնում է ազգային անվտանգությանը` անկախ առեւտրի կամ որեւէ այլ հարցի վերաբերյալ բանակցություններից»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Լինդսեյ Ուոլթերսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ հավանություն է տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս կազմեն:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր հավանություն եմ տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, այն ժամանակ, երբ իրենց արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ ընկնում է մեր շատ ուժեղ դոլարի համեմատ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կկազմեն 20, պողպատի համար՝ 50 տոկոս: Այժմ մենք վատ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել
16 Օգոստոսի 2018 - 19:00
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Մուրաթ Նուրլուն երկրի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի տարելիցի նախաշեմին, որի հետեւանքով 17 հազար մարդ էր զոհվել:
Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մահացած ճանաչված Ռումինիայի քաղաքացին, պարզվել է, ողջ է
16 Օգոստոսի 2018 - 17:58
Ռումինիայի քաղաքացիներից մեկը, որը մահացած էր ճանաչվել Ջենովայում օգոստոսի 14-ին ավտոճանապարհային կամրջի փլուզման հետևանքով, պարզվել է, ողջ է և հիվանդանոցում է։
Պեսկովը հայտնել է Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպման ուղղությամբ աշխատանքների մասին
16 Օգոստոսի 2018 - 16:20
Աշխատանքներ են տարվում սեպտեմբերի սկզբին Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման առնչությամբ։
Բելգիայում կողոպտիչները եպիսկոպոսին փակել են զգեստապահարանի մեջ
16 Օգոստոսի 2018 - 15:00
Անհայտ անձինք կողոպտել են Բելգիայի Լիեժ քաղաքի եպիսկոպոս Ժան-Պիեռ Դելվիլին՝ քահանայից գողանալով ավելի քան 20 հազար եվրո:
Թրամփը պողպատի համար սահմանած մաքսատուրքերը փրկություն է անվանել ԱՄՆ արդյունաբերության համար. WSJ
16 Օգոստոսի 2018 - 13:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պողպատի համար մաքսատուրքերը փրկություն կլինեն պողպատի ամերիկյան արդյունաբերության համար։
«Թրամփը չի ստիպի ինձ լռել». ԿՀՎ նախկին ղեկավար
16 Օգոստոսի 2018 - 12:30
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ բացատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկելու մասին որոշումը «քննադատությունից վախենալու» հանգամանքով։
«Կրեմլ, 1 մլրդ տուր». Բելառուսը Ռուսաստանից ևս մի վարկ ստանալու հույս ունի. «Газета»
16 Օգոստոսի 2018 - 12:02
Ռուսաստանն ու Բելառուսը բանակցություններ են վարում նոր՝ 1 մլրդ դոլար վարկի տրամադրման շուրջ։
Ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է Թրամփի աշխատանքից․ հարցում
16 Օգոստոսի 2018 - 11:43
Հարցվածների 43 տոկոսը հայտարարել է, որ գոհ է նախագահի աշխատանքից։ Իսկ հարցման մասնակիցների 59 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ն «սխալ ուղով է» առաջ շարժվում։
Համացանցում են հայտնվել Խաչատուրյան քույրերի՝ հոր կողմից ծեծի ենթարկվելուց հետո արված լուսանկարները
16 Օգոստոսի 2018 - 11:40
Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության տակ պահել հորը դաժանաբար սպանած երեք քույրերի՝ Կրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների գործը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3894
 
Լրահոս`