Facebook   Twitter
 
2018թ. առաջին կիսամյակում ՀՀ ԶՈՒ-ում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով վնասը մոտ 13 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. ամփոփում

2018թ. առաջին կիսամյակում ՀՀ ԶՈՒ-ում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով վնասը մոտ 13 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. ամփոփում

27 Սեպտեմբերի 2018 - 16:07
ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական շարժընթացը:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով թիկունքային, սպառազինության, ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում
իրականացվել է 168 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 264.134.234 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 62.326.191 ՀՀ դրամը: Համեմատության համար հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատճառված վնասի չափը եղել է 82.287.428 դրամ, որից վերականգնվել է 29.622.074 դրամը։

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 66 նյութ, հարուցվել է 28 քրեական գործ։

Նշված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 176.945.486 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53.915.618 դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 3.853.807 ՀՀ դրամը, իսկ մնացած 173.091.679 ՀՀ դրամ վնասի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Հարուցված 28 քրեական գործերից 1 քրեական գործի վարույթը կարճվել է 1-ը կասեցվել։ Մյուս 26 քրեական գործերով իրականցվող նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, մեկը՝ զորամասի կենտրոնի պետ և մեկը՝ զորամասի իրային պահեստի պետ։

Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 3 հայցադիմում, որոնցով հայացապահանջի ընդհանուր գումարը կազմել է 8.777.100 ՀՀ դրամ։

2018թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտված ուսումնասիրություններից բացի, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև ինժեներական, կապի, և այլ ծառայությունների գծով, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից ընդահանուր առմանբ իրականացվել է դատավարական ղեկավարում 155 կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության նկատմամբ, որոնցից 71 քրեական գործ հարուցվել է 2018 թվականի առաջին կիսամյակում: 2017թ առաջին կիսամյակի ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերը եղել են 56-ը, կամ 27 տոկոսով քիչ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հատկանշկան է, որ եթե 2017թ. առաջին կիսամյակում քննված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 54 անձի, ապա այս տարվա նույն ընթացքում՝ 96 անձի (78 տոկոսով ավելի)։

Նախաքննությունն ավարտված 20 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

2018թ. առաջին կիսամյակի ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառվել է 409,916,124 ՀՀ դրամի նյութական վնաս (այդ թվում 409, 189, 144 ՀՀ դրամ՝ պետությանը), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 406,315,516 ՀՀ դրամը (այդ թվում 405, 589, 336 ՀՀ դրամ՝ պետությանը):

Հարկ է ընդգծել, որ 2017թ. նույն ժամանակահատվածում վարույթում քննված՝ ԶՈՒ-երում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 69.564.009 ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 29.415.679 ՀՀ դրամը, կամ 13 անգամ ավելի քիչ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ ԶՈՒ ծառայողները դիմավորել են Թուրքիայում ոսկե մեդալ նվաճած բազկամարտիկին
23 Հոկտեմբերի 2018 - 15:01
Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին:
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
23 Հոկտեմբերի 2018 - 15:00
Հունաստանի դեսպան Պետրոս Մավրոիդիսին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի
23 Հոկտեմբերի 2018 - 14:49
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Անհնար է ուշադրություն չդարձնել հայ աղջիկներին. բելառուսցի լրագրողի՝ հետաքրքիր հոդվածը Հայաստանի մասին
23 Հոկտեմբերի 2018 - 14:45
«Комсомольская правда Беларусь» հրատարակությունը հրապարակել է հոդված ««Իմ հայրենիք Բելառուս: Ինչպե՞ս էինք մենք կոնյակ խմում Երևանի կենտրոնում» վերնագրով, որը վերաբերում է թերթի թղթակից Պավել Միցկաեվիչի ճամփորդությանը Հայաստանում:
Կայացել է հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման ընթացքին նվիրված ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն» գրքի շնորհանդեսը
23 Հոկտեմբերի 2018 - 14:42
Հոկտեմբերի 22-ին կայացավ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ի․գ․թ, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ․ Տարոն Վարդանի Սիմոնյանի գրքի շնորհանդեսը։ Գիրքը կոչվում է՝ ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն»։
Ես հրեշտակ չեմ, բայց իմ պարագայում չափազանցությունը 99 տոկոսին մոտ է, սուտը՝ 100 տոկոսից ավելի. Հունան Պողոսյան
23 Հոկտեմբերի 2018 - 14:40
Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ նշանակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին: Նրա նշանակումը միանշանակ չընդունվեց թե՛ սյունեցիների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ հասարակության այլ անդամների կողմից:
ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դարձել. Վերոնիկա Նիկիշինա
23 Հոկտեմբերի 2018 - 14:38
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թույլ է տվել նվազագույնի հասցնել արտաքին գործոններով պայմանավորված բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա: Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Այս պահին արդեն Հանրապետականը փոքրամասնություն է. Արա Բաբլոյան
23 Հոկտեմբերի 2018 - 14:32
Համաձայն ենք այն մոտեցման հետ, որ ովքեր չեն կատարել իրենց պարտականությունը, չեն եկել ԸՕ քվեարկությանը, հիմա իրենց վրա է դրվել, որ հավաքեն ստորագրություններ և կազմակերպեն արտահերթ նիստ։
Ահազանգ. ավտոճանապարհին մարդ կա ընկած, մահացածի ինքնությունը պարզվում է
23 Հոկտեմբերի 2018 - 14:30
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13822
 
Լրահոս`
 
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական