Facebook   Twitter
 
Արմավիրի, Լոռու, Արագածոտնի մարզերի մի քանի համայնքներում արտահերթ ընտրություններ են կայանալու

Արմավիրի, Լոռու, Արագածոտնի մարզերի մի քանի համայնքներում արտահերթ ընտրություններ են կայանալու

14 Սեպտեմբերի 2018 - 12:32
Այսօր կառավարության հերթական նիստին մի քանի համայնքներում հոկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացվեց: Հարցերը ընդգրկված էին չզեկուցվողների մեջ:
Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: 2018 թվականի օգոստոսի 10-ին Սամվել Վարդանյանը առողջական վիճակի վատթարացման և բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարականի դիմում է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 11-ի №295-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավար Սամվել Ավագյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Սամվել Ավագյանը 2018 թվականի օգոստոսի 9-ին մահացել է:

Խանջյան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է հոկտեմբերի 21-ը:

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Սուրեն Հարությունյանը 2018 թվականի օգոստոսի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ձորագյուղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը:

Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Վասիլ Փիլոյանը 2018 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Սարահարթ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է հոկտեմբերի 21-ը:

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու թվով 3 անդամները ընտրվել են 2018 թվականի հունիսի 24-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ավագանու անդամ Ռուզաննա Խուդոյանը առողջական վիճակի վատթարացմամբ հիմնավորված 2018 թվականի հուլիսի 26-ին հրաժարական է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 30-ին Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանին կազմել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու արձանագրություն:

Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհնարին է դարձել Մեծաձոր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել է երկուսը: Ս.թ. հուլիսի 30-ին ավագանու մնացած անդամները կազմել են Մեծաձոր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն: Վերոնշյալ արձանագրությունները Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է հոկտեմբերի 21-ը այդ օրը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը
24 Հունվարի 2019 - 10:34
Ծանր հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր 77-ամյա Գոհար Ենոքյանը:
ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումները. 9 մլն. 60 000 դրամից մինչև 1 մլն 574 000 դրամ
24 Հունվարի 2019 - 10:27
Պարգևատրումների աղմկահարույց թեման նոր թափ է հավաքում։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեում շարքային աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել ՊԵԿ ղեկավարության դեկտեմբերին ստացած պարգևատրումները։ Այս մասին գրում է yerevan.today-ը:
2015-ին մահացած դատապարտյալի գործով վարույթն իրականացնող մարմինը գործողություններ է իրականացնում միայն տուժող կողմի միջնորդելուց հետո. ՀՔԱ
24 Հունվարի 2019 - 10:23
2015թ. ապրիլին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարելու հետևանքով հիվանդանոցում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2019թ. հունվարի 10-ին հերթական միջնորդությունն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ, նյութական խրախուսման համակարգի զարգացման միջոցներից տնտեսել է 230 մլն դրամ. Ա. Զեյնալյան
24 Հունվարի 2019 - 10:14
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ:
Գահից հրաժարվելուց հետո Մալայզիայի թագավորն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա»-ից
24 Հունվարի 2019 - 10:13
Գահից հրաժարված Մալայզիայի թագավոր Մուհամադ V-ն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա-2015» մրցույթի հաղթողից՝ Օքսանա Վոևոդինայից:
ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը կարող է մինչև գարուն շարունակվել
24 Հունվարի 2019 - 10:07
ԱՄՆ-ի կառավարությունում աղբյուրները չեն բացառում, որ «շաթդաուն»-ը կարող է շարունակվել մինչև 2019-ի ապրիլ, գրում է The Washington Post-ը:
«Հրապարակ». Ընդդեմ խաղային բիզնեսի. իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռ­նությամբ հանդես կգա
24 Հունվարի 2019 - 10:05
«Իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռ­նությամբ հանդես կգա. քայլն ուղղված է շահումով խաղերի և բուքմեյբերական ընկերությունների դեմ:
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
24 Հունվարի 2019 - 09:55
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
«Հրապարակ». Երբ վատ ապրող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, պետք է պատրաստ լինես հաշվի նստել նրա հետ ամեն անգամ «պրեմիա» գրելիս
24 Հունվարի 2019 - 09:54
«Իրավացի են նրանք, ովքեր վրդովվում են վերջին օրերին ծագած աղմուկից՝ տարեվերջյան պարգևատրումների հետ կապված:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16492
 
Լրահոս`