Facebook   Twitter
 
Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը և Մանուկյանը

Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը և Մանուկյանը

14 Սեպտեմբերի 2018 - 23:29
Երևանի քաղաքապետի թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց ունեցվածքի մասին հայտարարագրերը: «Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է 12 թեկնածուների 2018 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ առկա միջոցները և պարզել, որ ամենահարուստ թեկնածուն «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանն է:
Իրենց ունեցվածքով աչքի են ընկնում նաև Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արտակ Զեյնալյանը և Միքայել Մանուկյանը: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

ՀՅԴ-ի թեկնածու Միքայել Մանուկյանը ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահն է: Դաշնակցության քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, որոնք գտնվում են Երևանի Պուշկինի փողոցում: Մանուկյանն ունի երկու ավտոմեքենա` Mersedes-BENZ S350L և Ինֆինիտի Q X4: Նա բավականին լուրջ դրամական միջոցներ ունի կուտակած՝ 21 մլն դրամ, 50 հազար դոլար և 25 հազար եվրո:

«Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆիի Հովհաննիսյանը երկու առանձնատուն ունի՝ Երևանի Նորք Մարաշ և Երզնկյան փողոցներում: Հովհաննիսյանն ավտոմեքենա չունի, իսկ դրամական միջոցները կազմում են 205 հազար դրամ և 15 հազար ԱՄՆ դոլոր:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանը ունի առանձնատուն Գերցենի փղոցում, որին կից կա տնամերձ հողատարածք և օժանդակ շինություններ: Գասպարյանն ունի երկու ավտոմեքենա՝ «Աուդի Ա8» և «Միցուբիշի Պաջերո»: Նա դրամական միջոցներ չունի:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը միանգամից երեք բնակարանի սեփականատեր է: Զեյնալյանի բնակարանները գտնվում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Նրա եկամուտները կազմում են մոտ 11 մլն դրամ, որից 7 մլն 300 հազարը նա ստացել է Ազգային ժողովից, 3,5 մլնը՝ արդարադատության նախարարությունից: Նա ունի նաև մոտ 5 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 2,3 հազար եվրո:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը հայտարարագրել է մեկ բնակարան՝ Երևանի կենտրոնում, մեկ ավտոմեքենա: Շահգելդյանը որպես ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր ստացել է 1,8 մլնի եկամուտ, իսկ ԵՊՀ-ից որպես դասախոս՝ 720 հազար դրամ:

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը չունի բնակարան, համենայնդեպս, հայտարարագրում բացակայում է: Սակայն, նա հաշվառված է Արարատյան 22 հասցեում: Փոփարենը նա երկու ավտոմեքենա ունի՝ «Տոյոտա Քեմրի» եւ «Լեքսուս 470GX» մակնիշների: Նա չի հայտարարագրել որեւէ դրամական միջոց:

«Երեւանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը միայն Բաղրամյան պողոտայում մեկ բնակարանի սեփականատեր է եւ մյուսի համասեփականատեր, բնակարանին կից ունի նաեւ արհեստանոց: Նա հայտարարագրել է նաեւ տուն-թանգարան, որը գտնվում է Անտառային կոչվող թաղամասում: Նրա սեփականությունների ցանկում է նաեւ BMW 320I մակնիշի ավտոմեքենան: Անահիտ Թարխանյանը միայն «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ստացել է 20 մլն 400 հազար դրամ, իսկ «FM 105.5» ՍՊԸ-ից ստացել է 15 մլն դրամ: Բացի այս նա ունի նաեւ 18 մլն դրամի խնայողություններ: Նրան են պատկամում «ՖՄ 055» եւ «Ա-3 ճարտարապետներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 տոկոս բաժնեմասերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
 
Նմանատիպ նորություններ
Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ «գանգստերների նմանակող»
20 Ապրիլի 2019 - 19:51
Կրկնակի օսկարակիր Սթիվեն Քոլբերթի հետ երեկոյան շոուում Հոլիվուդի կինոաստղ Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ գանգստերների նմանակող», գրում է The Guardian-ը։
Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են ընթանում. կան ձերբակալվածներ
20 Ապրիլի 2019 - 19:48
Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:
Ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային
20 Ապրիլի 2019 - 19:46
Հնդկաստանում, ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային, որը բակում քնած է եղել մոր կողքին՝ հայտնում է Daily Mail-ը։
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր
20 Ապրիլի 2019 - 19:45
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը՝ ցրտահարության վտանգ չկա. Գագիկ Սուրենյան
20 Ապրիլի 2019 - 19:43
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Տրավոլտան, ինչպես և 40 տարի առաջ, իր բարձունքում է. դերասանը կրկնեց իր պարային շարժումը
20 Ապրիլի 2019 - 19:39
65-ամյա հայտնի դերասանը վերջերս երկրպագուների հետ կիսվեց 1977 թ. էկրանավորված «Շաբաթ երեկոյի տենդ» ֆիլմի մասին հրաշալի լուրը։ Սաունդթրեքի ալբոմը վաճառվել է ռեկորդային թվով, որի պատվին Տրավոլտան նկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը:
Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը
20 Ապրիլի 2019 - 19:38
Ով էլ հաղթի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գլխավորը, որ Կիևի ապագա իշխանությունները հարգեն միջազգային իրավունքը և միջազգային պարտավորությունները:
Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում
20 Ապրիլի 2019 - 19:37
Արագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՏV 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մոտ 200 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է
20 Ապրիլի 2019 - 19:35
108-ամյա Էնի Ուիլսոնը Հյուսիսային Կարոլինայից ամեն ուրբաթ մի բաժակ լավ գինի է խմում։ Այդ ավանդույթը առաջ է եկել տարիներ առաջ, եւ երկարակյաց կինը իրեն չի զրկում այդ հաճույքից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16018
 
Լրահոս`