Facebook   Twitter
 
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

10 Հոկտեմբերի 2018 - 21:42
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ կարճ ժամանակամիջոցում մարզում զգալի դրական տեղաշարժ ապահովելու համար, ապա համոզմունք արտահայտել, որ իր հետագա գործունեության մեջ ևս պարոն Սաղաթելյանը կառաջնորդվի մարզի ու պետականության զարգացման ու ամրացման հրամայականով։

Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ դեռևս ՀՀ բնապահպանության փոխնախարար աշխատած ժամանակահատվածում Գնել Սանոսյանն իրեն դրսևորել է որպես հմուտ և բանիմաց մասնագետ, ով նաև շատ լավ ճանաչում է Գեղարքունիքի մարզը։ «Վստահ եմ, որ որպես բնապահպանական ոլորտի ներկայացուցիչ, պարոն Սանոսյանն անելու է ամեն բան Գեղարքունիքի մարզն ու Սևանի ավազանը զարգացնելու, բնակիչների ու զբոսաշրջիկների համար այն էկոլոգիապես ավելի մաքուր ու գրավիչ դարձնելու գործում»,- ասել է նախարարը և հաջողություն մաղթել նորանշանակ մարզպետին իր աշխատանքի մեջ։

Սուրեն Պապիկյանը խոսել է նաև հեղափոխությունից հետո երկրի պետական կառավարման համակարգում ձևավորված իշխանության սահուն փոխանցման պրակտիկայի մասին և մասնավորպես` ընդգծել․«Մենք այլևս գործում ենք գործընկերային, սիրո ու համերաշխության մթնոլորտում, երբ իշխանության փոխանցումը ցավոտ չի ընկալվում, իսկ նախկին և ներկա պաշտոնյաների փոխհարաբերություններում իշխում են արժանապատվության ու սիրո դրսևորումները․ այսուհետ այսպիսին են լինելու հայաստանյան իրողությունները»։

Իր հերթին Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, նախարար Սուրեն Պապիկյանին, մարզպետարանի աշխատակազմին և համայնքների ղեկավարներին` համատեղ գործընկերային մթնոլորտում իրականացված արդյունավետ աշխատանքի ու արձանագրված ձեռքբերումների համար ու հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին՝ մարզի շարունակական զարգացումն ապահովելու գործում։

Նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն է ՀՀ վարչապետին և նախարար Սուրեն Պապիկյանին` նման բարձր վստահության համար և վստահեցրել, որ ջանք ու եռանդ չի խնայի մարզում դրական առաջընթաց գրանցելու գործում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
4-րդ օրն է Վերին Գետաշենում բողոքի ակցիաներ են․ գյուղացիները փոխհատուցում են պահաջում ՀԷԿ-ից անջրդի հողերի համար
23 Փետրվարի 2019 - 14:50
Գեղարքունիքի Վերին Գետաշենում արդեն 4-րդ օրն է բողոքի ակցիաներ են տեղի ունենում գյուղի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի դեմ։ Այս մասին ասաց Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանը։
Ինչո՞ւ են Ագարակում ապրող 3 երեխաները որոշել հացադուլ անել. մի կրկնահանցագործի պատմություն
23 Փետրվարի 2019 - 12:30
Սյունիքի մարզում կրկնահանցագործ Փարսադան Փարսադանյանի երեք երեխաները մնացել են առանց խնամակալի։ Նրանց հայրը սպասում է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատական նիստին։
Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
22 Փետրվարի 2019 - 22:54
ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել:
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսին
21 Փետրվարի 2019 - 11:52
ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ի իր նիստում որոշում կայացրեց հունիսի 9-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կազմակերպել:
Երբևէ հրաժարական չեմ տվել, չեմ էլ պատրաստվում տալ. Արշալույսի համայնքապետ
19 Փետրվարի 2019 - 16:51
Մեր գյուղը 4000-ից ավել բնակչություն ունի, 3000-ից ավել ընտրող ունի, իմ հրաժարական պահանջողներն ընդամենը 30 հոգի են, որոնք ամեն մեկը մի ձևով կապված են գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին գյուղապետի հետ:
Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագրեր կներկայացվեն Կառավարություն՝ 2019-ի սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորվելու համար
19 Փետրվարի 2019 - 15:07
Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր արդեն մարտի առաջին տասնօրյակում կներկայացվեն ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․
«Զարզանդ, դուրս արի». Արշալույսցիները եկել են գյուղապետի հետեւից
19 Փետրվարի 2019 - 13:03
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանիի հրաժարականը պահանջող ցուցարարները քիչ առաջ մեքենաների ազդանշաններով ժամանեցին գյուղի խանութներից մեկի մոտ, որտեղ ըստ նրանց, թաքնվում է Զարզանդ Գրիգորյանը:
Զարմանալու բան չկա, ուրցաձորցիների ընտրությամբ ամեն ինչ ասված է. նորընտիր համայնքապետ
18 Փետրվարի 2019 - 15:22
Գնահատականն արդեն ստացել եմ, ուրցաձորցիների ընտրությամբ ամեն ինչ ասված է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի նորընտիր համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով ընդամենն ամիսներ առաջ համագյուղացիների բողոքի ցույցերից հետո համայնքապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 88
 
Լրահոս`
 
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն