Facebook   Twitter
 
«Առողջ սունկ» ՍՊԸ–ի արտադրամասի ճանապարհը փակած ցուցարարին հրավիրել են ոստիկանություն

«Առողջ սունկ» ՍՊԸ–ի արտադրամասի ճանապարհը փակած ցուցարարին հրավիրել են ոստիկանություն

14 Սեպտեմբերի 2018 - 18:03
«Առողջ սունկ» գործարանի Բյուրեղավանի մասնաճյուղի արտադրամասի ճանապարհը փակած բյուրեղավանցիներից մեկին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 14–ին հրավիրել են ոստիկանություն։
Այս մասին հայտնեց ճանապարհը փակած բյուրեղավանցի Վահագն Հովսեփյանը։

Նա նշեց, որ տնտեսվարողն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց կողմից ճանապարհը փակելը խոչընդոտում է արտադրամասին աշխատանքին, ինչից հետո բնակիչներից մեկին հրավիրել են բացատրություն տալու։ Նշենք, որ բյուրեղավանցիները բողոքում են «Առողջ Սունկ» ՍՊԸ–ի կոմպոստի արտադրամասի իրականացրած արտանետումներից ։

Դեպի արտադրամաս տանող ճանապարհը փակ է գիշերվանից։

«Մենք չենք փակել ճանապարհը, ընդամենը զբոսնում ենք, իսկ երբ բեռնատարներն են փորձում մտնել արտադրամաս՝ սկսում ենք ավելի ակտիվ քայլել»,–նշեց Հովսեփյանը։

Ճանապարհ փակած ակտիվիստները պահանջում են անհապաղ ստորագրել բնակիչների և մարզպետարանի կողմից մշակված հուշագիրը՝ առանց էական նշանակություն ունեցող փոփոխությունների։

Բնակիչները պահանջում են նաև ստուգումներ իրականացնել՝ հստակեցնելու քաղաքացիների ահազանգով իրականացրած գործողությունների օրինականությունը, ներգրավված լիազոր անձանց կողմից ներկայացված պատասխանների օրինաչափությունը և համապատասխանելիությունը՝ քաղաքացիների ահազանգին։

Հիշեցնենք, որ Բյուրեղավան քաղաքի բնակիչները եւ Նուռնուսի ամառանոցների սեփականատերերն ահազանգում են, որ արտանետումները թունավորում են շրջակա միջավայրը: Խոսքը արտադրության ժամանակ առաջացող ամոնիակի, ածխածնի եւ ազոտի օքսիդների արտանետումների մասին է։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռուսաստանի կենտրոնում «Տաշիր» ընկերությունների խումբը ժամանակակից բնակելի թաղամաս կկառուցի
23 Հունվարի 2019 - 22:45
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը սկսել է Стеллар Сити բնակելի թաղամասի շինարարությունը Մոսկվայի մարզի Սկոլկովո շրջանում:
Իդեալական ընտրյալ ունենալու յոթ նշան
23 Հունվարի 2019 - 22:39
1. Նա լսում է ձեզ

Մենք առաջին հերթին ուզում ենք, որ մեզ լսեն: Մենք ցանկանում ենք, որ մեր արժեքները, կարծիքներն ու համոզմունքները լսեն:
2018թ. տարեվերջյան միջոցառման համար ԱԳՆ-ն ծախսել է շուրջ 4 մլն դրամ, իսկ ՊԵԿ-ը՝ 0 լումա
23 Հունվարի 2019 - 22:18
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախորդ տարվա տարեվերջյան միջոցառումն անցկացրել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ
23 Հունվարի 2019 - 22:04
Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ:
Որ տիպի կանանցից են խուսափում տղամարդիկ
23 Հունվարի 2019 - 21:30
1.Ավելորդ ինքնավստահություն

Մենք բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի կանանց, ովքեր կարծում են, որ իրենք «Լեդի են, ում մոտ ամեն ինչ կարգին է»։
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր» խանութների հանդեպ
23 Հունվարի 2019 - 21:15
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց ) ընկերության հանդեպ:
Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ
23 Հունվարի 2019 - 21:09
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23 Հունվարի 2019 - 21:01
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14803
 
Լրահոս`