Facebook   Twitter
 
Ն. Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է թեթև արդյունաբերության և անասնապահության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին

Ն. Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է թեթև արդյունաբերության և անասնապահության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին

11 Օգոստոսի 2018 - 09:10
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթացել բանվորական ձեռնոցների արտադրության գործընթացին:
Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ մարզում «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերում աշխատում է 520 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145 հազար դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է 2 մլրդ դրամի արտահանում՝ Ռուսաստան և Վրաստան:

Ծրագրվում է 2018-ին արտահանման ծավալներն ավելացնել 40-50 տոկոսով: Քայլեր են իրականացվում նաև արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: 2015 թվականից գործող ընկերությունում իրականացվել է շուրջ 10 մլն դոլարի ներդրում: Վերջերս մեկ մլն դոլարի ներդրման արդյունքում ընկերության հաստոցների թիվն ավելացվել է 600-ով, ինչի արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա 150-200-ով:

Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին ստեղծել 1000-1500 նոր աշխատատեղ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Լուսաձոր համայնքում գործող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով ստեղծված անասնապահական ֆերմա: Այն ունի բարձր կաթնատվությամբ 200 գլուխ կով: Ստացված կաթից արտադրվում են ֆրանսիական պանրի տարբեր տեսակներ. արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ռուսական շուկա: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տարեկան ֆերմայում կատարվում է 800 հազար եվրոյի ներդրում: Միաժամանակ, նրանք նշել են, որ հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից ևս կատարում են կաթի մթերումներ և ձեռք բերում անասնակեր։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Տավուշի մարզում թեթև արդյունաբերության և ֆերմերային տնտեսությունների զարգացումը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել բիզնես ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հաշվի առնելով էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը մեր երկրում, Հայաստանը պետք է միջազգային ասպարեզում ունենա էկո երկրի իմիջ: Վարչապետը հույս է հայտնել, որ վերը նշված ընկերություններն առաջիկայում իրենց արտադրություններով կհասնեն արդյունաբերական ծավալների և կստեղծեն նոր աշխատատեղեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ճապոնիան վայելում է սակուռայի աշնանային անակնկալ ծաղիկները
20 Հոկտեմբերի 2018 - 23:58
Չնայած խորը հոկտեմբերին՝ Ճապոնիայի բնակիչներն ու զբոսաշրջիկները կրկին կարող են հիանալ ծաղկած սակուռաներով՝ գրում է NHK-ն։
Աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը ջրի մակերեսից
20 Հոկտեմբերի 2018 - 23:55
Չինաստանում ստեղծված «Ցզիլուն» (AG600) աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռը շաբաթ առավոտյան հաջողությամբ իրականացրել է ջրի մակերեսից օդ բարձրանալու և վայրէջք կատարելու փորձարկումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի ավիացիոն արդյունաբերության ընկերությանը:
Մահացել է Նիդեռլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը
20 Հոկտեմբերի 2018 - 23:48
Նիդեռլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը, ով թագավորության կառավարությունը գլխավորել է 1994-2002թթ․, մահացել է շաբաթ օրը՝ 80 տարեկան հասակում՝ տեղեկացնում է Reuters-ը։
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները Նեթանյահուին ուղղված նամակում ամոթալի են անվանել կալվածքների մասին օրինագիծը
20 Հոկտեմբերի 2018 - 23:42
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև Հունաց պատրիարքը և Սուրբ երկրի Քուստոսը, հոկտեմբերի 19-ին միասնաբար նամակ են ստորագրել` ուղղված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Այս մասին ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Վիլնյուսի 3 կենտրոնական կամուրջները Երևանի տոնի առթիվ լուսավորվել են հայկական եռագույնի գույներով
20 Հոկտեմբերի 2018 - 23:37
Երևանի 2800-ամյակի առթիվ Վիլնյուսի քաղաքապետարանը հոկտեմբերի 19-20-ը Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները լուսավորել է հայկական եռագույնով: Այս մասին հայտնում է Լիտվայում Հայաստանի դեսպանատունը:
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր
20 Հոկտեմբերի 2018 - 23:20
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 35 AQ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի վերանորոգման նպատակով տեղադրված բետոնե արգելապատնեշին:
Սահակաշվիլին պատրաստվում է արծաթե հարսանիքը նշել Վրաստանում
20 Հոկտեմբերի 2018 - 23:14
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մոտ ապագայում վերադառնալ հայրենիք, չնայած նրան, որ այդ երկրում նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր։
Ինչպիսի՞ տեսք ունի Մանհեթենում գտնվող Ռոման Աբրամովիչի ապագա շքեղ առանձնատունը
20 Հոկտեմբերի 2018 - 23:01
Ռոման Աբրամովիչը2014-ից Վերին Իսթ Սայդ շրջանում ՝ East 75th Street փողոցում, պատմական թաունհաուսներ է ձեռք բերել, հաղորդում է Forbes-ը:
Հարբած զույգը հյուրանոց է գնել` սենյակ վարձելու փոխարեն (Լուսանկարներ)
20 Հոկտեմբերի 2018 - 22:45
Ջինա Լայոնսը և Մարկ Լին` Լոնդոնից չափից շատ ռոմ են խմել և Շրի Լանկայում ծովափին հյուրանոց գնելու որոշում են կայացրել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15343
 
Լրահոս`