Facebook   Twitter
 
Նովակ Ջոկովիչն էմոցիոնալ կոչով դիմել է երկրպագուներին

Նովակ Ջոկովիչն էմոցիոնալ կոչով դիմել է երկրպագուներին

14 Սեպտեմբերի 2018 - 11:39
US Open-ի նորընծա չեմպիոն Նովակ Ջոկովիչը «Instagram»-ի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար.
«Նախքան իմ ամենախորը մտքերով կիսվելը, ցանկանում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ձեր աջակցության և սիրո համար, որ ստանում եմ վատ և լավ ժամանակներում: Ինձ համար դա շատ կարևոր նշանակություն ունի: Հասկանում եմ, որ ձեզ համար էլ հեշտ չէր, երբ իմ կարիերայում ամեն ինչ անորոշ էր: Շնորհակալ եմ:

Սովորաբար «անհավանական» բառով բնութագրում են մեծ հաջողությունները, սակայն ինձ համար այն այլ կարևոր նշանակություն ունի՝ հավատ: Հենց ձեր հավատն ինձ օգնեց առաջ շարժվել, երբ կոտրված էի և ցավ էի զգում: Եղավ մի պահ, երբ ես մնացել էի նույն կետում և չէի կարողանում անհրաժեշտ արդյունքի հասնել: Այդ ժամանակ ինձ շատ խորհուրդներ էին տալիս, փորձում էին օգնել:

Ես հետևում էի դրանց: Երբեմն շատ դժվար էր, ես ինձ մոլորված էի զգում, սակայն իմ ուժերի, տաղանդի նկատմամբ հավատն օգնեց առաջ շարժվել:

Հավատը հենց այն է, ինչն ինձ օգնեց հաջողության հասնել: Վերջին ամիսներին ես կարևոր դաս եմ սովորել՝ անհնարին ոչինչ չկա: Չկան սահմաններ: Եթե դուք հստակ տեսնում եք ձեր կյանքի նպատակը, կհասնենք դրան... Ընկերնե՛ր, վստահեք հավատի ուժին: Այն կօգնի հասնել ամեն ինչի»,- գրել է Ջոկովիչը:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Ֆրանսիայի Գավաթ. ՊՍԺ-ն դուրս եկավ 1/8 եզրափակիչ
24 Հունվարի 2019 - 09:06
ՊՍԺ-ն նվաճեց Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը տանն առավելության հասավ «Ստրասբուրգի» նկատմամբ: Աչքի ընկան ուրուգվայցի Էդինսոն Կավանին եւ արգենտինացի Անխել Դի Մարիան:
«Սեւիլիայի» վստահ հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ
24 Հունվարի 2019 - 08:43
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Սեւիլիան» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ինչո՞ւ եք դուք ծիծաղում». Բոատենգ
23 Հունվարի 2019 - 23:57
«Բարսելոնայի» կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է անվանել Լիոնել Մեսսիին:
Արցախը հաստատեց. Աղեկյանը փորձաշրջան է անցնում Բելառուսում
23 Հունվարի 2019 - 23:26
Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Արցախի» 22-ամյա հարձակվող Գրիգոր Աղեկյանը փորձաշրջան է անցնում բելառուսական «Իսկոչում»:
Սալահը հեռացրել է իր էջերը սոցիալական ցանցերում
23 Հունվարի 2019 - 23:14
Անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը հեռացել է սոցիալական ցանցերից:
Gibraltar Masters. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մարիա Մուզիչուկի հետ
23 Հունվարի 2019 - 22:33
Gibraltar Masters մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցել է ուկրաինացի Մարիա Մուզիչուկի հետ: 44-րդ քայլում գրոսմայստերները համաձայնել են ոչ ոքի արդյունքի:
Պաշտոնական. Այաքսի կիսապաշտպանը տեղափոխվեց Բարսելոնա
23 Հունվարի 2019 - 21:59
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Լուիս Սուարես. Ամեն ֆուտբոլիստ էլ կցանկանար խաղալ Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմում
23 Հունվարի 2019 - 21:06
«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող, «Լիվերպուլի» նախկին խաղացող Լուիս Սուարեսը դրվատանքով է խոսել անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:
Ա լիգա. Ուրարտու Վիվառոյի հաղթարշավն ընդհատվեց
23 Հունվարի 2019 - 20:13
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 12-րդ տուրի հետաձգված խաղում «Արթիկ-Ման Հոլդինգը» սեփական հարկի տակ մրցեց «Ուրարտու Վիվառոյի» հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2358
 
Լրահոս`