Facebook   Twitter
 
Թույլ չեմ տա՝ իմ զավակին մատով ցույց տան. Ուրցաձորի համայնքապետը հրաժարական կտա եւ կմասնակցի նոր ընտրություններին (Տեսանյութ)

Թույլ չեմ տա՝ իմ զավակին մատով ցույց տան. Ուրցաձորի համայնքապետը հրաժարական կտա եւ կմասնակցի նոր ընտրություններին (Տեսանյութ)

10 Հոկտեմբերի 2018 - 16:49
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական կտա, որից հետո նորից իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում։
Այս մասին քիչ առաջ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը՝ Անդրեասյանը՝ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպումից հետո:

«Ինձ նոր չի, որ ճանաչում եք։ Բոլորդ պետք է ընդունեք ու տեսնեք իմ արածները, յուրաքանչյուրի անհատական վերաբերմունքը։ Եթե խոսում ենք հրաժարական տալու կամ չտալու մասին, որեւիցե մեկդ առաջարկ չարեցիք գյուղի զարգացման մասին։ Չտեսա առաջարկ, որ լիներ գյուղի զարգացման մասին, ճանապարհների, ապրելու, ինչ-որ բան ստեղծելու մասին։

Բայց տեսա մեկ այլ բան՝ ունեմ լավ ընկերներ, ունեմ դուխ, որը ոչ մեկը չի կարող կոտրել, այն դաստիարակությունն եմ ես ստացել, որ իմ ընկերներն ու ընտանիքի անդամները գլուխ չեն կախել։ Իմ կողմնակիցներին շնորհակալ եմ, որ միշտ քվեարկել են՝ եւ՛ դեմ են քվեարկել, եւ՛ կողմ։

Լսելով նրանց հորդորը, որպեսզի դուք եւ նրանք հանգիստ զգաք ձեզ, կտամ հրաժարական ավագանուն։ Մի բան հիշեք՝ բոլորս հարեւաններ ենք, իրար երես ենք նայելու բոլորս։ Ես միշտ ընդդիմացել եմ թե՛ նախկին իշխանություններին, թե՛ հիմա էլ կընդդիմանամ, եթե մեկի գլխից մազ պակասի։ Ապրելու եմ պատվով։ Ես թույլ չեմ տա, որ իմ զավակին մատով ցույց տան։ Թող լինի ընտրություն, ով կընտրվի՝ Աստված իր հետ։ Հրավիրելու եմ ավագանու արտահերթ նիստ, բայց բոլորդ գնացեք տներով, չխանգարեք, քեֆ եք անում, ինչ եք անում՝ ձեր տներում»,- հավաքվածների առջեւ իր խոսքում հայտարարեց Ուրցաձորի համայնքապետը։

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն էլ մինչ գյուղապետի հայտարարությունը հավաքվածներին ասաց, որ բոլոր խնդիրները լուծվում են, եթե կամք կա։ «Վախենալով չէ, բոլորս էլ այստեղ ոչ մի բանից չենք վախենում։ Հանդուրժողականությունը, սերը, հարգանքը էսօրվանից հետո ավելի մեծ պետք է լինի։ Նոր Հայաստանում մենք մի խնդիր ունենք՝ բռունցքվել ու խնդիրները լուծել։ Գյուղի մեջ մեր ու ձեր չպետք է լինի։ Ինչ եղել է՝ եկեք թողնենք անցյալում, համերաշխ գնանք։ Ամեն մեկս էլ մեկի մասին բան ասած կլինի։ Իմ մասին էլ են շատ բան ասում, բայց ես սիրում եմ բոլորին։ Մարդու ամենամեծ առաքելությունը սիրելու կարողությունն է։ Այս գյուղում պարտություն չի լինելու։ Իրար պարզ աչքով, պարզ երեսով նայենք, իմ խնդրանքը ձեզ՝ իրար նկատմամբ հանդուրժող լինենք»,- հայտարարեց Սանասարյանը, ապա Ուրցաձորի համայնքապետի քայլը որակեց ուժեղ մարդու քայլ։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնի երգչուհի Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 18:04
«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդման հյուրն է եղել 55-ամյա երգչուհի Լոլիտան։
Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ. Նա թերություններ է նկատել (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 15:32
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անակնկալ այցելեց ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղավ բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։
4-րդ օրն է Վերին Գետաշենում բողոքի ակցիաներ են․ գյուղացիները փոխհատուցում են պահաջում ՀԷԿ-ից անջրդի հողերի համար
23 Փետրվարի 2019 - 14:50
Գեղարքունիքի Վերին Գետաշենում արդեն 4-րդ օրն է բողոքի ակցիաներ են տեղի ունենում գյուղի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի դեմ։ Այս մասին ասաց Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանը։
Ուրալ-Արարատ հանդիպման գոլի և վտանգավոր պահերի տեսանյութը
23 Փետրվարի 2019 - 14:48
Երևանի «Արարատը», ինչպես արդեն հայտնել էինք, կիպրոսյան հավաքի վերջին խաղում մրցել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ:
Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ
23 Փետրվարի 2019 - 14:40
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։
Ինչո՞ւ են Ագարակում ապրող 3 երեխաները որոշել հացադուլ անել. մի կրկնահանցագործի պատմություն
23 Փետրվարի 2019 - 12:30
Սյունիքի մարզում կրկնահանցագործ Փարսադան Փարսադանյանի երեք երեխաները մնացել են առանց խնամակալի։ Նրանց հայրը սպասում է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատական նիստին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 967
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն