Facebook   Twitter
 
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան, սակայն հարցը լուծված չէ

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան, սակայն հարցը լուծված չէ

11 Հոկտեմբերի 2018 - 16:22
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները Լոռու փոխմարզպետի հետ հանդիպումից հետո հոկտեմբերի 10-ին դադարեցրել են բողոքի ակցիան, բացել միջպետական ճանապարհը և երկաթգիծը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Պղնձաձուլարանի աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը գործարանի փակման մասին լուրերն էին: ԷկոԼուրի հետ զրույցում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը հայտնեց, որ գործարանի ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխաններ աշխատակիցներին չեն տրվել: Վերջիններս նշել են, որ կշարունակեն բողոքի ակցիաներ իրականացնել, եթե գործարանի փակման հարցը շարունակվի շրջանառվել:

Պղնձաձուլարանի փակման վերաբերյալ լուրերը և պատճառները հստակ հայտնի չեն: Աշխատակիցների շրջանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` պատճառը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նշանակված 380 միլիոն դրամի տուգանքն է:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ԷկոԼուրին ասաց, որ պղնձաձուլարանը շահագործող «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությունը տուգանքի վերաբերյալ առարկություն տեսչական մարմնին չի ներկայացրել:

Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ ընկերությունն ունի թույլտվություն տարեկան արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33.000 տոննա: «Ընկերությունն ասում է` ավելի ցածր չեմ կարող արտանետել: Ուզում է ստանալ թույլտվություն 38.000 տոննա արտանետելու, ինչին ես ինքս դեմ եմ», - ասաց Արթուր Գրիգորյանը:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «ԷՅ-ՍԻ-ՓԻ»-ն Վալլեքս խմբի ընկերություններից է: Պղնձաձուլարանը, ինչպես Վալլեքսին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը, գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում: «Հետք»-ի հետ զրույցում «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Սահակ Կարապետյանը ի պատասխան հարցի` կհաջողվի՞ գործարանը «փրկել» բանկի գրավից, ասել է. «Կդժվարանամ այդ հարցին հստակ պատասխանել՝ կհաջողվի, թե ոչ: Բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լարս տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար. մեղավորը եղանակն է
12 Դեկտեմբերի 2018 - 15:48
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
«Քայլ արա՛, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն
12 Դեկտեմբերի 2018 - 12:26
Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
12 Դեկտեմբերի 2018 - 09:50
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
11 Դեկտեմբերի 2018 - 21:00
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան
11 Դեկտեմբերի 2018 - 12:37
Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին:
ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր կողմերին դուրս գալ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծից
11 Դեկտեմբերի 2018 - 11:18
ԱՄՆ-ն կարծում է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը, գրում է РИА Новости-ն:
Ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ. Լարսը բաց է
11 Դեկտեմբերի 2018 - 09:33
Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դոլարի փոխարժեքն աճել է. թանկացել է նաեւ եվրոն
10 Դեկտեմբերի 2018 - 19:27
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կազմել է 485.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
10 Դեկտեմբերի 2018 - 17:30
Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 749
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական