Facebook   Twitter
 
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին

11 Օգոստոսի 2018 - 12:30
ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների վատթարացման եւ պողպատի ու ալյումինի մաքսատուրքերի ավելացման Թրամփի որոշման ֆոնին։
Թեդ Լյուն նշել է, որ ինքը համաձայն է Թուրքիայի համար մաքսատուրքերի ավելացման նախագահի որոշման հետ. «Ես համաձայն եմ Թրամփի հետ։ Թուրքիան ավտորիտարիզմի է ձգտում եւ ավելի ու ավելի հակաամերիկյան է դառնում։ Մեզանից շատերը պնդել են Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա։ ԱՄՆ–ն չպետք է շարունակի հերքել պատմական փաստերը»,–գրել է նա իր միկրոբլոգում։

Նշենք, որ Լյուն կոնգրեսականներից մեկն էր, որը ապրիլին ստորագրել էր նամակի տակ, որով կոչ էին անում Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2 անգամ բարձրացնել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ
23 Փետրվարի 2019 - 18:00
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է, որ Մեյը 3 ամսից հրաժարական տա. լրատվամիջոցներ
23 Փետրվարի 2019 - 17:58
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը ցանկանում է, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական տա 3 ամսից՝ Brexit-ի առաջին փուլի ավարտից հետո, գրում է The Guardian-ը՝ բարձրաստիճան աղբյուրին հղումով:
Իտալիայում մահացել է նորաձևության դիզայներ Մարելլա Անելլին
23 Փետրվարի 2019 - 17:54
Իտալիայի Թյուրին քաղաքում մահացել է նորաձևության դիզայներ և լուսանկարիչ Մարելլա Անելլի Կարաչոլլոն: Նա 91 տարեկան էր: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 23-ին, հրապարակել է La Repubblica- ը:
Համայի շրջանում Սիրիայի բանակը ահաբեկիչների խմբի է ոչնչացրել
23 Փետրվարի 2019 - 17:02
Համայի հյուսիսային արվարձանում սիրիական բանակի ստորաբաժանման կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների խումբը, հաղորդում է SANA-ն:
Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ
23 Փետրվարի 2019 - 17:01
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, գրում է korrespondent.net-ը:
Ըստ «Ոսկե ազնվամորու» Թրամփն ամենավատ դերասանն է
23 Փետրվարի 2019 - 17:00
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ամենավատ դերասանն է՝ ըստ «Ոսկե ազնվամորի» մրցանակի, փոխանցում է Reuters-ը։
ԵԱՀԿ-ն դատապարտում է ադրբեջանցի լրագրողի նկատմամբ դատավճիռը
23 Փետրվարի 2019 - 16:58
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի դատավճռի վերաբերյալ:
Տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված տիեզերանավը հաղթահարել է 89 կմ
23 Փետրվարի 2019 - 16:57
Virgin Galactic ընկերությունը տիեզերանավի փորձնական արձակում է իրականացրել, որին անձնակազմի երեք անդամ է մասնակցել:
Չինաստանում բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել
23 Փետրվարի 2019 - 16:56
Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում ածխի արդյունահանմամբ զբաղվող ընկերության՝ բանվորներին տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել, առնվազն 30-ը վիրավորվել են, գրում է РИА Новости-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4497
 
Լրահոս`
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն