Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանի թիմից ոչ ոք ներկա չէր ՀՅԴ-ի նախագծի շնորհանդեսին

Նիկոլ Փաշինյանի թիմից ոչ ոք ներկա չէր ՀՅԴ-ի նախագծի շնորհանդեսին

11 Օգոստոսի 2018 - 09:49
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ տեղի ունեցավ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը։ Կուսակցությունը ցանկանում է այն բարելավելուց հետո, հիմք դարձնել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ՀՅԴ նախընտրական պլատֆորմի համար:
Նշենք, որ շնորհանդեսին հրավիրված էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամները, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, պետական այլ պաշտոնյաներ, փորձագետներ, ՀԿ ոլորտից ներկայացուցիչներ:

Սակայն հետաքրքիր էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս ուժերի ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չէր շնորհանդեսին: ՀՅԴ-ի և Նիկոլ Փաշինյանի թիմի միջև լարվածության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ նրանց ներկայացուցիչների հայտարարություններից հետո և փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե համապատասխան հետևություններ կարվեն: Երեկվա իրավկիճակը թերևս առաջին հետևությունն էր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Աթոռ կավելացնենք». ԱԺ դահլիճում այդքան նստելու տեղ կա՞. «Հրապարակ»
12 Դեկտեմբերի 2018 - 10:04
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ». Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման վերա­բերյալ ծանուցումներ են ստանում
12 Դեկտեմբերի 2018 - 09:44
«Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատողներն այս ընթաց­քում աշխատանքից ազատման վերա­բերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլևս չեն համարվի գործարանի աշ­խատող:
«Ժամանակ». Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում. ձեւավորվել են տարբեր խմբավորումներ
12 Դեկտեմբերի 2018 - 09:33
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում:
«Հայոց աշխարհ». Ընտրություններն ավարտվեցին խնդիրները մնացին. Պոպուլիզմ եւ իրականություն
12 Դեկտեմբերի 2018 - 09:23
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանում կձեւավորվի նոր գործադիր իշխանություն։ Խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին, որն էլ կձեւավորի կառավարության կաբինետը։
«Փաստ». Ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Քուվեյթում ՀՀ դեսպանը
12 Դեկտեմբերի 2018 - 08:56
«Փաստ» օրաթերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1432
 
Լրահոս`