Facebook   Twitter
 
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել

24 Սեպտեմբերի 2018 - 18:02
Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր: Մասնավորապես` Հրազդան քաղաքում առանց հարկային մարմիններում հաշվառման գործունեություն է իրականացրել «Ռեդ» գիշերային ակումբը: Իսկ Աբովյան քաղաքում հարկային դաշտից դուրս է գործել «Գեղարդ» դիսկո ակումբը:

ՕՀՎ 17-րդ բաժինը հայտնաբերել է նաև, որ Երևան-Աշտարակ մայրուղում առանց պետական գրանցման գործունեություն է իրականացրել սեպտեմբերի 1-ից գործող «Ամիգո» գիշերային ակումբը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ակումբներում էլ բացահայտվել են չգրանցված վարձու աշխատողներ:
Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի դպրոցում կոռուպցիոն հանցագործության դեպք է բացահայտվել
12 Դեկտեմբերի 2018 - 16:09
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով 2018թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարվելու դեպքի առթիվ:
Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
09 Դեկտեմբերի 2018 - 18:30
2003 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը այս օրը հռչակեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Ամեն տարի այս օրը բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր իրենց խոսքերով և գործերով պայքարում են դրա դեմ, ի մի են բերում այդ պայքարում իրենց և իրենց երկրների կառավարությունների և հասարակությունների ձեռքբերումներն ու կորուստները:
Ամեն տարի կոռուպցիան համաշխարհային տնտեսության վրա 2,6 տրլն դոլար է արժենում
09 Դեկտեմբերի 2018 - 13:07
ՄԱԿ տվյալներով՝ ամեն տարի կոռուպցիան համաշխարհային տնտեսության վրա 2,6 տրլն դոլար է արժենում, սա գլոբալ ՀՆԱ-ից 5 տոկոսով ավելի է:
ՊԳԿՎ պետի նախկին տեղակալը կալանավորվել է
07 Դեկտեմբերի 2018 - 14:57
Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։
ՊԵԿ 3 աշխատակիցներ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք են ստացել. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
06 Դեկտեմբերի 2018 - 11:34
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը
04 Դեկտեմբերի 2018 - 13:25
Դեռևս սույն թվականի հոկտեմբերի 2-ին տեղեկացրել էինք ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտում իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքների մասին:
Այգեձորի նախկին գյուղապետը պետությանը պատճառել է մոտ 4 մլն դրամի նյութական վնաս
29 Նոյեմբերի 2018 - 18:05
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ։
Կաշառք ստանալու դեպք «Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում. հարուցվել է քրգործ
28 Նոյեմբերի 2018 - 12:18
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Առանձնապես խոշոր չափերի յուրացում Կարմրաշեն համայնքում. հարուցվել է քրեական գործ
28 Նոյեմբերի 2018 - 10:55
ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 20
 
Լրահոս`