Facebook   Twitter
 
Բիլ Մյուրրեյը Մասաչուսեթսի ռեստորաններից մեկում հարձակվել է լուսանկարչի վրա

Բիլ Մյուրրեյը Մասաչուսեթսի ռեստորաններից մեկում հարձակվել է լուսանկարչի վրա

10 Օգոստոսի 2018 - 23:58
Ամերիկացի դերասան Բիլ Մյուրրեյը հարձակվել է 71-ամյա լուսանկարիչ Փիթեր Սայմոնի վրա, դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում։
Այս մասին գրում է Boston Globe-ը։

Նշվում է, որ Սայմոնը տեղի ռեստորաններից մեկում լուսանկարելիս է եղել մի զույգի, այնուհետև առանձնացել է անկյունում՝ լուսանկարները ստուգելու համար։ Հենց այդ պահին լուսանկարիչը զգացել է, որ ինչ-որ մեկը հանկարծակի բռնել է նրան ու ուժեղ հրել պատի կողմ։

Լուսանկարչի խոսքով՝ սկզբում նրան թվացել է, որ դա անվտանգության աշխատակիցն է։ Նա ճանաչել է հայտնի դերասանին միայն այն ժամանակ, երբ վերջինս մի կողմ է քաշվել ու սկսել պարել։

«Նա այնպիսի տեսք ուներ, կարծես պատրաստ էր ինձ խեղդել», - պատմել է լուսանկարիչը։

Նա նաև նշել է, որ Մյուրրեյը «այնպիսին չէր, ինչպես առաջ»։

Ոստիկանությունում դերասանը բացատրել է, որ իրեն անհանգստացրել է լուսանկարահանումը, որն իրականացվում էր այն ընթացքում, երբ նա զբաղված էր իր գործերով։ Մինչդեռ Սայմոնը պնդել է, որ դերասանը չի հայտնվել իր արած կադրերից ոչ մեկում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել
16 Օգոստոսի 2018 - 19:00
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Մուրաթ Նուրլուն երկրի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի տարելիցի նախաշեմին, որի հետեւանքով 17 հազար մարդ էր զոհվել:
Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մահացած ճանաչված Ռումինիայի քաղաքացին, պարզվել է, ողջ է
16 Օգոստոսի 2018 - 17:58
Ռումինիայի քաղաքացիներից մեկը, որը մահացած էր ճանաչվել Ջենովայում օգոստոսի 14-ին ավտոճանապարհային կամրջի փլուզման հետևանքով, պարզվել է, ողջ է և հիվանդանոցում է։
Պեսկովը հայտնել է Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպման ուղղությամբ աշխատանքների մասին
16 Օգոստոսի 2018 - 16:20
Աշխատանքներ են տարվում սեպտեմբերի սկզբին Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման առնչությամբ։
Բելգիայում կողոպտիչները եպիսկոպոսին փակել են զգեստապահարանի մեջ
16 Օգոստոսի 2018 - 15:00
Անհայտ անձինք կողոպտել են Բելգիայի Լիեժ քաղաքի եպիսկոպոս Ժան-Պիեռ Դելվիլին՝ քահանայից գողանալով ավելի քան 20 հազար եվրո:
Թրամփը պողպատի համար սահմանած մաքսատուրքերը փրկություն է անվանել ԱՄՆ արդյունաբերության համար. WSJ
16 Օգոստոսի 2018 - 13:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պողպատի համար մաքսատուրքերը փրկություն կլինեն պողպատի ամերիկյան արդյունաբերության համար։
«Թրամփը չի ստիպի ինձ լռել». ԿՀՎ նախկին ղեկավար
16 Օգոստոսի 2018 - 12:30
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ բացատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկելու մասին որոշումը «քննադատությունից վախենալու» հանգամանքով։
«Կրեմլ, 1 մլրդ տուր». Բելառուսը Ռուսաստանից ևս մի վարկ ստանալու հույս ունի. «Газета»
16 Օգոստոսի 2018 - 12:02
Ռուսաստանն ու Բելառուսը բանակցություններ են վարում նոր՝ 1 մլրդ դոլար վարկի տրամադրման շուրջ։
Ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է Թրամփի աշխատանքից․ հարցում
16 Օգոստոսի 2018 - 11:43
Հարցվածների 43 տոկոսը հայտարարել է, որ գոհ է նախագահի աշխատանքից։ Իսկ հարցման մասնակիցների 59 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ն «սխալ ուղով է» առաջ շարժվում։
Համացանցում են հայտնվել Խաչատուրյան քույրերի՝ հոր կողմից ծեծի ենթարկվելուց հետո արված լուսանկարները
16 Օգոստոսի 2018 - 11:40
Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության տակ պահել հորը դաժանաբար սպանած երեք քույրերի՝ Կրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների գործը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3894
 
Լրահոս`