Facebook   Twitter
 
«Հիմարին խորհուրդներ տալն անօգուտ է, դա միայն զայրացնում է նրան». հնդկական 29 իմաստուն արտահայտություն

«Հիմարին խորհուրդներ տալն անօգուտ է, դա միայն զայրացնում է նրան». հնդկական 29 իմաստուն արտահայտություն

14 Սեպտեմբերի 2018 - 23:34
Հնդկաստանում ասում են. «Ուզո՞ւմ ես մարդուն ճանաչել, ուրեմն՝ նեղացրու նրան։ Մարդն անոթ է։ Ինչով որ լցված է, այն էլ նրանից դուրս է ժայթքում»։
Հնդկաստանը բազմադարյա պատմությամբ ու հարուստ մշակույթով հզոր երկիր է։

Երևի ոչ մի ուրիշ երկրում այդքան իմաստուններ, փիլիսոփաներ ու կրոնական լուսավորիչներ չեն ծնվել, որքան Հնդկաստանում…

Ի տարբերություն արևմտյան երկրների, ուր առաջին տեղում դնում են արտաքին ձեռքբերումները, Հնդկաստանի բնակիչներն իրենց ուժն ու էներգիան ուղղել են ինքնաճանաչողությանը։ Դա իսկական հոգևոր լաբորատորիա է, ուր դարերով ուսումնասիրում են կյանքի հանելուկը, ներաշխարհն ու մարդկային նուրբ հոգին։

1. Եթե ինչ-որ մեկը քեզ մեկ անգամ դավաճանել է, դա նրա մեղքն է, իսկ եթե 2-րդ անգամ է դավաճանում, դա քո մեղքն է։

2. Սովորիր ուրիշների սխալների վրա։ Հնարավոր չէ այնքան երկար ապրել, որ դրանք բոլորը փորձարկես քեզ վրա։

3. Մեծագույն ուղեղները քննարկում են գաղափարները, միջինները՝ իրադարձությունները, իսկ փոքր, մանր ուղեղները՝ մարդկանց։

4. Ուշադիր եղիր հյուրիդ նկատմամբ, անգամ եթե նա քո թշնամին է։ Նույնիսկ կացինը ձեռքին անտառահատին ծառը չի մերժում ստվեր տրամադրել։

5. Չի եղել, չկա ու չի կարող լինել այնպիսի մարդ, ով արժանի լինի միայն պարսավանքների կամ միայն գովեստների։

6. Գիտելիքը թաքնված է յուրաքանչյուր իրի մեջ։ Կար ժամանակ, երբ աշխարհը գրադարան էր։

7. Հիմարին խորհուրդներ տալն անօգուտ է։ Դա միայն նրան զայրացնում է։

8. Ուրիշների համար ապրող մարդու համար անգամ շատ կարճ կյանքը երջանկությամբ է լցված։


9. Չմխիթարվածը մխիթարվում է անցածով, թուլամիտը՝ ապագայով, խելացին՝ ներկայով։

10. Երջանկությունն ինքն է ճանապարհ գտնում դեպի հոգով ուժեղը։

11. Երեխան հյուր է քո տանը, կերակրիր, խմեցրու և բաց թող։

12. Գլուխդ մի գովիր ճանապարհ գնալիս, այլ դա արա հետադարձիդ ճանապարհին։

13. Կանայք գիտնական են բնությունից, իսկ տղամարդիկ՝ գրքերից։

14. Ինքդ քեզ հաղթելն անպարտելի լինելու լավագույն եղանակն է։

15. Ուրախությամբ է լցված աշխարհը բոլոր նրանց համար, ովքեր բոլորին առանց թշնամանքի ու նախապաշարմունքների են նայում։

16. Եթե հնարավոր չէ խուսափել վտանգից, ի՞նչ իմաստ կա վախկոտության մեջ, որը, միևնույն է, քեզ չի պաշտպանելու։

17. Ճշմարտությունն այն է, ինչին մարդիկ հավատում են։

18. Եթե դու իմաստուն ես, ապա մի հակառակվիր հարուստին, իշխանավորին, երեխային, ծեր մարդուն, իմաստունին, կնոջը, հիմարին ու ուսուցչին։

19. Ինքդ քեզ կառավարելու համար գործի դիր գլուխդ։ Ուրիշների հետ շփվելու համար օգտագործիր սիրտդ։

