Facebook   Twitter
 
Մինչեւ այսօր հայտնաբերվել են ՀՀ ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ եւ հանվել

Մինչեւ այսօր հայտնաբերվել են ՀՀ ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ եւ հանվել

14 Սեպտեմբերի 2018 - 19:10
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադարձել է Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե քաղաքական որոշ ուժեր պաստառներ են փակցնում օրենքով չթույլատրված տեղերում, որին կցել էր Մետրոպոլիտենում փակցված քարոզչապաստառների լուսանկարներ։
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց հարցմանն ի պատասխան Երևանի մետրոպոլիտենը իրազեկել է, որ պաստառները փակցվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահպանմամբ՝ որոշ կուսակցությունների և դաշինքների հետ կնքած պայմանագրերի հիման վրա։

Մետրոպոլիտենը թույլատրել է կայարաններում՝ գովազդի համար նախատեսված մակերեսին, տեղադրել նախընտրական քարոզչապաստառները:

Սա հաշվի առնելով՝ ԿԸՀ–ն արձանագրել է, որ պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ:

ԿԸՀ հանձնարարությամբ՝ Երևանի տարածքային 10 ընտրական հանձնաժողովների անդամները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում իրենց սպասարկման տարածքում եւ ստուգում քարոզչության համապատասխանությունը օրենքին։

Մինչեւ այսօր հայտնաբերել են ՀՀ ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ եւ հանել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լուկաշենկոն մտադիր է Պուտինի հետ խնդրահարույց հարցեր քննարկել
14 Դեկտեմբերի 2018 - 14:42
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է խնդրահարույց հարցեր քննարկել, հաղորդում է SB.by-ը:
Նատալյա Վոդյանովան Հայաստանում ընթրիքի է մասնակցել
14 Դեկտեմբերի 2018 - 14:35
Պարզվում է՝ երեկ Հայաստան է ացելել եւ արագ հեռացել հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան։ Նա մասնակցել է Picsart ընկերության ամանորյա երեկույթին։
Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդունեց «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը
14 Դեկտեմբերի 2018 - 14:28
Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ:
«Էներգոկարկո» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերվել է անհայտ որոնվող տղամարդու դին
14 Դեկտեմբերի 2018 - 14:25
Երևանում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցեում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։
Անչափ հպարտ եմ. Լևոն Մնացականյանի խոսքն՝ ուղղված բանակի անձնակազմին
14 Դեկտեմբերի 2018 - 14:22
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որն այսօր ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, խոսք ՝ ուղղել Արցախի բանակի անձնակազմին:
16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը՝ նրան պաշտպանելու համար
14 Դեկտեմբերի 2018 - 14:20
Նախօրեին արտակարգ դեպք գրանցվել Ալավերդիում. 16-ամյա անչափահասը, մորը պաշտպանելու համար, դանակահարել է նրա ընկերոջը, հաղորդում է «Փաստինֆոն»:
Նուբարաշենի խճուղում Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բետոնե հատվածին եւ շրջվել. կա վիրավոր
14 Դեկտեմբերի 2018 - 14:09
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի GG 330 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի աղբանոցի հարեւանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել բետոնե հատվածին եւ առաջ ընթանալով՝ կողաշրջվել։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ
14 Դեկտեմբերի 2018 - 14:07
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
Հայաստանի թիմերն իմացան իրենց մրցակիցներին
14 Դեկտեմբերի 2018 - 13:47
Բասկետբոլի 2019թ. Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի եւ Մալթայի հավաքականները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 25397
 
Լրահոս`