Facebook   Twitter
 
Ինչ–որ մեկը կբերի՞ տեքստ, որտեղ Քոչարյանն ասում է՝ կան զոհված անձինք. պաշտպանները՝ Տիգրան Աբգարյանի սպանության մասին

Ինչ–որ մեկը կբերի՞ տեքստ, որտեղ Քոչարյանն ասում է՝ կան զոհված անձինք. պաշտպանները՝ Տիգրան Աբգարյանի սպանության մասին

14 Սեպտեմբերի 2018 - 19:28
Եթե Հատուկ քննչական ծառայությունն ապացույցներ ունի, որ զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, առնվազն պետք է լիներ առաջադրված մեղադրանք, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտի 1–ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ արձագանքելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը։
«Իրավապահները փորձում են հանրությանը ներկայացնել ցնցող տեղեկություն՝ շեղելով խնդիրը բուն էությունից։ Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, որպեսզի այդպիսի լուրջ հայտարարություն անեն, առնվազն մեղադրանք պետք է առաջադրված լիներ, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լիներ։ Իրենք դեռ էդ մարդուն մեղադրանք չեն առաջադրել, չունեն այնքան ապացույցներ, որ ասեն՝ ով է արել, բայց արդեն ասում են՝ արվել է այսինչ ուժերի կողմից եւ այսինչ նպատակներով։ Եթե այդպիսի ապացույցներ կան, գոնե պիտի մեղադրյալ լինի, եթե քիչ թե շատ լուրջ ապացույցներ են, գոնե մեկին պետք է մեղադրանք առաջադրված լիներ»,– ասաց Հայկ Ալումյանը։

Ալումյանը հորդորեց նախաքննական մարմնին այսպիսի մանիպուլյացիա չանել, քանի դեռ չկան բավարար ապացույցներ։

«Անկախ նրանից, թե ով է սպանել, ով է կրակել, ինչ հանգամանքներում է սպանվել Տիգրան Աբգարյանը, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում։ Տեղի է ունեցել 2 բարձրաստիճան իրավապահ մարմինների ղեկավարների զրույց, որի ժամանակ հստակ արձանագրվել է դատական գործին միջամտելու ռեալ հավանականություն։ Այնուհետեւ տեղի է ունեցել բարձրաստիճան քաղաքական իշխանության ելույթը Ազգային ժողովում, հարցն էլ տրվել է իր խմբակցության անդամի կողմից։

Այդ ելույթում նա հաստատել է, որ եղել են զանգեր, քննարկել են, չեմ բացառում, որ դատավորն ու Վանեցյանն իրար հետ չեն խոսել, այլ միջնորդի միջոցով, այդ հանգամանքները պեըք է պարզել, բայց դրա փոխարեն խոսում են ինչ–որ հանգամանքներից։ Մենք բոլորս ուզում ենք Մարտի 1–ի դեպքերի բացահայտում, եթե սպանել են հատուկ ջոկատայիններ, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ոչ թե պետք է գալ ու ասել, այլ պետք է քրեական գործ հարուցել, մեղադրանք առաջադրել, նախաքննությունն ավարտել ու ուղարկել դատարան, որտեղ եթե ապացուցվում է, կասենք՝ պրոֆեսիոնալ են աշխատել»,– իր հերթին նշեց պաշտպաններից Արամ Օրբելյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (Տեսանյութ)
18 Հոկտեմբերի 2018 - 17:39
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նիրհել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի շնորհավորանքի խոսքը ՀՀ ԳԱԱ 75 ամյակի կապակցությամբ
18 Հոկտեմբերի 2018 - 17:34
Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք շնորհավորել ձեզ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա տարեդարձի առթիվ։

Ես բիզնեսով չեմ զբաղվում. Գագիկ Ծառուկյան
18 Հոկտեմբերի 2018 - 17:27
Ես բիզնեսով չեմ զբաղվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատվի։
Ներկայացվել են վարչական դատարանի նորանշանակ դատավորները
18 Հոկտեմբերի 2018 - 17:19
Նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը եւ Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 եւ ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները:
Ավելացվել են հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների քանակները
18 Հոկտեմբերի 2018 - 17:15
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը:
Միջազգային կրթական համաժողովին ՈԱԱԿ-ը երկու հաջողված փորձ կներկայացնի
18 Հոկտեմբերի 2018 - 17:08
Հոկտոմբերի 18-19-ին Աստանայում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 9-րդ ընդհանուր համաժողովը։ Այն կազմակերպվել է Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության (IQAA) հետ համատեղ։
Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում Կորեայի դեսպան Ու Յուն Գընին մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ
18 Հոկտեմբերի 2018 - 17:00
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին:
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
18 Հոկտեմբերի 2018 - 16:58
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Փաշինյանն ու Ծառուկյանը մասնակցում են Մայնինգ Ֆերմայի բացմանը (ուղիղ)
18 Հոկտեմբերի 2018 - 16:56
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 24385
 
Լրահոս`
Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր
 
 
Ես բիզնեսով չեմ զբաղվում. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն, Քաղաքական