Facebook   Twitter
 
Ծառեր ու թփեր հատելու համար նաեւ 2 տարով կազատազրկեն. Կառավարությունը հավանություն տվեց Նաիրա Զոհրաբյանի նախագծին

Ծառեր ու թփեր հատելու համար նաեւ 2 տարով կազատազրկեն. Կառավարությունը հավանություն տվեց Նաիրա Զոհրաբյանի նախագծին

14 Սեպտեմբերի 2018 - 11:28
Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի իր նիստում հավանություն տվեց Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար պատժի խստացում ենթադրող օրինագծին, որը ներկայացրել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ /Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը/ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ինչպես բխում է նախագծին կից ներկայացված հիմնավորումից, առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից:

Փոխնախարարի կողքով, թեեւ կառավարությունն ընդունելի է համարում այս կարգավորումները, սակայն նախագծի վերաբերյալ կան որոշակի դիտողություններ: Մասնավորապես, կառավարությունը համաձայն չէ, որ պատժի խստացումը կզսպի հանցագործության կատարմանը եւ կնպաստի հանցագործության նվազեցմանը. «Քրեական պատիժը հանցավորության դեմ պահյքարի գլխավոր միջոցը չէ, երկրորդային դեր ունի: Ավելի կարեւոր են պատժի անխուսափելիությունը, ժամանակին կիրառելը, քան պատժի խստությունը»:

Նա ընդգծեց, որ իրենք առաջարկում են, որ եւ պահպանվի կալանքը, եւ նաեւ ներառվի ազատազրկում պատժատեսակը: Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց նախագծի հեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել կառավարության հետ մեկ միասնական նախագծով հանդես գալու համար:

Նշվեց նաեւ, որ ներկայումս ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկվում է բնապահպանության նախարարության մշակմամբ համանման օրենքի նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում:

Առաջաին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ, պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության մոտեցումներին, եւ առաջարկեց, որ նախագծին հավանություն տան, իսկ հետո կառավարությունն իր նախագծով կմտնի ԱԺ:

Ներկայացված օրինագիծը հավանություն ստացավ կառավարությունում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 81-ի
21 Նոյեմբերի 2018 - 10:42
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 81-ի, հայտնում է The Associated Press-ը:
Հնդկաստանում բացվել է փղերի առաջին հիվանդանոցը
21 Նոյեմբերի 2018 - 09:06
Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հիվանդանոցը, որը գտնվում է հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում:
Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել. ՀՀ ոստիկանություն
17 Նոյեմբերի 2018 - 14:36
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել:
Քալիֆորնիայի ափին հայտնաբերվել է գնդակահարված դելֆին
17 Նոյեմբերի 2018 - 10:58
Քալիֆորնիայում Մանհեթեն Բիչում գնդակահարված դելֆինին հայտնաբերելուց հետո Կենդանիների փրկության կազմակերպությունը պարգեւ է խոստացել տեղեկություն տրամադրողին, փոխանցում է NBC News-ը:
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած
17 Նոյեմբերի 2018 - 10:21
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած:
Բնապնախարարությունը փորձաքննության էր ընդունել ուժը կորցրած օրենքով կազմված հանքի նախագիծը. ՀԲՃ
16 Նոյեմբերի 2018 - 12:40
ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչները ս․թ․ նոյեմբերի 10-ին նամակ էին ուղարկել Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության էլեկտրոնային փոստին, որը մենք նույն օրը հրապարակել էինք մեր կայքում՝ որոշ մեկնաբանություններով, հաղորդում է «Հայկական բնապահպանական ճակատը»:
2019-ը բեկումնային տարի է լինելու անտառպատվածության համար. Էրիկ Գիրգորյան
14 Նոյեմբերի 2018 - 13:09
Բնապահպանական կառավարման կոնցեպտի փոփոխություն կլինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը նույնպես միացել է #SaveAmulsar արշավին
14 Նոյեմբերի 2018 - 10:25
«Հոդվածներից ու արձագանքներից ծանոթանալով Ամուլսարի հանքի խնդրին շատ մտահոգ եմ մի քանի առումներով։
Քալիֆորնիայում անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի
14 Նոյեմբերի 2018 - 09:46
Քալիֆորնիայում Camp անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի, հայտնում է KSBY հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի շերիֆ Բյուտ Քորի Հոնեին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 111
 
Լրահոս`