Facebook   Twitter
 
«Մայքլ» փոթորիկը սաստկացել է մինչեւ երկրորդ աստիճան

«Մայքլ» փոթորիկը սաստկացել է մինչեւ երկրորդ աստիճան

09 Հոկտեմբերի 2018 - 19:02
«Մայքլ» փոթորիկը, որը Մեքսիկական ծոցից շարժվում է Ֆլորիդա նահանգի ուղղությամբ, Սաֆիր-Սիմփսոնի 5 աստիճան սանդղակով սաստկացել է մինչեւ երկրորդ աստիճան:
Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (National Hurricane Center, NHC), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս փոթորիկը Ֆլորիդայում Ապալաչիկոլա քաղաքից 590 կմ դեպի հարավ է գտնվում եւ 5.2մ/վ արագությամբ շարժվում է հյուսիս-արեւմուտք:

Տարերքի գոտում քամու առավելագույն արագությունը 43 մ /վ է: NHC-ում կանխատեսում են, որ «Մայքլ»-ը մոտ ապագայում կուժեղանա եւ կհասնի Միացյալ Նահանգների ափերին, որից հետո կսկսի թուլանալ:

Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին երկուշաբթի «Մայքլ» փոթորկի մոտենալու եւ ուժեղանալու կապակցությամբ հայտարարել էր արտակարգ դրություն մտցնելու մասին: Նա զգուշացրել էր, որ տարերային աղետը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների, քամուց եւ հորդառատ անձրեւներից՝ ավերվածությունների:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բելգիացուն «Շերեմետեւո»-ում կալանավորել են սխալ թարգմանության պատճառով
23 Փետրվարի 2019 - 19:10
Ոստիկանության աշխատակիցները «Շերեմետեւո»-ում կալանավորել եւ ստուգել են Բելգիայի քաղաքացուն։ Նրա կողմից ասված բառը սխալմամբ թարգմանել են «պայթյուն»։
Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ
23 Փետրվարի 2019 - 18:00
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է, որ Մեյը 3 ամսից հրաժարական տա. լրատվամիջոցներ
23 Փետրվարի 2019 - 17:58
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը ցանկանում է, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական տա 3 ամսից՝ Brexit-ի առաջին փուլի ավարտից հետո, գրում է The Guardian-ը՝ բարձրաստիճան աղբյուրին հղումով:
Իտալիայում մահացել է նորաձևության դիզայներ Մարելլա Անելլին
23 Փետրվարի 2019 - 17:54
Իտալիայի Թյուրին քաղաքում մահացել է նորաձևության դիզայներ և լուսանկարիչ Մարելլա Անելլի Կարաչոլլոն: Նա 91 տարեկան էր: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 23-ին, հրապարակել է La Repubblica- ը:
Համայի շրջանում Սիրիայի բանակը ահաբեկիչների խմբի է ոչնչացրել
23 Փետրվարի 2019 - 17:02
Համայի հյուսիսային արվարձանում սիրիական բանակի ստորաբաժանման կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների խումբը, հաղորդում է SANA-ն:
Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ
23 Փետրվարի 2019 - 17:01
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, գրում է korrespondent.net-ը:
Ըստ «Ոսկե ազնվամորու» Թրամփն ամենավատ դերասանն է
23 Փետրվարի 2019 - 17:00
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ամենավատ դերասանն է՝ ըստ «Ոսկե ազնվամորի» մրցանակի, փոխանցում է Reuters-ը։
ԵԱՀԿ-ն դատապարտում է ադրբեջանցի լրագրողի նկատմամբ դատավճիռը
23 Փետրվարի 2019 - 16:58
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի դատավճռի վերաբերյալ:
Տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված տիեզերանավը հաղթահարել է 89 կմ
23 Փետրվարի 2019 - 16:57
Virgin Galactic ընկերությունը տիեզերանավի փորձնական արձակում է իրականացրել, որին անձնակազմի երեք անդամ է մասնակցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4617
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն