Facebook   Twitter
 
Հայաստանն արդեն այսօր պետք է պատրաստվի նոր ատոմակայանի կառուցմանը. ՄԱԿ–ի փորձագետ

Հայաստանն արդեն այսօր պետք է պատրաստվի նոր ատոմակայանի կառուցմանը. ՄԱԿ–ի փորձագետ

14 Սեպտեմբերի 2018 - 16:53
Հայաստանն արդեն այսօր պետք է պատրաստվի նոր ատոմակայանի շինարարությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Նրա խոսքով՝ արդեն հիմա պետք է ներդրողներ փնտրել եւ զբաղվել մասնագետների պատրաստմամբ, քանի որ նոր ատոմակայանի կառուցման գործընթացը երկար է։ Փորձագետի կարծիքով՝ ՀՀ–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի աշխարհաքաղաքական մեխը 42–րդ կետն է, որի հիմանական ուղերձն այն է, որ ՀՀ–ն չպետք է ատոմային էներգետիկա ունենա։ Ֆորմալ տեսակետից՝ ԵՄ–ն պահանջում է ՀԱԷԿ–ի գործող բլոկը շահագործումից հանել 2026 թվականին։ Համաձայնագրում ուղիղ չի խոսվում, որ ՀՀ–ն չպետք է ատոմային էներգետիկա ունենա, սակայն մեխանիզմ է ստեղծվում»,–նկատել է Մարջանյանը։

Փորձագետը հավելել է, որ 2026 թվականին Հայաստանը ստիպված կլինի շահագործումից հանել գործող էներգաբլոկը, բայց փոխարենը ոչինչ չի ստեղծվի։

Նա հիշեցրեց, որ միջպետական համաձայնագրով Հայաստանը Մոսկվայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում սովորելու անվճար տեղերի քվոտա է ստանում, բայց այդ քվոտայից ոչ ոք չի օգտվում, քանի որ ուսանողներին բանակ են տանում։

Փորձագետը նշեց, որ ՀԱԷԿ–ում այժմ շուրջ 1800 մարդ է աշխատում, որոնցից ինժեներատեխնիկական աշխատակիցները՝ 450–ն են, այսինքն՝ 25 տոկոսը։ «Միջոցներ են պետք ոչ միայն նոր ատոմակայանի կառուցման, այլ նաեւ գործողը փակելու համար»,–նշել է նա։

Փորձագետը նկատեց նաեւ, որ կան փաստարկներ նաեւ կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար, մասնավորապես, ԱԷՄԳ վերահսկողության առաքելությունը միշտ դրական է գնահատել ՀԱԷկ–ի անվտնագությունը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան
18 Սեպտեմբերի 2018 - 22:56
Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին, 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան:
ՉԼ. «Բարսելոնայի» հաղթանակը՝ 4:0, Մեսիի հեթ-տրիկը, «Ինտեր» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:54
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարը մեկնարկեց B խմբի թիմերի հանդիպումներով: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Հոլանդիայի չեմպիոն «ՊՍՎ Էյնդհովենին»:
Այրված գազի մուրն ազդում է մոր արգանդում երեխայի առողջության վրա
18 Սեպտեմբերի 2018 - 22:50
Այրված գազի մուրն ու մրուրը կարող են օդի միջոցով ներթափանցել հղի կնոջ արգանդ։ Այս մասին է վկայում Լոնդոնի Queen Mary University-ի գիտնականների հետազոտությունը։
Ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ. Փաշինյան (տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:33
Քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որևէ թեկնածուի հանդեպ իրականացվո՞ւմ է՝ վարչապետ Փաշինյանին հարց ուղղեցին լրագրողները այսօր՝ սեպտեմբերի 18–ին՝ Աջափնյակում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ։
«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող
18 Սեպտեմբերի 2018 - 22:30
Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը։
Ամենատարօրինակ ու հետաքրքիր փաստերը հղիության և ծննդաբերության մասին
18 Սեպտեմբերի 2018 - 22:26
Մայրությունը ամեազգայական փորձն է կնոջ կյանքում:
Շերը շարունակում է զարմացնել երիտասարդ մնալու իր հնարքներով
18 Սեպտեմբերի 2018 - 22:18
72-ամյա Շերը շարունակում է հիացնել իր երիտասարդ տեսքով։ Վերջերս երգչուհին խոստովանել է, թե ինչպես է պայքարում ծերության դեմ։
7 նշան, որ ձեր ամուսնու կյանքում մեկ այլ կին կա․ ներկայացնում է հոգեբանը (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:13
Որքան էլ դժվար է ընդունել, ոչ միշտ է սերը տևում հավերժ։ Երբեմն անգամ երկար տարիներ տևած հարաբերություններն անսպասելիորեն ավարտվում են, սակայն հոգեբանների կարծիքով պետք չէ այդ բաժանումներին բացասաբար վերաբերվել․ ավելի լավ է ապրել առանձին, բայց երջանիկ, քան միասին, բայց սթրեսի մեջ։
Վրաերթեր ՀՀ տարածքում. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում մեկ տարեկան երեխա
18 Սեպտեմբերի 2018 - 22:07
Սեպտեմբերի 16-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել,
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13674
 
Լրահոս`