Facebook   Twitter
 
Լավ լուր մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար. նոր փոփոխություններ կլինեն

Լավ լուր մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար. նոր փոփոխություններ կլինեն

10 Հոկտեմբերի 2018 - 22:46
ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը օրենքի նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է նշված սահմանափակումը կիրառել հիփոթեքի և մինչև 3 մլն ՀՀ դրամ վարկային ու որոշ այլ գործարքների վրա.
«Հարգելի՛ գործընկերներ, հոկտեմբերի 1-ին շրջանառության մեջ եմ դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։

Այժմյան կարգավորմամբ, հաշվի առնելով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը (3 տարի), միայն ընդհանուր տուժանքը կարող է հասնել 300%-ի՝ հաշվարկված հիմնական պարտքագումարի նկատմամբ, մինչդեռ մեր կողմից առաջարկվող փոփոխության ընդունման արդյունքում տուժանքի առավելագույն գումարը կկազմի 50%: Նախագծով առաջարկվում է նշված սահմանափակումը կիրառել հիփոթեքի և մինչև 3 մլն ՀՀ դրամ վարկային ու որոշ այլ գործարքների վրա։ Հայտնի փաստ է, որ վարկային, փոխառության կամ նմանատիպ այլ պայմանագրերով նախատեսվող տույժ-տուգանքի տոկոսները վերջին հաշվով բազմապատկում են քաղաքացիների կողմից իսկզբանե փաստացի ստացված գումարը։

Այստեղ չենք էլ հաշվում կոմիսիոն և այլ վճարները, որոնք զգալիորեն բարձրացնում են կիրառվող տարեկան փաստացի տոկոսադրույքը։ Ավելորդ է խոսել անգամ գնահատված արժեքից մի քանի անգամ ցածր գումարով գրավի առարկաների իրացման մասին։ Նույն հոդվածի գործող խմբագրությամբ՝ դատարանը կամ հաշտարարն իրավունք ունեն պակասեցնել վճարման ենթակա տուժանքի չափը միայն պարտավորության խախտման հետևանքների ակնհայտ անհամաչափության և օրենքով նախատեսված դեպքերից առնվազն մեկի միաժամանկյա առկայության դեպքում:

Այսինքն, միայն ակնհայտ անհամաչափությունը հիմք չի կարող հանդիսանալ տուժանքի չափը պակասեցնելու համար, ինչը չի կարող արդարացի համարվել: Ըստ այդմ, նախագծով առաջարկել ենք ևս մեկ լուծում՝ սահմանել, որ դատարանը կամ հաշտարարը կարող է պակասեցնել տուժանքի չափը, եթե՝ – եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին ԿԱՄ – պարտապանը, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու ԿԱՄ – մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում ԿԱՄ – պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

Այսպիսով, նախագծով թույլ է տրվում, որպեսզի հոդվածով նախատեսվող բոլոր հիմքերը դատարանը կամ հաշտարարն առանձին կիրառելու հնարավորություն ունենան, այսինքն՝ յուրաքանչյուրը լինի ինքնուրույն հիմք։ Օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ այս դեպքում գործում է իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը։ Փոխարենը, առաջարկվում է սահմանել հնարավոր ամենավաղ ժամկետը՝ օրենքի գործողությունը տարածել դրա ուժի մեջ մտնելու օրվանից կնքված գործարքների վրա»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սեղան են գցել և տոնել Արայիկ Հարությունյանի հաղթանակը
13 Դեկտեմբերի 2018 - 00:01
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեբերի12–ին, Facebook-ի ուղիղ եթեր է մտել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում իր նախընտրական շտաբից, որտեղ տոնում էին «Իմ քայլի» հաղթանակն ընտրություններում։
«Ռոսկոմնադզորը» սպառնում է Ռուսաստանում արգելափակել Google-ը
12 Դեկտեմբերի 2018 - 23:34
Google ընկերության կողմից որոնման արդյունքերում արգելված բովանդակության նյութերի ֆիլտրման պահանջի չկատարման դեպքում օրենքում փոփոխություններ կկատարվեն, որով կթույլատրվի արգելափակել որոնողական համակարգը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինին։
Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջկան ամուսինն ու սկեսուրը պարբերաբար բռնության են ենթարկել
12 Դեկտեմբերի 2018 - 22:14
Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջիկն ամուսնու և սկեսուրի կողմից պարբերաբար բռնության է ենթարկվել:
Երեք ամսական Անիին ոստիկանները Ռուսաստանից տեղափոխել են Հայաստան. մայրը նրանից հրաժարվել էր (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2018 - 22:10
Դեկտեմբերի 11–ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից Հայաստան են տեղափոխել անխնամ մնացած հայազգի երեխային։
Փաշինյանն արձակուրդ է ուղարկել վիճակագրական կոմիտեի նախագահին
12 Դեկտեմբերի 2018 - 22:02
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին արձակուրդ տրամադրելու մասին։
Հարուցվել է քրգործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ
12 Դեկտեմբերի 2018 - 21:43
Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
12 Դեկտեմբերի 2018 - 20:40
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայաստանի և Արցախի գինիներին նվիրված միջոցառումներին
12 Դեկտեմբերի 2018 - 20:25
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16304
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական