![]() Քրգործ է հարուցվել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ23 Սեպտեմբերի 2018 - 16:27
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել առերեւույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ:
Դատախազությունից հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար է վերցրել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար:
Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, մի քաղաքացի 40.000 ՀՀ դրամ է տրամադրել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակչին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար: Վերջինս ստացած գումարը Երևան քաղաքի Շինարարներ փողոցում փոխանցել է որդուն, ով հիշյալ գումարից 25.000 ՀՀ դրամի չափով կատարել է տարբեր վճարումներ, իսկ 15.000 ՀՀ դրամը հայրը վերցրել և ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար երկու ընտրողներին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: HayNews.am ![]() 23 Փետրվարի 2019 - 18:04
«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդման հյուրն է եղել 55-ամյա երգչուհի Լոլիտան։
![]() 23 Փետրվարի 2019 - 18:00
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
![]() 23 Փետրվարի 2019 - 17:57
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
![]() 23 Փետրվարի 2019 - 17:55
Փետրվարի 22-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում կասկածելի երկու անձ տոպրակով ինչ-որ բան են ուզում դնել մեքենան:
![]() 23 Փետրվարի 2019 - 17:54
Իտալիայի Թյուրին քաղաքում մահացել է նորաձևության դիզայներ և լուսանկարիչ Մարելլա Անելլի Կարաչոլլոն: Նա 91 տարեկան էր: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 23-ին, հրապարակել է La Repubblica- ը:
![]() 23 Փետրվարի 2019 - 17:50
Շփումը կանանց օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը:
![]() 23 Փետրվարի 2019 - 17:18
ՀՀ առաջին նխագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է իր եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, հաղորդում է ilur.am-ը:
![]() 23 Փետրվարի 2019 - 17:11
Փետրվարի 21-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, Երևանում՝ Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման մասում, բախվել են Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած BMW մակնիշի 35 PV 452 համարանիշի, 50-ամյա Իգոր Մարտիրոսյանի վարած Toyota մակնիշի 22 RR 112 համարանիշի, 23-ամյա Սեդա Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 35 ՏC 669 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆայել Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 88 AN 928 համարանիշի ավտոմեքենաները։
|
Լրահոս`
![]()
Հայտնի երգչուհի Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
«Տաքսի» ֆիլմի հայտնի դերասան Սամի Նասերին ժամանեց Երեւան (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ
Միջազգային, Հասարակություն ![]()
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն ![]()
Ոստիկանները բռնել են գողերին՝ գողոնը ձեռքներին
Հասարակություն ![]()
Իտալիայում մահացել է նորաձևության դիզայներ Մարելլա Անելլին
Միջազգային, Հասարակություն ![]()
Համայի շրջանում Սիրիայի բանակը ահաբեկիչների խմբի է ոչնչացրել
Միջազգային, Հասարակություն ![]()
Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ
Միջազգային, Հասարակություն ![]()
ԵԱՀԿ-ն դատապարտում է ադրբեջանցի լրագրողի նկատմամբ դատավճիռը
Միջազգային, Հասարակություն ![]()
Տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված տիեզերանավը հաղթահարել է 89 կմ
Միջազգային, Հասարակություն ![]()
Չինաստանում բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել
Միջազգային, Հասարակություն
Փաշինյանի շրջայցը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
Հասարակություն, Քաղաքական |