Facebook   Twitter
 
Եթե միջնորդներն ուզում են՝ կողմերն իսկապես զբաղվեն կարգավորմամբ, առաջին հերթին պետք է կարողանան կարգի հրավիրել Ադրբեջանին. վարչապետ

Եթե միջնորդներն ուզում են՝ կողմերն իսկապես զբաղվեն կարգավորմամբ, առաջին հերթին պետք է կարողանան կարգի հրավիրել Ադրբեջանին. վարչապետ

15 Սեպտեմբերի 2018 - 00:04
Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպես անցավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումը, արդյոք նա գոհ էր ՀՀ-ի հետհեղափոխական զարգացումներից:

Փաշինյանը նշեց, որ ինքը չի սիրում քննարկել ներքաղաքական զարգացումները: «Որովհետև ներքաղաքական զարգացումներից մենք պետք է գոհ կամ դժգոհ լինենք»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր: «Այսօրվա հանդիպման ամենակարևոր արդյունքը կարող ենք համարել այն, որ առաջիկայում ՀՀ-ն ավելի լուրջ և ավելի մեծ դերակատարում պետք է ունենա, և մենք պետք է օգտվենք այդ իրավիճակից, որ թավշյա հեղափոխությունից ՀՀ–ի հեղինակությունը աճել է, և կարող ենք ավելի ակտիվ դերակատարություն ունենալ միջազգային կյանքում»,- ասաց նա:

Ներկաները հետաքրքրվեցին, թե արդյոք տնտեսական խնդիրներ արծարծվել են, և թե արդյոք Արցախի հարցով երկրի ղեկավարների նոր հանդիպումների հնարավորություն կա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում արդեն կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: «Իսկ երկրների ղեկավարների հանդիպման մասին դեռևս որևէ պայմանավորվածություն և խոսք չկա»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր կարգավորման հարցում հայկական կողմի պատկերացումներով: «Նա մտածում էր՝ արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել Ղարաբաղյան հարցի կարգավորումը, մենք այս կապակցությամբ մտքեր փոխանակեցինք, և ես ասացի, որ իմ կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունն այդքան էլ անկեղծ չէ ԼՂ հարցի կարգավորման մասին խոսելիս: Հակամարտության կարգավորում հնարավոր է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտում, բայց լսում ենք հոխորտանքներ, և կարգավորման մասին հարցը նման պայմաններում իրատեսական չէ»,- ասաց նա:

Ըստ ՀՀ վարչապետի՝ ինքը ասել է, որ եթե միջնորդներն ուզում են՝ կողմերն իսկապես զբաղվեն կարգավորմամբ, առաջին հերթին պետք է կարողանան կարգի հրավիրել Ադրբեջանին: «Եթե ոչ, եթե Ադրբեջանը մտածում է, որ ՀՀ-ին սպառնալիքներով կարող է հարցի լուծման մղել, սխալվում է: Ադրբեջանն էլ լավ չի արձանագրել, որ ՀՀ-ն հիմա ուրիշ է, մի Հայաստան է, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը՝ իր նոր ներուժով, և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը չի լինելու ՀՀ-ի և Արցախի դեմ, այլ լինելու է ընդդեմ հայությանը և լինելու է հակահարված համախմբված և «դուխով» հայ ժողովրդից»,- ասաց նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եթե ես դառնամ քաղաքապետ. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:03
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ NEWS.am-ը փորձել է քաղաքապետի թեկնածուներին դուրս բերել քաղաքական հայտարարությունների մրցավազքից և պարզել՝ որքանով են նրանք պատրաստ իրականացնել իրենց բուն՝ քաղաքապետի գործառույթները, ինչի համար, ըստ էության, պայքարում են։
ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Զեյթունում
18 Սեպտեմբերի 2018 - 21:18
«Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում:
ՀՀ զինված ուժերը եւ ՊԲ-ն վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում. Նիկոլ Փաշինյանն Արցախում էր
18 Սեպտեմբերի 2018 - 20:50
ՀՀ զինված ուժերը եւ Պաշտպանութան բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Արցախից Երեւան է վերադառնում։
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպանին
18 Սեպտեմբերի 2018 - 20:30
Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Դադարեցնե՛լ վարկաբեկիչ նյութերի տարածումը. Արտակ Զեյնալյանը կոչով դիմեց համակիրներին
18 Սեպտեմբերի 2018 - 20:26
Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր համակիրներին կոչ է անում հակաքարոզչություն չիրականացնել մրցակից ուժերի նկատմամբ։
«Վարչապետը նախ թող ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից, ապա նրանց հրավիրի անկախության տոնը միասին նշելու»․ Շարմազանով. factor.am
18 Սեպտեմբերի 2018 - 20:22
«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ն ցրելու խնդիր չէր առաջանա, եթե Փաշինյանը ճիշտ ուղղությամբ տաներ հեղափոխությունից հետո առկա գիծը. Արամ Սարգսյան
18 Սեպտեմբերի 2018 - 20:09
Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում ավելի է ուժեղացնելու վարչապետի դիրքերը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Լույս» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե Արտակ Զեյնալյանի հաղթելու դեպքում Նիկոլ Փաշինյանի դիրքերը կթուլանան:
Վարչապետն ուղիղ եթերում է.
18 Սեպտեմբերի 2018 - 19:55
Վարչապետի ավտոշարասյունն այս պահին Արցախից Երևան ճանապարհին է:
«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում (Ուղիղ)
18 Սեպտեմբերի 2018 - 19:24
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4598
 
Լրահոս`