Facebook   Twitter
 
ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով. Զախարովա

ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով. Զախարովա

14 Սեպտեմբերի 2018 - 16:54
Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է Մոսկվան այսօր ասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ հաշվի առնելով վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը բանակցությունների վրա՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է.

«Մենք, իհարկե, վերլուծում ենք այն ամենը, ինչ ասվում է Ղարաբաղյան հակամարտության թեմայով և հետևում ենք բոլոր այն հայտարարություններին, որոնք արվում են համապատասխան երկրներում: Ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ելնում ենք այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա:

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կշարունակի միջնորդական աջակցություն ցուցաբերել, որն անհրաժեշտ են փոխզիջման հասնելու համար: Առաջընթացի համար համապատասխան մթնոլորտ, անշուշտ, պետք է ստեղծեն կողմերը»,- ասել է նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 21-ից Թբիլիսիում գիշերային ավտոբուսներ կգործարկվեն
18 Սեպտեմբերի 2018 - 21:49
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետարանը թողարկում է նոր՝ «Գիշերային ավտոբուս» փորձնական նախագիծը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին
18 Սեպտեմբերի 2018 - 20:54
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը բրիտանական The Guardian թերթին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քաղաքական հարցերում լայն հայացքների տեր մարդ է համարում, գրում է Gazeta-ն:
ՌԴ ՊՆ-ն հայտնաբերել է կործանված «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնամասերը
18 Սեպտեմբերի 2018 - 16:59
Միջերկրական ծովում ՌԴ ՊՆ-ի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ռուսական «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնամասերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը
18 Սեպտեմբերի 2018 - 16:48
Սիրիան ողջունում է նախօրեին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպման ընթացքում կայացված որոշումը, ըստ որի՝ սիրիական Իդլիբում՝ զինյալ ընդդիմադիր խմբավորումների ու սիրիական բանակի շփման գծի միջև, կստեղծվի ապառազմականացված գոտի։
Նիգերիան ջրհեղեղի պատճառով ազգային աղետի մասին է հայտարարել
18 Սեպտեմբերի 2018 - 16:37
Նիգերիայի կառավարությունը ավելի քան 100 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով երկրի 4 նահանգներում հայտարարել է ազգային աղետի մասին: Այս մասին նշված է երկրի նախագահի աշխատակազմի՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար
18 Սեպտեմբերի 2018 - 16:29
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր, մոսկովյան «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի և նրա զարմիկ Զաուր Մարդանովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2004թ. երգիչ Ավրաամ Ռուսոյին առևանգելու փորձի համար:
Թուրքիայի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է եղել
18 Սեպտեմբերի 2018 - 16:22
Թուրքիայի Չանաքքալե նահանգում գտնվող էլեկտրակայանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել:
Չեխիայում շունը գտել է բրոնզե դարի գանձ
18 Սեպտեմբերի 2018 - 16:08
Չեխիայի հյուսիսում շունը գտել է բրոնզե դարի գանձ, հայտնում է N1-ը:
Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը
18 Սեպտեմբերի 2018 - 15:50
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է հրապարակել 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության գործով ընթացող հետաքննության գաղտնի փաստաթղթերը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4013
 
Լրահոս`