20. Եթե կինը փայլում է, ապա փայլում է ողջ տունը։ Մռա՞յլ է կինը, ուրեմն՝ ողջ տունը թաղված է խավարի մեջ։

21. Կարելի է բռնել վագրին անտառի թավուտում, թռչունին՝ երկնքում, ձկանը՝ ջրերի խորքում, բայց չի կարելի որսալ կնոջ անկայուն սիրտը։

22. Երբ պետք է ուրիշներին խորհուրդներ տալ, յուրաքանչյուրն իմաստության շտեմարան է։ Իսկ երբ պետք է, որ ինքդ հետևես այդ խորհուրդներին, ապա իմաստունն էլ հիմարից խելոք չէ։

23. Չեն երևում թռչունի հետքը երկնքում ու ձկանը՝ ջրում։ Այդպիսին է և բարերարների ճանապարհը։

24. Մարդու զարդարանքն իմաստնությունն է, իմաստնության զարդարանքը՝ հանգստությունը, հանգստության զարդարանքը խիզախությունն է, իսկ խիզախության զարդարանքը՝ փափկությունը։

25. Խելամիտն իրավիճակը գնահատում է իր սեփական դատողության համաձայն, հիմարը վստահում է հանրության ասածին։

26. Նեղվածությունը գրեք ավազի վրա, իսկ բարի գործերը փորագրեք մարմարին։

27. Աստիճանի վերին հարթակին բարձրանալու ամենաբարդ բանը նրա ստորին հատվածի ամբոխը ճեղքելն է։

28. Հիմարը դատարկ բանից մեծ աղմուկ է բարձրացնում, իսկ խելոքն անգամ մեծ գործեր նախաձեռնելիս հանգստություն է պահպանում։

29. Մենք ի վիճակի չենք փոփոխելու մեր կյանքի տևողությունը, բայց մենք կարող ենք ինչ-որ բան անել նրա լայնության ու խորության վերաբերյալ։
 
Նմանատիպ նորություններ
Նորագավիթի մաքսակետը քաղաքից դուրս բերելու հարցի մասին եւս մտածում ենք. ՊԵԿ նախագահ
24 Հունվարի 2019 - 14:09
Նորագավիթի մաքսակետը քաղաքից դուրս բերելու հարցի մասին եւս մտածում ենք, բայց պետք է այդ հարցը կառավարությունում քննարկենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերած գույքը. Նարեկ Բաբայան
24 Հունվարի 2019 - 14:01
Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
Վանաձորում 38-ամյա կինը Nissan-ով մխրճվել է կայանված վրացական «Ֆուռ»-ի տակ. վարորդը հիվանդանոցում է
24 Հունվարի 2019 - 13:55
Վանաձորում, հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 38-ամյա Արփինե Հ.-ն իր վարած Nissan March մակնիշի 34 DZ 435 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան 50 շենքի դիմաց բախվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Շալվա Է.-ի վարած, այդ պահին Մոսկովյան 50 շենքի դիմաց կայանված վրացական SCANIA մակնիշի VV 782-BB համարանիշի բեռնատարի հետնամասին:
Երևանում նախատեսում են կառուցել Նոր Նորքը կենտրոնին կապող նոր ճոպանուղի
24 Հունվարի 2019 - 13:53
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ճոպանուղի կառուցել: Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Հունվարի 23-ից 24-ը Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 31 դեպք
24 Հունվարի 2019 - 13:52
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 31 դեպք։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Sony- ն մտադիր է իր էլեկտրոնային ռոբոտ շնիկին նոր գործառույթներ տալ
24 Հունվարի 2019 - 13:51
Sony ճապոնական կորպորացիան մտադիր է նոր գործառույթներ տալ իր էլեկտրոնային ռոբոտ շուն Aibo-ին՝ արհեստական ​​ինտելեկտի տարրերով: Ենթադրվում է նրան սովորեցնել հիշել մինչեւ 10 մարդու դեմքեր եւ անուններ, ինչպես նաեւ հսկել տան կամ տարածքի ներսը:
Նավթի գները նվազել են
24 Հունվարի 2019 - 13:31
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Վարչապետի աշխատակազմում ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն միայն փոխվարչապետերը և ԱԱԽ քարտուղարը
24 Հունվարի 2019 - 13:29
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ աշխատակազմը սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14811
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Նավթի գները նվազել են
Տնտեսություն, Հասարակություն