Facebook   Twitter
 
Հեղափոխությունը չի եղել, որ քաղաքական մենիշխանություն հաստատվի. Նաիրա Զոհրաբյան

Հեղափոխությունը չի եղել, որ քաղաքական մենիշխանություն հաստատվի. Նաիրա Զոհրաբյան

14 Սեպտեմբերի 2018 - 19:00
Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը երեւանցիներին կոչ արեց թույլ չտալ, որ որեւէ քաղաքական ուժի քաղաքական մենիշխանություն հաստատվի։
Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 14-ին Նորք-Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը։

Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարկանիշի հաշվին փորձում է իր թեկնածուին առաջ տանել:

«Մենք լավ ենք հիշում ՀՀՇ-ի ժամանակները, երբ ասում էին՝ պոլի փայտ լինի, միայն ՀՀՇ-ից լինի, ՀՀԿ-ն ասում էր՝ ստահակ լինի, միայն ՀՀԿ-ից լինի։ Թույլ չտաք, որ ձեզ պարտադրեն մեկ քաղաքական ուժի դիկտատուրա։ Հեղափոխությունը չի եղել, որ գաք, պարտադրեք մի թեկնածուի, որը բացարձակապես հեռու է Երեւանի կառավարումից, քաղաքը վերածելու է «Երեւան պրոդաքշընի» եւ բիզնես նախագծի»,-շեշտեց քաղաքապետի թեկնածուն։

Զոհրաբյանը հավելեց՝ թույլ չենք տալու, որ Երեւանի կառավարումից չհասկացող մարդիկ հեղափոխության էյֆորիայի վրա փորձեն վերցնել Երեւանը. «Չի կարող մի քաղաքական ուժը հավակնել քաղաքական մենիշխանության, անցել են այդ ժամանակները։ Չի կարելի պարտադրել, ասել՝ պետք է գնաք եւ ընտրեք, երկիրը բաժանել սեւերի ու սպիատակների, մենք բոլորս մեկ ենք, չպետք է թշնամանք մտցնել հայի ու հայի միջեւ, բարիկադ անցկացնել երեւանցիների միջեւ: Միակ բարիկադը լուծված ու չլուծված խնդիրներն են, եւ մենք գնալու ենք չլուծված խնդիրների հետեւից»,- եզրափակեց նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գայթակղիչ Եվա Բաղդասարյանի նոր հոլովակը
18 Սեպտեմբերի 2018 - 23:29
Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանն Instagram-ի էջի հետեւորդներին վերջերս պարբերաբար ներկայացնում է լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգտից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:
«Փոքր-ինչ տարօրինակ է, բայց սա ես եմ». Լուսինե Թովմասյանն անճանաչելի կերպարում
18 Սեպտեմբերի 2018 - 23:18
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում. 6 ժամ ջուր չի լինի
18 Սեպտեմբերի 2018 - 23:16
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին ժամը 08։00-14։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ջրամատարակարարումը:
Մեր սահմանին, մեր դիրքերում հզոր տղերք են կանգնած. վարչապետը` «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին
18 Սեպտեմբերի 2018 - 23:10
Երբ ասեցի Գեղարքունիքի մարզում եմ, աչքս կպել էր, կամ շատ արագ են քշել, պարզվեց՝ Կոտայքի մարզում ենք, համենայնդեպս, եթերը երբ ավարտվեց մի քանի րոպե հետո մտանք Երևան ու էդ գայթակղությանը չդիմացա գալ էստեղ ու ձեզ ողջունել:
Սեպտեմբեր 19-ի «Ժառանգության» ժամանակացույցը
18 Սեպտեմբերի 2018 - 23:07
Հարգելի գործընկերներ,
Ցորեն տեղափոխողները ֆինանսների նախարարին ժամանակ են տվել մինչև վաղը երեկո
18 Սեպտեմբերի 2018 - 23:00
Բեռնատարների վարորդները ֆինանսների նախարարին մինչև վաղը երեկո ժամանակ են տվել։
Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան
18 Սեպտեմբերի 2018 - 22:56
Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին, 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան:
ՉԼ. «Բարսելոնայի» հաղթանակը՝ 4:0, Մեսիի հեթ-տրիկը, «Ինտեր» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:54
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարը մեկնարկեց B խմբի թիմերի հանդիպումներով: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Հոլանդիայի չեմպիոն «ՊՍՎ Էյնդհովենին»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 23749
 
Լրահոս`