Facebook   Twitter
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին

14 Սեպտեմբերի 2018 - 18:26
2018 թվականի սեպտեմբերի 14-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, Արցախում և սփյուռքում տիրող ընդհանուր իրավիճակն ու ներկա գործընթացները։

Այնուհետև վարչապետ Փաշինյանին ներկայացվել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի գործունեությունը։ Հանդիպաման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը շեշտել են, որ կազմակերպությունը մշտապես գործակցել է Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ, աջակցել տարաբնույթ հարցերում՝ ոչ պաշտոնական դիվանագիտության շրջանակներում ներկայացնելով Հայաստանի և Արցախի շահերը Ֆրանիսայի տարբեր քաղաքական և իշխանական շրջանակներում։

Կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրում նաև Ֆրանսիայի հայ համայնքի միասնականությունը պահպանելու և գաղութային կյանքի զարգացումն ապահովելու համար։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է իր գոհունակությունը, որ Ֆրանսիայում առկա է այդպիսի համախմբվածություն և կարևորել սփյուռքյան կառույցների և Հայաստանի իշխանության միջև գործակցությունը՝ ի շահ համազգային խնդիրների լուծման։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ
21 Մարտի 2019 - 21:31
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին:
Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը
21 Մարտի 2019 - 20:36
Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:
Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող Զելենսկիի թիմը մեղադրում է գործող իշխանություններին «ֆեյքային» լուրերի տարածման համար
21 Մարտի 2019 - 19:41
Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկիի նախընտրական շտաբը մեղադրել է երկրի իշխանություններին լրատվամիջոցներում իրենց դեմ կեղծ նյութերի տարածման համար, գրում է gazeta.ru-ն:
Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Վահագն Վերմիշյանին
21 Մարտի 2019 - 19:38
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին:
Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի նախագահական հարցերով պետնախարարի հետ
21 Մարտի 2019 - 19:30
Մարտի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Սալիմ Ժրեյսսաթիի հետ (Salim Jreissati):
ԲՀԿ պատգամավորները փակ հանդիպում են անցկացնում Դավիթ Անանյանի հետ
21 Մարտի 2019 - 18:38
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այսօր՝ մարտի 21-ին, փակ հանդիպում է անցկացնում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Այս մասին ԱԺ–ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Վտանգ կա, որ Բեռլինը եվրոպական պաշտպանական արդյունաբերության նախագծերում կդառնա անհուսալի գործընկեր․ Մերկել
21 Մարտի 2019 - 18:30
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ Բեռլինը բախվում է եվրոպական պաշտպանական արդյունաբերության համատեղ նախագծերում անհուսալի գործընկեր դառնալու վտանգի հետ՝ հայտնում է Reuters-ը։
Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի աշխատանքային այցը Ֆրեզնո
21 Մարտի 2019 - 18:21
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ֆրեզնո:
Շվեդիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ կապերը. շվեդ նախարարը՝ Փաշինյանին
21 Մարտի 2019 - 18:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 21-ին, ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5237
 
Լրահոս`