Facebook   Twitter
 
Ուրցաձորի 19 տարվա համայնքապետը հրաժարական կներկայացնի և կմասնակցի համայնքի արտահերթ ընտրություններին

Ուրցաձորի 19 տարվա համայնքապետը հրաժարական կներկայացնի և կմասնակցի համայնքի արտահերթ ընտրություններին

10 Հոկտեմբերի 2018 - 16:26
Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարականի դիմում կներկայացնի ավագանուն և իր թեկնածությունը կառաջադրի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում: Այս մասին հայտարարեց հենց ինքը՝ Ռաֆիկ Անդրեասյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպումից հետո:
«Ես դիմում կներկայացնեմ ավագանի, բայց չգիտեմ՝ ավագանին կհաստատի, թե ոչ: Ես նորից դիմում կտամ վերընտրվելու, ես նորից պայքարելու եմ, ով կընտրվի, հալալ լինի նրան»,- հայտարարեց Ռ. Անդրեասյանը:

Նա հայտնեց, որ դիմումը ներկայացնելու համար հրավիրելու է ավագանու արտահերթ նիստ և համայնքապետարանի մոտ հավաքված ժողովրդին խնդրեց հեռանալ տարածքից:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշեց, որ այս որոշումով որևիցե մեկը չի պարտվում, այլ հաղթում է Ուրցաձորը:

Նշենք, որ Դավիթ Սանասարյանը վարչապետին ուղղված բողոքի հետքերով նախօրեին ևս այցելել էր Ուրցաձոր, հանդիպել բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ, ովքեր պահանջում են գյուղապետի հրաժարականը:

Դավիթ Սանասարյանը նաև հանդիպել էր Ռաֆիկ Անդրեասյանի հետ:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Բողոքող գյուղացիները պնդում էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Գյուղացիներն ասում են նաև, որ գյուղապետն ու իր ընտանիքը տնօրինում են համայնքի վարձակալական հողերի նշանակալի մասը:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Հայտնի երգչուհի Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 18:04
«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդման հյուրն է եղել 55-ամյա երգչուհի Լոլիտան։
Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ
23 Փետրվարի 2019 - 18:00
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
23 Փետրվարի 2019 - 17:57
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
Ոստիկանները բռնել են գողերին՝ գողոնը ձեռքներին
23 Փետրվարի 2019 - 17:55
Փետրվարի 22-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում կասկածելի երկու անձ տոպրակով ինչ-որ բան են ուզում դնել մեքենան:
Իտալիայում մահացել է նորաձևության դիզայներ Մարելլա Անելլին
23 Փետրվարի 2019 - 17:54
Իտալիայի Թյուրին քաղաքում մահացել է նորաձևության դիզայներ և լուսանկարիչ Մարելլա Անելլի Կարաչոլլոն: Նա 91 տարեկան էր: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 23-ին, հրապարակել է La Repubblica- ը:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շփումը կանանց օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը
23 Փետրվարի 2019 - 17:50
Շփումը կանանց օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է իր եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին
23 Փետրվարի 2019 - 17:18
ՀՀ առաջին նխագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է իր եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, հաղորդում է ilur.am-ը:
Շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են BMW-ն, Toyota-ն, Nissan-ն ու Volkswagen-ը
23 Փետրվարի 2019 - 17:11
Փետրվարի 21-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, Երևանում՝ Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման մասում, բախվել են Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած BMW մակնիշի 35 PV 452 համարանիշի, 50-ամյա Իգոր Մարտիրոսյանի վարած Toyota մակնիշի 22 RR 112 համարանիշի, 23-ամյա Սեդա Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 35 ՏC 669 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆայել Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 88 AN 928 համարանիշի ավտոմեքենաները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16970
 
Լրահոս`
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն