Facebook   Twitter
 
«Հետո, իրենք էլ պիտի առաջարկեին». Արամ Սարգսյանը՝ ՔՊ–ի հետ միասնական թիմով ընտրությունների չգնալու մասին

«Հետո, իրենք էլ պիտի առաջարկեին». Արամ Սարգսյանը՝ ՔՊ–ի հետ միասնական թիմով ընտրությունների չգնալու մասին

14 Սեպտեմբերի 2018 - 22:10
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ նարդի խաղացողները հարց տվեցին՝ ինչի՞ «Ելք» դաշինքով չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին. «Նախկինում միասին էիք, ներդաշնակ իրար հետ ու շատ լավ իրար հետ, հիմա առանձին եք»։
Արամ Սարգսյանը պատմեց մանրամասները՝«Ելք» դաշինքի 3 կուսակցություններից Քաղաքացիական պայմանագիրը նախաձեռնել է «Իմ քայլը» շարժումը եւ հաջողություն ունեցել հեղափոխության հարցում։

«Հեղափոխությունից հետո ՔՊ–ն դարձավ շատ մեծ կուսակցություն, բազմամարդ, մի քանի անգամ ավելի մեծ, քան մեր կուսակցություններն են եւ որոշում կայացրեց որ ինքը այս ընտրություններում պիտի փորձի իր ուժերը, պիտի միայնակ գնա՝ քաղաքապետի իր թեկնածուով։

Դրանից հետո հո մենք չէինք գալու ասենք՝ գիտեք ինչ, մեզ էլ վերցրեք էլի։ Այդ ժամանակ ինչ էին ասելու, ասելու էին՝ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը պատեհապաշտ մարդիկ են, պաշտոն են ուզում, այն ժամանակ, որ իրենք քայլում էին, իրենց հետ չքայլեցին, հիմա գնացել մտնում են էնտեղ»,–ասաց Արամ Սարգսյանը։

Նա ավելացրեց. «Հետո, իրենք էլ պիտի առաջարկեին»։

Սարգսյանը պարզաբանեց, որ ՔՊ–ն համարում է, որ բազմամարդ կուսակցություն է, ունի իր կադրերը, ունի համապատասխան գիտելիքներ, ամեն ինչ կարող է արդար ու ճիշտ անել։

«Մենք էլ մեր կուսակցությունները հո չէինք փակելու ու գնանք մեր տուն։ Գտել ենք, որ մենք ասելիք ունենք, մենք անելիք ունենք, ընտրել ենք մեզ անուն ու մտել այս ընտրապայքարի մեջ»,–եզրափակեց Արամ Սարգսյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քիչ առաջ իր մահկանացուն կնքեց Մհեր Եղիազարյանի 74-ամյա հայրը՝ Երամիշ Եղիազարյանը
17 Փետրվարի 2019 - 22:12
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՏԻՄ ընտրությունները կայացան՝ քվեարկել է ընտրական իրավունք ունեցողների 58,47 %-ը․ 20։00-ի արդյունքերը
17 Փետրվարի 2019 - 22:11
Հայաստանի 24 համայնքներում, այսօր՝ փետրվարի 17-ին, կայացան ՏԻՄ ընտրությունները․ 20։00-ի դրությամբ փակվեցին ընտրատեղամասերի դռները։
Մահացել է Մհեր Եղիազարյանի հայրը
17 Փետրվարի 2019 - 21:54
Կյանքի 74-րդ տարում մահացել է HayNews.am կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանի հայրը՝ Երամիշ Եղիազարյանը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից մոտ 220 մեքենա են դուրս բերել
17 Փետրվարի 2019 - 21:46
Փետրվարի 17-ին` ժամը 09:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել
17 Փետրվարի 2019 - 21:43
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կենգուրուի, որը փախել է Հարավային Յուտլանդի մարզի մասնավոր տներից մեկից: Այս մասին ասված է իրավապահ մարմինների Twitter-ի ուղերձում:
Ողբերգական վրաերթ Արշակունյաց պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել է
17 Փետրվարի 2019 - 21:41
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:40-ի սահմաններում՝ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, Mercedes մակնիշի 35 ZՏ 896 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրարերթի է ենթարկել հետիոտնի․ հայտնում է Shamshyan.com-ը։
Մայիսին Օդեսայից Երևան ուղիղ չվերթ կգործի
17 Փետրվարի 2019 - 21:39
YanAir ավիաընկերությունը որոշել է 2019 թվականի մայիսի 20-ից Օդեսա-Երևան չվերթ գործարկել:
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16855
 
Լրահոս`