Facebook   Twitter
 
Վերջին 9 ամիսներին Վայոց ձորում կոռուպցիոն բնույթի  հանցագործություններով մոտ 5 մլն դրամ է վերականգնվել. Դատախազություն

Վերջին 9 ամիսներին Վայոց ձորում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով մոտ 5 մլն դրամ է վերականգնվել. Դատախազություն

09 Հոկտեմբերի 2018 - 11:18
Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Վայոց ձորի մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է թվով 17 քրեական գործ, որը 2017 թվականի նույն ժամանակվա ցուցանիշից ավելի է 14-ով կամ գրեթե 6 անգամ: Եվս 2 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից:

Նշված քրեական գործերով 5 անձի նկատմամբ /համայնքի ղեկավար, մարզպետարանի վարչության պետ, դպրոցի նախկին տնօրեն, հաշվապահ, ՓԲԸ նյութական պատասխանատու անձ/ հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ:

2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դատարանում քննված 2 քրեական գործով դատապարտվել է 4 անձ /համայնքի 1 նախկին ղեկավար, «Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի 2 նախկին տնօրեններն ու հաշվապահը/:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, արձանագրվել են հիմնականում կրթության, տրանսպորտի, սոցիալական ապահովության և տեղական ինքնակառավարման ոլորտներում:

Ընդհանուր առմամբ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 1.902.000 ՀՀ դրամ գումար, ևս 3.482.000 ՀՀ դրամ գումար վերականգնվել է համայնքային բյուջե: Համեմատության համար նշվում է, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 78.380 ՀՀ դրամ, իսկ համայնքային բյուջե` 1.050.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն կատարելիս քաղաքացիների կողմից կատարված վճարումները հափշտակելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով «Մ...» ԲԲԸ տնօրենի կողմից պատրաստակամություն է հայտնվել պետությանը պատճառված վնասից հատուցել 10.000.000 ՀՀ դրամը:

Վերոգրյալից բացի, պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով տրվել են թվով 8 նախազգուշացումներ` ՀՀ պետական բյուջե վերականգնելով իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված 2.818.000 ՀՀ դրամի վնասը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնի երգչուհի Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 18:04
«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդման հյուրն է եղել 55-ամյա երգչուհի Լոլիտան։
Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ
23 Փետրվարի 2019 - 18:00
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
23 Փետրվարի 2019 - 17:57
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
Ոստիկանները բռնել են գողերին՝ գողոնը ձեռքներին
23 Փետրվարի 2019 - 17:55
Փետրվարի 22-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում կասկածելի երկու անձ տոպրակով ինչ-որ բան են ուզում դնել մեքենան:
Իտալիայում մահացել է նորաձևության դիզայներ Մարելլա Անելլին
23 Փետրվարի 2019 - 17:54
Իտալիայի Թյուրին քաղաքում մահացել է նորաձևության դիզայներ և լուսանկարիչ Մարելլա Անելլի Կարաչոլլոն: Նա 91 տարեկան էր: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 23-ին, հրապարակել է La Repubblica- ը:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շփումը կանանց օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը
23 Փետրվարի 2019 - 17:50
Շփումը կանանց օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է իր եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին
23 Փետրվարի 2019 - 17:18
ՀՀ առաջին նխագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է իր եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, հաղորդում է ilur.am-ը:
Շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են BMW-ն, Toyota-ն, Nissan-ն ու Volkswagen-ը
23 Փետրվարի 2019 - 17:11
Փետրվարի 21-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, Երևանում՝ Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման մասում, բախվել են Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած BMW մակնիշի 35 PV 452 համարանիշի, 50-ամյա Իգոր Մարտիրոսյանի վարած Toyota մակնիշի 22 RR 112 համարանիշի, 23-ամյա Սեդա Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 35 ՏC 669 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆայել Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 88 AN 928 համարանիշի ավտոմեքենաները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15245
 
Լրահոս`
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն