Facebook   Twitter
 
Փաստաբանների պալատի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ

Փաստաբանների պալատի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ

14 Սեպտեմբերի 2018 - 22:18
Հայաստանի փաստաբանների պալատը հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:
ՓՊ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության, ինչպե՛ս (1) գաղտնալսման և հրապարակման փաստի, այնպես էլ՝ (2) դրա բովանդակության վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատվել է նշված խոսակցությունը միմյանց միջև տեղի ունենալու փաստը, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ տեղի է ունեցել վերոնշյալ սահմանադրական երաշխիքի խախտում, ինչն իրավական պետության տեսանկյունից անթույլատրելի է:

Նկատի ունենալով այն, որ գաղտնալսված անձինք առանձնահատուկ պաշտոնական կարգավիճակ ունեն, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ գաղտնալսման և հրապարակման փաստը խաթարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգը:


Պետության ազգային անվտանգությունն իրենից ներկայացնում է համակարգ, որն ուղղված է անձի, հասարակության և պետության անվտանգության ապահովմանը, երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տնտեսության բնականոն զարգացման, հասարակության նյութական և հոգևոր արժեքների ամրապնդմանը, ներքին և արտաքին սպառնալիքներից քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությանը:

2. Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգության առիթ է տալիս՝ առաջացնելով առնվազն հետևյալ երեք հարցերը.

Ա) Առկա է արդյո՞ք դատարանի գործունեությանը միջամտելու գործողություն, թե՞ ոչ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հռչակում է դատարանի և դատավորի անկախությունը, սահմանելով, որ՝ արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաևդատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ էպետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ դատավորն իր հնարավոր վարքագիծը համաձայնեցնում է գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Բ) Արդյո՞ք նախաքննության մարմինը կալանավորման կիրառման միջնորդություն ներկայացնելիս օրենքովնախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում.

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման կիրառման միջնորդություն ներկայացնելիս օրենքով նախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում:

Գ) Արդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանի առնչությունը գաղտնալսված խոսակցությանը, կարող է գնահատվել, որպես փաստաբանի անկախության թուլացում.

Իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված հասարակության մեջ փաստաբանը հատուկ դեր է ստանձնում։ Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին, որոնք նրան վստահվել են:

Փաստաբանի գործունեության հիմքում ընկած է անկախության սկզբունքը:

Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է, որ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիսփաստաբանը պետք է անկախ լինի, այսինքն` ազատ ազդեցություններից և, հատկապես, այնպիսիազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքինճնշումից և որը կարող է բացասաբար ազդել վստահորդի գործի վրա։ Փաստաբանը պետք է խուսափի իրանկախության թուլացումից և ուշադիր լինի իր մասնագիտական չափորոշիչների հանդեպ, որպեսզի նրանքչհարմարեցնի դատարանին կամ երրորդ անձանց գոհացնելու համար։ Այս անկախությունը անհրաժեշտ է նաև ոչվիճելի դեպքերում, և դատավարությունների ժամանակ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն տուժողը նույնպես հանդիսանում է մեղադրանքի կողմ, հետևաբար տուժողի ներկայացուցչի դատավարական շփումները (այդ թվում՝ դատավարական համագործակցությունը) դատավարության սուբյեկտ հանդիսացող նախաքննության մարմնի հետ, իրավաչափ են:

Բոլոր դեպքերում, հաշվի առնելով նաև գաղտնալսված խոսակցության ձայնագրության մեջ օգտագործված որոշ արտահայտություններ, Փաստաբանների պալատը նպատակահարմար է համարել բացատրություն պահանջել փաստաբան Վահե Գրիգորյանից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.3 հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Փաստաբանների պալատը հույս է հայտնում, որ հարուցված քրեական գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում կպարզվեն բոլոր էական հանգամանքները, իսկ մեղավոր անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի

նախագահ՝ Արա Զոհրաբյան

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եթե ես դառնամ քաղաքապետ. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:03
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ NEWS.am-ը փորձել է քաղաքապետի թեկնածուներին դուրս բերել քաղաքական հայտարարությունների մրցավազքից և պարզել՝ որքանով են նրանք պատրաստ իրականացնել իրենց բուն՝ քաղաքապետի գործառույթները, ինչի համար, ըստ էության, պայքարում են։
ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Զեյթունում
18 Սեպտեմբերի 2018 - 21:18
«Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում:
ՀՀ զինված ուժերը եւ ՊԲ-ն վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում. Նիկոլ Փաշինյանն Արցախում էր
18 Սեպտեմբերի 2018 - 20:50
ՀՀ զինված ուժերը եւ Պաշտպանութան բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Արցախից Երեւան է վերադառնում։
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպանին
18 Սեպտեմբերի 2018 - 20:30
Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Դադարեցնե՛լ վարկաբեկիչ նյութերի տարածումը. Արտակ Զեյնալյանը կոչով դիմեց համակիրներին
18 Սեպտեմբերի 2018 - 20:26
Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր համակիրներին կոչ է անում հակաքարոզչություն չիրականացնել մրցակից ուժերի նկատմամբ։
«Վարչապետը նախ թող ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից, ապա նրանց հրավիրի անկախության տոնը միասին նշելու»․ Շարմազանով. factor.am
18 Սեպտեմբերի 2018 - 20:22
«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ն ցրելու խնդիր չէր առաջանա, եթե Փաշինյանը ճիշտ ուղղությամբ տաներ հեղափոխությունից հետո առկա գիծը. Արամ Սարգսյան
18 Սեպտեմբերի 2018 - 20:09
Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում ավելի է ուժեղացնելու վարչապետի դիրքերը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Լույս» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե Արտակ Զեյնալյանի հաղթելու դեպքում Նիկոլ Փաշինյանի դիրքերը կթուլանան:
Վարչապետն ուղիղ եթերում է.
18 Սեպտեմբերի 2018 - 19:55
Վարչապետի ավտոշարասյունն այս պահին Արցախից Երևան ճանապարհին է:
«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում (Ուղիղ)
18 Սեպտեմբերի 2018 - 19:24
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4598
 
Լրահոս`