![]() 113 տոկոսով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը14 Սեպտեմբերի 2018 - 18:07
Գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ:
Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին:
Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետևյալ պատկերը. 1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն Նախապատրաստված 45 նյութերով հարուցվել են քրեական գործեր, ինչը 2017թ. 1-ին կիսամյակի ցուցանիշը (ընդամենը 4 նյութ) գերազանցում է 11 անգամ: Այս հանցագործության հատկանիշներով 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված 63 գործով քրեական հետապնդում է իրականացվել 9 անձի նկատմամբ: Մինչդեռ 2017թ. առաջին կիսամյակում այս հանցատեսակով վարույթում քննված 9 գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդամենը 1 անձ: 2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում. Հարուցվել է 175 քրեական գործ այն դեպքում, երբ 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է 25 քրեական գործ, այսինքն 7 անգամ քիչ: Եթե 2018թ. նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 234 քրեական գործ, ապա 2017թ. նույն ընթացքում՝ 88 կամ 2.65 անգամ քիչ: Քրեական հետապնդում է իրականացվել 57 անձի նկատմամբ, ինչը 24-ով կամ 73%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակում արձանագրված վիճակից: Վարույթն ավարտված 52 քրեական գործից 14-ը՝ 24 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում. Հարուցվել է 85 քրեական գործ, որը 15-ով կամ 21%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի ցուցանիշից: Նշված հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 166 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է իրականացվել 64 անձի նկատմամբ, ինչը կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի վիճակի համեմատ՝ (32): Ավարտվել է 69 գործի վարույթ, և 17 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ (2017թ.1-ին կիսամյակում՝ 15 գործ 27 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարաններում քննվել է այս հանցագործության հատկանիշներով 14 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ: 11 գործով 18 անձ դատապարտվել է, որից 8-ը՝ ազատազրկման, 7-ը՝ տուգանքի, 1-ը՝ հիմնական այլ պատժի, 2-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել: 4. Պաշտոնեական կեղծիք. Այս հանցակազմով հարուցվել է 39 քրեական գործ, որը 30 տոկոսով ավելի է 2017թ.1-ին կիսամյակի արդյունքից՝ 30 քրեական գործ: Վարույթում քննվել է 73 քրեական գործ, որից ավարտվել է 24-ը: 13 գործ՝ 14 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձի նկատմամբ՝ որը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (24 անձ): 5. Ապօրինի հարստացում. 2018թ. 1-ին կիսամյակում նախապատրաստվել է 2 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Դրանց նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ: 6. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ Նախապատրաստված բոլոր 15 նյութերով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ այս հանցակազմով 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է ընդամենը 1 քրեական գործ: 2018թ. նույն ընթացքում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 20 քրեական գործ, որոնցից 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ: 7.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն. Հաշվետու շրջանում այս հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 56 քրեական գործ՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (28 քրեական գործ): Վարույթում քննվել է 106 քրեական գործ, ինչը ևս կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի արդյունքից: Վարույթն ավարտված քրեական գործերից 19-ը՝ 49 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ՄԻնչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 12 գործ՝ 18 անձի վերաբերյալ: Վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 115 անձի նկատմամբ, ինչը 61-ով կամ 113%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի համեմատ: HayNews.am ![]() 22 Փետրվարի 2019 - 21:20
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում։
![]() 22 Փետրվարի 2019 - 20:25
Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։
![]() 22 Փետրվարի 2019 - 20:15
Փետրվարի 22-ին՝ ժամը 15:25-ի,ն «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 12 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
![]() 22 Փետրվարի 2019 - 20:08
Michigan State University-ի գիտնականները մեխանիզմ են հայտնաբերել, որը թույլ է տալիս վերահսկել պարարտ բջիջները, որոնք ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում:
![]() 22 Փետրվարի 2019 - 19:49
2019 թ. փետրվարի 21-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
![]() 22 Փետրվարի 2019 - 19:33
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացել է նոր կերպարով. 41-ամյա աստղին Լոս Անջելեսում լուսանկարել են ծիածանի բոլոր գույներն ունեցող վարսերով:
![]() 22 Փետրվարի 2019 - 19:26
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 22-ին, մեկնարկեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով վերաքննիչ բողոքի գործով առաջին դատական նիստը։
![]() 22 Փետրվարի 2019 - 19:18
Բնապահպանության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որի համաձայն, այս տարվա հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020-ի հունվարի 1-ից կսահմանվի հատուկ հարկ։
|
Լրահոս`
![]()
Եվրոպայի լիգա. «Զենիթի» իրանցի հարձակվողը՝ շաբաթվա լավագույն խաղացող
Սպորտ, Հասարակություն ![]()
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն ![]()
Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Ծիածանի բոլոր գույներով. Քանյե Ուեսթն արտասովոր կերպարով է ներկայացել (Լուսանկարներ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն ![]()
Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ. Լուկաշենկո
Միջազգային, Քաղաքական ![]()
Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած հայուհի Լուսին Բերեջիկլյան դե Խաչերյանը
Միջազգային, Հասարակություն ![]()
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
Տնտեսություն, Հասարակություն ![]()
Նիգերիայում փողի պարկերով բեռնված ինքնաթիռը չի կարողացել պոկվել գետնից (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն ![]()
ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունը մտահոգ է Եգիպտոսում մահապատիժների աճով
Միջազգային, Հասարակություն |