Facebook   Twitter
 
«Ինեկոբանկը» խորհրդի նոր անդամ ունի՝ Սուլխան Գավլիան

«Ինեկոբանկը» խորհրդի նոր անդամ ունի՝ Սուլխան Գավլիան

10 Հոկտեմբերի 2018 - 12:00
Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ Ինեկոբանկը, այսօր հայտարարեց բանկի խորհրդի նոր անդամի նշանակման մասին։
Պարոն Սուլխան Գավլիան նոր պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի օգոստոսի 8-ին։

«Ինեկոբանկը ուրախ է ողջունել պարոն Գվալիային իր խորհրդի կազմում։ Համոզված եմ, որ բանկային համակարգի հսկայական փորձով, նորարարական մոտեցումներով եւ տեսլականով պարոն Գվալիան կունենա իր ուրույն ներդրումը Բանկի հետագա զարգացման գործընթացում»,- նշեց Ինեկոբանկի հիմնադիր եւ գլխավոր բաժնետեր Ավետիս Բալոյանը։

Ավելի քան տասը տարի պարոն Գվալիան եղել է վրացական TUBank-ի սեփականատերերից եւ փոխտնօրեններից մեկը: Իսկ վերջինիս ձեռքբերումից հետո Bank of Georgia-ի կողմից, նշանակվել է Ռիսկերի կառավարման եւ կորպորատիվ բանկինգի գծով փոխտնօրենի տեղակալ եւ զբաղեցրել է տվյալ պաշտոնը ավելի քան 11 տարի։ Իր պաշտոնավարման ընթացքում ակտիվորեն մասնակցել է Բանկի նախնական հրապարակային առաջարկի (IPO) գործընթացին՝ նպաստելով Բանկի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը միջազգային հարթակներում։ Այսօր պարոն Գվալիան E-Space ՍՊԸ-ի համասեփականատեր եւ գլխավոր գործադիր տնօրենն է։ Ընկերությունը Վրաստանում միակն է, որը ուղղված է երկրում էլեկտրական տրանսպորտային միջոցների խթանմանը, նախագծում եւ մշակում է էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքներ:

«Մենք շատ ուրախ ենք Ինեկոբանկի կողքին տեսնել մեր խորհրդի բոլոր անդամներին։ Նրանցից յուրաքանչյուրի փորձը, հմտություններն ու եռանդը նպաստում են Բանկի եւ իր ծառայությունների տեսանելիության բարձրացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմանից դուրս»,- նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն պարոն Տիգրան Դավթյանը։

Սուլխան Գվալիան ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան Թբիլիսի պետական համալսարանից եւ Բանկային բակալավրի աստիճան Ֆրանկֆուրտի Բանկային ակադեմիայից։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 20-ի դրությամբ
20 Փետրվարի 2019 - 16:43
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 487.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անասնագլխաքանակի աննախադեպ կրճատում. փորձագետ
20 Փետրվարի 2019 - 15:57
Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անասնագլխաքանակի աննախադեպ կրճատում: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության փոխնախագահ Աշոտ Հովհաննիսյանը:
ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19%-ով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը
20 Փետրվարի 2019 - 10:07
Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է արձանագրել՝ կազմելով՝ 1 մլրդ 830 մլն 74 հազար դոլար, ընդ որում արտահանումն ավելացել է մոտ 8 տոկոսով:
ՏՄՊՊՀ-ի հերթական բացահայտումները պետական գնումների ոլորտում. Առկա են մի շարք խնդիրներ
20 Փետրվարի 2019 - 09:59
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ:
Մեկ եվրոն վաճառվում է 559 դրամ առավելագույն փոխարժեքով. արտարժույթի փոխարժեքները
20 Փետրվարի 2019 - 09:09
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ փետրվարի 20-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Դոլարի փոխարժեքն աննշան աճել է. եվրոն էժանացել է
19 Փետրվարի 2019 - 16:29
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 19-ին, կազմել է 487.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Ինչ դիրքում են ՀՀ առեւտրային բանկերը՝ 2018թ. խոշոր հարկ վճարողների ցանկում
19 Փետրվարի 2019 - 14:38
Վերջերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվեց նախորդ տարվա առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ իրենց նշանակալի ներկայացվածությունն ունեն ՀՀ առեւտրային 17 բանկերը՝ կազմելով ցանկում ընդգրկված կազմակերպությունների 1.7 %-ը:
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
18 Փետրվարի 2019 - 19:50
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 19:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 18-ի դրությամբ
18 Փետրվարի 2019 - 16:42
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 18-ին, կազմել է 487.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 796
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճագարը հայտնվել է Գինեսի գրքում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր