Facebook   Twitter
 
Թենեսիում 9 տարում առաջին անգամ մահապատիժ են իրագործել

Թենեսիում 9 տարում առաջին անգամ մահապատիժ են իրագործել

11 Օգոստոսի 2018 - 09:27
ԱՄՆ Թենեսի նահանգի իշխանությունները 2009 թվականից հետո առաջին անգամ մահապատիժ են իրագործել, հայտնում է Tennessean պարբերականը:
Դատավճիռն իրագործվել է մահապատժի դատապարտված Բիլի Ռեյ Այրիկի նկատմամբ, որը 1985 թվականին բռնաբարել և սպանել էր 7-ամյա աղջկա:

Այրիկը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով և մահացած է հայտարարվել: Նա 59 տարեկան էր:

«Ես ցանկանում եմ միայն ասել, որ իսկապես ափսոսում եմ: Եվ սա…սա ամենն է»,- պարբերականը մեջբերել է դատապարտյալի վերջին բառերը:

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր Այրիկի խնդրանքը դատավճռի կատարումը մի քանի ժամով հետաձգելու մասին:

Պատիժը կրելու 32 տարիների ընթացքում նա բազմիցս է դատարանին դիմել դատավճռի կատարումը հետաձգելու խնդրանքով՝ վկայակոչելով հոգեկան առողջությունը և այն, որ մահացու ներարկման բաղադրության մեջ մտնող դեղամիջոցների օգտագործումը խախտում են իր սահմանադրական իրավունքները:

Դատարանը վերջին անգամ նրան ընդառաջ էր գնացել 2014 թվականին:

Պարբերականի տեղեկություններով՝ Թենեսիում սա 1916 թվականից ի վեր 133-րդ մահապատիժն է:

Նահանգի Գերագույն դատարանը հունվարին ևս երկու մահապատժի իրագործում նշանակել է այս տարվա հոկտեմբերին եւ դեկտեմբերին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում
22 Փետրվարի 2019 - 23:56
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում:
«Միսս տիեզերքին» հայրենիքում թագուհու նման են դիմավորել (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2019 - 23:51
Կատրիոնա Գրեյը հսկայական հարթակով անցել է Մանիլայի գլխավոր փողոցներով, որտեղ նրան հազարավոր երկրպագուներ են ողջունել:
«Գահերի խաղը» ստեղծողներին Ջոն Սնոուի դեմքով «Օսկար» են խոստացել
22 Փետրվարի 2019 - 23:23
«Գահերի խաղը» ֆիլմի երկրպագուները որոշել են սերիալի ստեղծողներին յակուտական ժողովրդական «Օսկար» նվիրել՝ գրում է lenta.ru-ն։
Բրիտանուհին շրջում է փողոցներում Քիմ Քարդաշյանի սկանդալային զգեստի կրկնօրինակով
22 Փետրվարի 2019 - 23:14
Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը շարունակում է զարմացնել եւ ցնցել իր սեքսուալ, համարձակ կերպարներում, որի համար նա շատ հաճախ արժանանում է հասարակության քննադատությանը և վիրավորանքներին։
Վենեսուելայում զինվորները կրակ են բացել բնակիչների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ
22 Փետրվարի 2019 - 23:10
Վենեսուելայի Բոլիվար նահանգի Գրան Սաբանա շրջանում բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների և բանակայինների միջև, որի ժամանակ զինվորականները կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ:
Գվինեթ Փելթրոուն 1 դոլար է պահանջել թոշակառուից դահուկասահքի ժամանակ իրեն բախվելու համար
22 Փետրվարի 2019 - 22:49
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հակընդդեմ հայց է ներկայացրել թոշակառու Թերի Սանդերսոնի դեմ, որը դերասանուհուն մեղադրել էր 2016-ին Յուտա նահանգի լեռնալանջին դահուկասահքի ժամանակ իրենց հրելու մեջ:
Էստոնացիները սառած գետից փրկել են գայլին՝ կարծելով, թե շուն է
22 Փետրվարի 2019 - 22:33
Էստոնիայում Սինդիի ամբարտակից բանվորները նկատել են խեղդվող կենդանուն և շտապել են օգնության՝ տեղեկացնում է BBC-ն։
Ամերիկյան ընկերությունը կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել ԴՆԹ բազայի ստեղծման համար
22 Փետրվարի 2019 - 22:21
Բիոտեխնոլոգիաների ամերիկյան արտադրող Thermo Fisher ընկերությունը հայտարարել է, որ կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել, որոնք օգտագործվում են երկրի ույղուր փոքրամասնության ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4495
 
Լրահոս`