Facebook   Twitter
 
Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործության համար քրեական հետապնդման է ենթարկվել 3.5 անգամ ավելի անձ

Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործության համար քրեական հետապնդման է ենթարկվել 3.5 անգամ ավելի անձ

25 Սեպտեմբերի 2018 - 23:17
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործու­թյունների վերաբերյալ հաղորդումներով նա­խա­պատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր։

Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2017 թվականի ողջ տարվա ընթացքում մարզի վարչական տարածքում նախապատրաստվել են 41 նյութեր, որոնցից միայն 18-ով է հարուցվել քրեական գործ: Այսինքն այս տարվա միայն ութ ամիսների ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն աճել է 37-ով կամ 67 %-ով, ինչին զուգահեռ, ի դեպ, նվազել է մերժված նյութերի թիվը: Նախորդ տարվա մերժված 23 նյութերի դիմաց հաշվետու ժամանակահատվածում մերժվել են 14 նյութ։

Հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով մարզի դատախազության դատախազների հսկողության կամ դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 12-ը՝ 20 անձի վերաբերյալ (նախորդ տարի՝ 4 գործ՝ 7 անձի վերաբերյալ):

Այս տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արձանագրվել է քրեական գործերի ոչ միայն քանակական, այլ նաև որակական աճ, ինչը ապահովվել է դատախազական ակտիվ և նախաձեռնողական հսկողության ներքո լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ մեղադրանքների ապացույցների լիարժեքությունն ապահովելու հարցում ցուցաբերված հետևողականության արդյունքում։

Ընդ որում, ընթացիկ տարում էականորեն աճել է նաև կոռուպցիոն բնույթի քրեական գործերով այն անձանց թիվը, ում նկատմամբ հարուցվել և իրականացվել է քրեական հետապնդում: Մասնավորապես` 2018 թվականի ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 73 անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ ողջ 2017 թվականի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը կազմել է 20:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ առերևույթ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել հետևյալ ոլորտները ներկայացնող անձանց կամ պաշտոնատար անձանց նկատմամբ.

Բնապահպանական գործունեության ոլորտում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող մասնաճյուղերի 8 անտառապետերի և անտառապահների, կրթության ոլորտում՝ նախադրպոցական ուսումնական հաստատության 4 տնօրենի և հանրակրթական ուսումնական հաստատության 6 տնօրենի, տեղական ինքնակառավարման ոլորտում՝ Լոռու մարզի Ձյունաշող, Միխայլովկա, Մեծավան, Ծաղկաշատ, Արևածագ, Շնող, Օձուն, Մեծ Այրում, Սվերդլով, Ղուրսալի, Մեծ Պարնի, Ջրաշեն, Վահագնի համայնքների ղեկավարների, ինչպես նաև Վահագնի համայնքի ղեկավարի տեղակալի, սոցիալական աջակցության և սոցիալական ապահովության ոլորտում՝ սոցիալական գործակալության 1 պետի, գործակալության 7 մասնագետների, ինչպես նաև Հայփոստ ՓԲ ընկերության թվով 18 ծառայողների, զբաղվածության կենտրոնի 1 մասնագետի, առողջապահության ոլորտում՝ 1 բուժաշխատակցի, հուշարձանների պահպանության ոլորտում՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետի, առևտրային կազմակերպության մասնաճյուղի 1 ղեկավարի և 2 աշխատակցի, սնանկության գործերով 1 կառավարչի, բանկային ոլորտում՝ ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի 1 կառավարչի, մարզպետարանի իրավաբանական բաժնի 1 պետի, հարկային ոլորտում՝ 6 տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի։

2018 թվականի ութ ամիսների ընթացքում ավարտված նյութերով և քրեական գործերովպատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 98.5 մլն ՀՀ դրամը (20․8մլն ՀՀ դրամը՝ իրավաբանական անձանց, իսկ 77․6մլն դրամը՝ պետական գույքին պատճառված վնասը)։ Հարկ է ընդգծել, որ միայն մեկ քրեական գործով՝ խարդախությամբ հափշտակված գումարի չափը քննության ներկա փուլում կազմում է շուրջ 587 մլն ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամը: Մնացած մասով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների գույքի վրա կալանք դնելու որոշում է կայացվել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանում 9-ամյա երեխա է մահացել, նրան եղբայրն է հայտնաբերել
23 Փետրվարի 2019 - 19:42
Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 9-ամյա Հայկին մահացած վիճակում տանը հայտնաբերել է եղբայրը:
ՀՀ-ում նոր գործարար հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել նրանց․ Նիկոլ Փաշինյան
23 Փետրվարի 2019 - 19:18
Հայաստանում իսկապես նոր գործարար հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել նրանց: «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ավարտին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2 տարեկան ժամանակակից երեխաները գաջեթների վրա երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում
23 Փետրվարի 2019 - 19:14
New York Post-ը հայտնում է, որ մինչեւ 2 տարեկան ժամանակակից երեխաները գաջեթների վրա երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում, քան նրանց հասակակիցները 20 տարի առաջ։
Փորձագետները ենթադրել են՝ ով այս տարի «Օսկար» կստանա
23 Փետրվարի 2019 - 19:13
Կինոգետները ենթադրություններ են արել, թե այս տարի ով կստանա «Օսկար» մրցանակը: Մրցանակաբաշխությունը կկայանա արդեն այս կիրակի:
Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-ամյա տղայի դի
23 Փետրվարի 2019 - 19:03
Փետրվարի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:
Սա տնտեսական հեղափոխության հզոր ազդակ է. Նիկոլ Փաշինյան
23 Փետրվարի 2019 - 19:01
Առավոտից մասնակցում եմ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովին. սա իսկապես Նոր Հայաստանին արժանի միջոցառում է, տնտեսական հեղափոխության հզոր ազդակ:
Հայտնի երգչուհի Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 18:04
«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդման հյուրն է եղել 55-ամյա երգչուհի Լոլիտան։
Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ
23 Փետրվարի 2019 - 18:00
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15246
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն