Facebook   Twitter
 
ԿԳՆ-Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

ԿԳՆ-Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

11 Սեպտեմբերի 2018 - 10:50
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ:
Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթնացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարի շրջայացն սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործող Ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ ցուցադրվել է անօդաչու թռչող սարքի փորձնական նկարահանում: Մասնագետները նախարարին ներկայացրել են Պոլիտեխնիկում ներդրվող անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ուղղված հետազոտական նոր ծրագրերը:

Այնուհետև ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը շրջել է ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված էներգետիկայի լաբորատորիաներում, որոնք հիմնադրվել են ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ, որպես Գերազանցության կենտրոններ: Նախարարը ծանոթացել է նաև 17-րդ մասնաշենքում գտնվող Տեխնոլոգիական ինովացիոն հարթակին: Պոլիտեխնիկում նախարար Արայիկ Հարությունյանի վերջին կանգառը Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայում էր, որը բացվել է 2013թ-ին` Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Ավելի քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված այս փորձարարական կենտրոնը տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի կրթահամալիրի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600մ2 տարածքով: Նախարար Արայիկ Հարությունյանին այստեղ ներկայացվել են ինժեներական ուղղվածության գիտաուսումնական, ինչպես նաև մրցութային մի քանի նախագծեր: Զեկուցվել է, որ լաբորատորիան բաց է ոչ միայն Պոլիտեխնիկի, այլ նաև այլ բուհերի ուսանողների և հետազոտողների համար:

Այնուհետև ԿԳ նախարարը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և բուհի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է ՃՇՀ ավելի քան մեկ տասնյակ լաբորատորիաներում:

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ՃՇՀ Դիզայն ստուդիայի, Քիմիայի և կապակցվող նյութերի, Գեոդեզիայի, Գազաջերմամատակարարման և օդափոխման, Նյութերի դիմադրության, Շինկոնստրուկցիաների լաբորատորիաների, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնական կենտրոնի ուսումնական և հետազոտական գործունեությանը: Ներկաները եղան նաև «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներոում բացված, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական և Գրունտների մեխանիկայի լաբորատորիաներում, որտեղ ուսանողների համար ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ծանոթացնելու լավագույն հնարավորություններ են ստեղծված:

Ամփոփելով շրջայցի արդյունքը` ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ առկա ինժեներական ներուժը բավարար է նոր մրցունակ ծրագրերի իրագործման համար: «Հնարավորությունները, որ ունեն Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության համալսարանները, թույլ են տալիս լուրջ խնդիրներ լուծել: Շատ կարևոր եմ համարում միջբուհական համագործակցությունը. մտահոգիչ է, որ այս լաբորատորիաներից մյուս բուհերի ուսանողներն ու դասախոսներն ավելի քիչ են օգտվում: Ես ուզում եմ կոչ անել բոլոր համալսարանների ուսանողներին իրենց գործնական աշխատանքներում ակտիվորեն ներգրավել այս լաբորատորիաները, որովհետև սրանք բաց կառույցներ են և ստեղծված հնարավորությունները պետք է հասանելի լինեն բոլորին»,-հայտարարել է ԿԳ նախարարը և հավելել, որ Հայաստանում այսօր առաջնային է տեխնոլոգիական համալսարանների խրախուսումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մրցույթներ Աջափնյակում եւ Ավանում. Մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար մրցույթում գործող տնօրենը թեստը չի հաղթահարել
24 Հունվարի 2019 - 10:40
Երեւանի քաղաքապետարանը Աջափնյակ եւ Ավան վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առեւտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել:
Երևանում գերեզմանների տարածքները տրվում են անվճար. քաղաքապետարան
24 Հունվարի 2019 - 10:36
Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երեւանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար:
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը
24 Հունվարի 2019 - 10:34
Ծանր հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր 77-ամյա Գոհար Ենոքյանը:
ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումները. 9 մլն. 60 000 դրամից մինչև 1 մլն 574 000 դրամ
24 Հունվարի 2019 - 10:27
Պարգևատրումների աղմկահարույց թեման նոր թափ է հավաքում։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեում շարքային աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել ՊԵԿ ղեկավարության դեկտեմբերին ստացած պարգևատրումները։ Այս մասին գրում է yerevan.today-ը:
2015-ին մահացած դատապարտյալի գործով վարույթն իրականացնող մարմինը գործողություններ է իրականացնում միայն տուժող կողմի միջնորդելուց հետո. ՀՔԱ
24 Հունվարի 2019 - 10:23
2015թ. ապրիլին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարելու հետևանքով հիվանդանոցում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2019թ. հունվարի 10-ին հերթական միջնորդությունն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ, նյութական խրախուսման համակարգի զարգացման միջոցներից տնտեսել է 230 մլն դրամ. Ա. Զեյնալյան
24 Հունվարի 2019 - 10:14
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ:
Գահից հրաժարվելուց հետո Մալայզիայի թագավորն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա»-ից
24 Հունվարի 2019 - 10:13
Գահից հրաժարված Մալայզիայի թագավոր Մուհամադ V-ն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա-2015» մրցույթի հաղթողից՝ Օքսանա Վոևոդինայից:
ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը կարող է մինչև գարուն շարունակվել
24 Հունվարի 2019 - 10:07
ԱՄՆ-ի կառավարությունում աղբյուրները չեն բացառում, որ «շաթդաուն»-ը կարող է շարունակվել մինչև 2019-ի ապրիլ, գրում է The Washington Post-ը:
«Հրապարակ». Ընդդեմ խաղային բիզնեսի. իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռ­նությամբ հանդես կգա
24 Հունվարի 2019 - 10:05
«Իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռ­նությամբ հանդես կգա. քայլն ուղղված է շահումով խաղերի և բուքմեյբերական ընկերությունների դեմ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14807
 
Լրահոս`