Facebook   Twitter
 
Լինդսի Լոհանը հրապարակայնորեն մեղադրել է ոտնձգությունների զոհերին

Լինդսի Լոհանը հրապարակայնորեն մեղադրել է ոտնձգությունների զոհերին

10 Օգոստոսի 2018 - 23:46
Հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը անսպասելի դիրքորոշում է ցուցաբերել սեքս–սկանդալների նկատմամբ, որոնք ցնցել են Հոլիվուդը վերջին ամիսների ընթացքում։ Սկանդալային դերասանուհին այն քչերից մեկն է դարձել, ով պաշտպանել է Հարվի Վայնշթայնին։
Դերասանուհու կարծիքով, եթե կնոջ կյանքում նման զարհուրելի միջադեպ է տեղի ունենում, նա պետք է առանց վարանելու ոստիկանություն դիմի, և ոչ թե իրադարձությունը տարիներ անց հասարակական քննարկման դնի։

«Այդ հարցը պետք է միանգամից լուծել, այդ պահին, երբ տեղի է ունեցել։ Պետք է ոստիկանություն դիմել։ Միգուցե ես ատեմ ինքս ինձ դրա համար, ինչ ասում եմ հիմա, բայց կանայք, որոնք նման բաների դեմ են հանդես գալիս, թույլ են թվում։ Իսկ իրականում նրանք շատ ուժեղ են»,– հայտարարել է Լինդսին՝ բրիտանական The Times պարբերականին տված հարցազրույցում։

32-ամյա դերասանուհին նաև պնդում է, որ ինքն անձամբ երբեք ոտնձգությունների զոհ չի դարձել և այդ պատճառով էլ «լիովին դատել այդ մասին չի կարող»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ
23 Փետրվարի 2019 - 18:00
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է, որ Մեյը 3 ամսից հրաժարական տա. լրատվամիջոցներ
23 Փետրվարի 2019 - 17:58
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը ցանկանում է, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական տա 3 ամսից՝ Brexit-ի առաջին փուլի ավարտից հետո, գրում է The Guardian-ը՝ բարձրաստիճան աղբյուրին հղումով:
Իտալիայում մահացել է նորաձևության դիզայներ Մարելլա Անելլին
23 Փետրվարի 2019 - 17:54
Իտալիայի Թյուրին քաղաքում մահացել է նորաձևության դիզայներ և լուսանկարիչ Մարելլա Անելլի Կարաչոլլոն: Նա 91 տարեկան էր: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 23-ին, հրապարակել է La Repubblica- ը:
Համայի շրջանում Սիրիայի բանակը ահաբեկիչների խմբի է ոչնչացրել
23 Փետրվարի 2019 - 17:02
Համայի հյուսիսային արվարձանում սիրիական բանակի ստորաբաժանման կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների խումբը, հաղորդում է SANA-ն:
Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ
23 Փետրվարի 2019 - 17:01
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, գրում է korrespondent.net-ը:
Ըստ «Ոսկե ազնվամորու» Թրամփն ամենավատ դերասանն է
23 Փետրվարի 2019 - 17:00
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ամենավատ դերասանն է՝ ըստ «Ոսկե ազնվամորի» մրցանակի, փոխանցում է Reuters-ը։
ԵԱՀԿ-ն դատապարտում է ադրբեջանցի լրագրողի նկատմամբ դատավճիռը
23 Փետրվարի 2019 - 16:58
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի դատավճռի վերաբերյալ:
Տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված տիեզերանավը հաղթահարել է 89 կմ
23 Փետրվարի 2019 - 16:57
Virgin Galactic ընկերությունը տիեզերանավի փորձնական արձակում է իրականացրել, որին անձնակազմի երեք անդամ է մասնակցել:
Չինաստանում բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել
23 Փետրվարի 2019 - 16:56
Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում ածխի արդյունահանմամբ զբաղվող ընկերության՝ բանվորներին տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել, առնվազն 30-ը վիրավորվել են, գրում է РИА Новости-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4497
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն