Facebook   Twitter
 
Հովիկ Աբրահամյանը վաճառել է իրեն պատկանող բաժնեմասերը. «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանը վաճառել է իրեն պատկանող բաժնեմասերը. «Ժողովուրդ»

11 Օգոստոսի 2018 - 09:19
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք.

«Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, այլ կերպ ասած` «Արտֆուդ»-ը, ավելի քան երկու ամիս է, ինչ չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին։
Ասել է թե՝ «Արտֆուդ»-ը հերթական անգամ հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության սեւ ցուցակում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում հայտնվել է հունիսի 9-ին եւ շարունակելու է մնալ մինչեւ 2020 թվականի հունիսի 9-ը։

Պատճառն այն է, որ պահածոների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Արտֆուդ»-ը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը։ Այլ կերպ ասած՝ ընկերությունը խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը։

Հիշեցնենք՝ «Արտֆուդ» ընկերությունը Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի բիզնեսն էր։ Այս ընկերությունում նրա գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին էր՝ Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունեին հավասարաչափ բաժնեմասեր: Բայց նախորդ տարվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը վաճառել է իր բիզնեսը, այդ թվում` «Արտֆուդ»-ի՝ իրեն պատկանող բաժնեմասերը:

Իսկ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռքբերեց Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։ Նշենք, որ Կամո Ավագումյանը ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն է:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում :

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ծաղիկ Ռուբոն» խիստ անցողիկ տեղում «բարգավաճելու» հույս ունի
20 Հոկտեմբերի 2018 - 09:58
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հրապարակ». Անգամ Ավշարի Գրիգորյանների երբեմնի կամակատարներն են թեքվել Նիկոլականների կողմը
20 Հոկտեմբերի 2018 - 09:48
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում, պարզվում է, նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել։ Օրինակ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, որին այդ պաշտոնին հասցրել է Հովիկ Աբրահամյանը, Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելու օրվանից նրան «անմնացորդ ծառայելու» երդում է տվել, իսկ որդին՝ ԱԻՆ աշխատակից Նարեկը, մարզպետի հետեւից ման է գալիս։
«168 ժամ». Համոզե՞լ են, ճնշե՞լ են, թե՞ պարտադրել. «համոզողների» մեջ է եղել նաեւ Վլադիմիր Գասպարյանը
20 Հոկտեմբերի 2018 - 09:40
«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ ԱԺ մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին, որում ասվում էր. «Պաշտպանում ենք 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
«Ժամանակ». Վերջին շանսից զրկվեցին. Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները
20 Հոկտեմբերի 2018 - 09:28
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները:
«Փաստ». ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել
20 Հոկտեմբերի 2018 - 09:23
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են:
«Հրապարակ». «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել». ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին հիշեցրել են պիտակները
20 Հոկտեմբերի 2018 - 09:22
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տեւել եւ բուռն։ Ընտրական օրենսգրքից հետո քննարկվել է վերջին շրջանում ՀՀԿ-ն լքածների հարցը։ ԳՄ-ականները ցանկացել են իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, հիշեցրել են՝ երբ Սասուն Միքայելյանը լքեց ՀՀԿ-ն, նրան անվանեցիք «դավաճան», Շիրակ Թորոսյանին՝ «թուլամորթ», Ցոլակյանին՝ «առնետ»։
«Ժողովուրդ». Բարսեղ Բեգլարյանի գործը իրավապահնների գլխին պատուհաս է դարձել. ի՞նչ է նա պատմել. մանրամասներ
19 Հոկտեմբերի 2018 - 09:48
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործը իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել:
«Ժամանակ». Ծառուկյանի ռեստարթը. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում
19 Հոկտեմբերի 2018 - 09:37
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները եւ պատրաստվում է մտնել քաղաքականություն:
Մարտավարական նահա՞նջ, թե՞ կառուցողականության ձգտում. ինչո՞ւ Փաշինյանը որոշեց քանդել բարիկադները. «Փաստ»
19 Հոկտեմբերի 2018 - 09:23
«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1379
 
Լրահոս`